Արտեմիսի տաճար — հունական աստվածուհի Արտեմիսին (բնության, լուսնի և որսի աստվածուհի) նվիրված տաճար Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում: Սկսվել է կառուցվել մ.թ.ա. 550 թվականին: Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը:
Զևսի արձան — հույների գերագույն աստված Զևսի արձանը օլիմպիակն խաղերի հայրենիք Օլիմպիա քաղաքի Զևսի տաճարում: Աշխարհի 7 հրաշալիքներից մեկը: Կերտվել է մ.թ.ա. 5-րդ դարում մեծանուն քանդակագործ Ֆիդիասի կողմից: Արձանի բարձրությունը տասնչորս մետր էր: Զևսի գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը ` ի նշան ահեղ
... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
Հալիկառնասոսի դամբարան — մ.թ.ա.IV դարում Փոքր Ասիայի հարավ-արևմտյան Կարիա երկրամասի մայրաքաղաք Հալիկառնասոսում երկրամասի կառավարիչ Մավսոլոսի դամբարան-հուշարձան, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Կառուցվել է Մավսոլոսի կնոջ` Արթեմիսիայի պատվերով, ճարտարապետներ Պիթեասի և Սատիրոսի կողմից: Իրենից ներկայացնում էր երկհարկանի կառույց, որի առաջին հարկը խ
... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
Հռոդոսի կոթող — Հելիոս աստծո հսկայական արձանը Հռոդոս կղզու Հռոդոս քաղաքում, հին աշխարհի 7 հրաշալիքներից մեկը: Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում Հռոդոս կղզու վրա հարձակվեց Դեմետրիոսը, սակայն նա պարտություն կրեց: Ի հիշատակ այդ իրադարձության հռոդոսցիները կանգնեցրեցին մի արձան, որը անվանեցին Հռոդոսի կոթող: Դա 36 մ բարձրությամբ քանդակ էր: Արձանը պատկերում էր արևի աստված Հել
... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
Շամիրամի կախովի այգիներ — Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը:
Այս այգիները գտնվել են Բաբելոն քաղաքում: Ըստ պատմական տեղեկությունների Նաբուգոդոնոսոր թագավորը այն կառուցել է իր սիրելի կնոջ` Մարաստանի թագուհու համար, որը շատ էր կարոտում իր երկրի
... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
Ալեքսանդրիայի փարոս (Φάρος της Αλεξάνδρειας) — մ.թ.ա. III դարում կառուցված անտիկ աշխարհի ամենամեծ փարոսը, աշխարհի 7 հրաշալիքներից մեկը, որից ծագում է հայերենում «փարոս» բառը: Գտնվել է Նեղոս գետի գետաբերանում Փարոս կղզում (Ալեքսանդրիա քաղաքի մոտ): Կառույցը իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակ: Բարձրությունը 120մ: Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը`ճանապարհ ցույց տալով նավերին: Այն համարվում էր նաև դիտակե
... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
Քեոփսի (Խուֆույի) մեծ բուրգ — եգիպտական ամենամեծ բուրգը։ Սկզբնական բարձրությունը կազմել է 146.6 մ (481 ոտնաչափ), այժմ քայքայման արդյունքում՝ 138.8 մ (455 ոտնաչափ)։ Աշխարհի 7 հրաշալիքներից մեկը, դրանցից հնագունն ու միակը, որ պահպանվել է մինչև մեր օրերը։ Կառուցվել է ավելի քան 20 տարվա ընթացքում մոտավորապես մ․թ․ա․ 2560 թ․ շրջանում։ Կառուցվել է, որպես եգիպտական չորրորդ հարստության փարավոն Խուֆույի (հունականացված տարբերակը՝ Χεωψ, Քեոփս)։
Փասպանյան Լևոն Գևորգի, ծնվել է Թոգատ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), եղել է ուսուցիչ Սանասարյան վարժարանում, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:
Հովհաննես Գրիգորի Տելի-Ղազարյան, ծնվել է 1896թ. Սեբաստիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), Արամյան վարժարանի շրջանավարտ, 1915թ. հուլիսի 8-ին ձերբակալվել ու սպանվել է թուրքերի կողմից:
Ռուբեն Գրիգորի Տելի-Ղազարյան, ծնվել է 1897թ. Սեբաստիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), Արամյան վարժարանի շրջանավարտ, 1915թ. հուլիսի 8-ին ձերբակալվել ու սպանվել է թուրքերի կողմից:
Գրիգոր Տելի-Ղազարյան, ծնվել է 1863թ. Սեբաստիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), ուսուցիչ, գործարանատեր, 1915թ. հուլիսի 13-ին ձերբակալվել ու սպանվել է թուրքերի կողմից:
Վահան Նազարեթի Հյուսիսյան, ծնվել է 1877թ. Շապին Գարահիսար քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), վաճառական, ազգային գործիչ: Հայոց ցեղասպանության զոհ:
