![]() | Բարև Հյուր! Դուք կարող եք: Մուտք գործել Կամ Գրանցվել |
|
|
| 200 |
| Բաժիններ | ||||||||||||
| ||||||||||||
| Միացեք քննարկումներին |
|
|
01:08 Առաջին համբույր | |
Մի վախեցիր լինել ամաչկոտ: Եթե առաջին համբույրից առաջ սիրտդ ուժեղ է բաբախում, ծնկներդ դողում են, ձեռքերիդ ափերը քրտնում են, դա նորմալ է: Մի մտածիր դրա համար: Ինչ կարելի է առաջարկել նման իրավիճակում: Մի շտապիր: Սկսիր ձեռքի համբույրից: Այդպիսով դու աստիճանաբար կհաղթահարես քո ամաչկոտությանը: Բացի այդ աղջիկը կհասկանա, որ դու դաստիարակված ու ազնիվ մարդ ես: Մի վախեցիր, որ քո համբույրը դուր չի գա աղջկան: Չկա սխալ ու ճիշտ համբույր: Եթե աղջիկն անտարբեր չէ քո նկատմամբ, նա անպայման կգտնի միջոց քեզ հուշելու, թե ինչպես կցանկանար, որ համբուրես իրեն: Իսկ եթե անտարբեր է, ապա ինչի±դ է պետք համբուրվել նրա հետ: ԻՆՉՊԵՍ ՀԱՍԿԱՆԱԼ` ԵՐԲ Է ԱՂՋԻԿՆ ՈւԶՈՒՄ, ՈՐ ԻՐԵՆ ՀԱՄԲՈւՐԵՍ Ամեն իրավիճակ յուրահատուկ է եւ ճշգրիտ ենթադրություն անել գրեթե անհնար է: Մանավանդ, եթե հաշվի առնես, որ ամեն աղջիկ յուրահատուկ է: Սակայն բոլոր իրավիճակների ու աղջիկների համար կան որոշակի ընդհանուր բաներ: Եթե աղջիկը այս ու այն կողմ է նայում ու ոչ մի կերպ չի ուզում կենտրոնացնել իր ուշադրությունը քո վրա, ապա դժվար թե նրա էմոցիան հասունացած լինի համբույրի համար: Իսկ եթե նա անթարթ նայում է ուղիղ աչքերիդ մեջ չթեքելով հայացքը, այն դեպքում երբ դու էլ նույն կերպ նրա աչքերին ես նայում, ապա ամենայն հավանականությամբ նա իրեն լավ է զգում քեզ հետ ու ցանկանում է, որ իրեն համբուրես: Աղջկա ցանկությունը կարելի է հասկանալ նաեւ այն բանից, թե որքան է նա քեզ մոտենում: Մարդաբան Է. Տ. Հոլլը իր ՙԱնտեսանելի Հեռավորություն՚ գրքում ապացուցում է, որ գոյություն ունի հարաբերության 4 զոնա`. Հասարակական հարաբերությունների զոնա (անծանոթ մարդկանց համար) - 3,5 մ-ից ավել: Սոցիալական հարաբերությունների զոնա (ծանոթ մարդկանց համար) - 1,2-3,5 մ: Սեփական հարաբերության զոնա (մտերիմների ու հարազատների համար) - 0,5-1,2 մ: Ինտիմ հարաբերության զոնա - 0-0,5 մ: Պետք է նաեւ նշել, որ աղջկա մոտ ինտիմ հարաբերության զոնան քիչ ավելի փոքր է, քան տղայի մոտ: Մարդկանց մեծ մասն իրենց առաջին համբույրը ճաշակում են 10-14 տարեկանում: Սակայն պետք չի անհանգստանալ այն բանի պատճառով, որ դու արդեն 16 տարեկան ես ու դեռ չես համբուրվել: Լինում է այնպես, որ մարդիկ առաջին անգամ համբուրվում են 20-ն անց տարիքում: Մի շտապիր: Չէ որ, կարեւորն այն չէ թե երբ, այլ ում հետ: ԻՆՉՊԵՍ ՀԱՄԲՈՒՐԵԼ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ Բռնիր աղջկա ուսերից, նրբորեն ձգիր դեպի քեզ: Մատների ծայրերով դիպչիր նրա մազերին, ասա որեւէ հաճելի խոսք: Պարտադիր չէ անմիջապես զարմացնել աղջկան համբույրի տեխնիկայով: Ուղղակի շուրթերով հպվիր նրա շուրթերին: Ահա եւ քո առաջին համբույրը, որից հետո ամեն ինչ ավելի հեշտ կլինի: Եթե դու դեռ վախենում ես համբուրել աղջկա շուրթերը, համբուրիր նրա ականջը, պարանոցը: Կարեւորը, որ համբույրը նուրբ լինի եւ համոզիչ, որ աղջիկն իսկապես քեզ դուր է գալիս: Իսկ նա անպայման կնկատի ու կհասկանա դա: | |
|
| |
| Մեկնաբանությունների քանակը: 0 | |
| Հայկական տոմար |
|
|
| Armenian history |
|
|
| История Армении |
|
|
| Մարզեր |
| Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ |
| Հայաստան |
| Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս |
| 200 |
| Հիշիր |
|
|
|