Հատիս լեռը գտնվում է Կոտայքի հրաբխային սարավանդի հյուսիս-արևելքում: Բարձրությունը` 2528մ: Այն կոնաձև հրաբխային զանգված է: Կազմված է վերին պլիոցենի լավաներից (լիպարիտներ, դացիտներ, անդեզիտա-դացիտներ, օբսիդիաններ) և պեոլիտներից: Լանջերն գագաթնային մասում զառիթափ են, միջին և ստորին մասերում` մասնատված ճառագայթաձև ձգվող խոր ձորակներով: Կան ժայռոտ ելուստներ: Լեռնազանգվածը ծածկված է մարգագետնատափաստանային բուսականությամբ: Ի գիտություն զբոսաշրջիկների` լեռան գագաթում կան գետնափոր փրկարարական խցանման սենյակներ: Կան բազմաթիվ ավանդապատմություններ` կապված Հատիս լեռան հետ: Նրա երկրորդ անունն է` Շամիրամ… Ասում են, որ Ասորեստանի թագուհի` Շամիրամը, Արա Գեղեցիկի հետ պատերազմելիս` դասավորել էր իր զորքը Հատիսի լանջին: Իսկ Արա արքան դիրքավորվել էր Արալեռան լանջին: Թշնամական բանակն այնքան մեծաթիվ էր, որ թագուհին ստիպված էր կանգնել բարձրադիր վայրում, որպիսի հնարավոր լիներ հետևել ճակատամարտի ընթացքին: Այստեղից էլ մնացել էր լեռան «Շամիրամ» անվանումը: Հատիս անվանումն առաջացել է Ատտիս աստծու անունից: |