Մինաս Իբեքճյան, ծնվել է Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), «Ամասիա» պարբերաթերթի խմբագիր, հնչակյան գործիչ: 1915թ. կացնահարվել է թուրքերի կողմից:
Գագիկ Օզանյան, ծնվել է 1882թ. Շապին Գարահիսար քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), ուսուցիչ, 1906թ.-ից Մարզվանի Սբ. Սահակյան վարժարանի տնօրեն, հրատարակիչ: Հայոց ցեղասպանության զոհ:
Եղիսաբեթ Քեստեքյան, ծնվել է 1880 թ.-ին Յոզղաթ քաղաքում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ) երկաթագործի ընտանիքում, նահատակվել է 1915 թ.-ի Քելլերի ջարդի ժամանակ:
Սմբատ եպիսկոպոս Սաատեթյան, ծնվել է 1871թ. Ադաբազար քաղաքում (Օսմանյան կայսրություն, Իզմիթի նահանգ), 1907թ-ից եղել է Կարինի հոգևոր առաջնորդը, 1910թ. ձեռնադրվել է եպիսկոպոս, 1915թ. Կարինում սպանվել է թուրքերի կողմից:
Հակոբ Քեստեքյան, ծնվել է 1875 թ. Յոզղաթ քաղաքում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ), ապուխտ և երշիկեղեն պատրաստող արհեստավոր, նահատակվել է 1915 թ. Տէր-Զորի անապատում:
Խարախանյան Ներսես եպսկ. Նազարեթի, ծնվել է 1847 թ. Ավրան գյուղում (Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգ), ուսուցիչ, 1909-1915 թթ. Մշո առաջնորդ, վախճանվել է բծավոր ժանտատենդից 1915 թ.:
Գեղամ Տեր-Կարապետյան, ծնվել է 1865 թ. Խեյբիան գյուղում (Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգ), ուսուցիչ Մշո Մուրադ-Մխիթարյան վարժարանում, Օսմանյան խորհրդարանի անդամ, Կ. Պոլսի Հայոց Ազգային ժողովի անդամ, դաշնակցական գործիչ, գրող, թղթակից, նահատակվել է 1918 թ.:
Կյուրճյան Մելքոն, ծնվել է 1859 թ. Հավավ գյուղում (Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգ), հայագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ, ազգային երեսփոխան, Հայոց ցեղասպանության զոհ:
Ռուբեն Զարդարյան, ծնվել է 1874 թ. Սեվերեկ գյուղաքաղաքում (Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգ), գրող, հրապարակախոս, ուսուցիչ, հասարակական գործիչ, <<Ազատամարտ>> օրաթերթի խմբագրապետ, Հայոց ցեղասպանության զոհ:
Կոզիկյան Գարեգին Կարապետի, ծնվել է 1878 թ. օգոստոսի 17-ին Բալու քաղաքում (Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգ), հրապարակախոս, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, ջրախեղդ է եղել 1915 թ.:
Հարությունյան Արտաշես, ծնվել է 1973թ. Մալքարա գյուղաքաղաքում (Օսմանյան կայսրության Ադրիանապոլսի նահանգ), բանասեր, թարգմանիչ, հրապարակագիր, գրաքննադատ, Հայոց ցեղասպանության զոհ:
Ոսկերիչյան Եսթեր, ծնվել է Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), եղել է ուսուցչուհի Սբ. Ստեփանոսի Աղջիկների վարժարանում: Հայոց ցեղասպանության զոհ:
Թերճիմյան Գևորգ, ծնվել է 1886թ. Կեսարիա քաղաքում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ), «Մասիս» մարմնամարզական միության ատենապետ, հասարակական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:
Շահեն Ատոմ, ծնվել է 1875թ. Ակն քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հասարակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան Ակնից, Հայոց ցեղասպանության զոհ:
Նահիկյան Խաչատուր, ծնվել է 1860թ. Հյուսեյնիկ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), աստղագետ, Խարբերդի «Եփրատ» քոլեջի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության զոհ:
Պերպերյան քահանա Տեր Հակոբ, ծնվել է Գարայաղապ գյուղում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ), Պողազլյանի Ս. Աստվածածին եկեղեցու քահանա, Հայոց ցեղասպանության զոհ:
Թապագճյան Միհրան, ծնվել է 1878թ. Ադաբազար քաղաքում (Օսմանյան կայսրության Իզմիթի նահանգ), ուսուցիչ, բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:
Պազպազյան Հակոբ, ծնվել է Ադաբազար քաղաքում (Օսմանյան կայսրության Իզմիթի նահանգ), հայագետ, Բրուսայի Ամերիկյան վարժարանի ուսուցիչ, Հայոց ցեղասպանության զոհ:
Սերենկուլյան Վարդգես, ծնվել է 1871թ. Կարին քաղաքում (Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգ), ուսուցիչ, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ: