Գլխավոր »
2011 » Փետրվար » 22 » Բարաք Օբաման հանդիպել է վատառողջ Սթիվ Ջոբսին
15:52 Բարաք Օբաման հանդիպել է վատառողջ Սթիվ Ջոբսին |
Փետրվարի 17-ի երեկոյան տեղի է ունեցել փակ հանդիպում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ամերիկյան ընկերությունների ղեկավարների միջև: Հանդիպմանը ներկա է եղել նաև Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսը, որն այժմ բավական ծանր առողջական վիճակում է:
Երեկ մամուլում հայտնվել են Ջոբսի վերջին շրջանի լուսանկարներ, որտեղ միլիարդատերը շատ վտիտ տեսք ունի: Բժիշկների կարծիքով՝ նրան 6 շաբաթվա կյանք է մնացել:
Reuters-ի փոխանցմամբ` Ջոբսից բացի՝ հանդիպմանը ներկա է եղել նաև Մարկ Ցուկերբերգը՝ Facebook սոցցանցի հիմնադիրը, Google-ի գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը: Հանդիպումը նվիրված է եղել ԱՄՆ-ի նոր ինովացիոն նախաձեռնություններին: Օբաման խոստացել է իջեցնել հարկերն ու նպաստել ՏՏ ընկերությունների զարգացմանը:
Ջոբսը մեկ ամիս առաջ արձակուրդ է վերցրել, իսկ այժմ բուժվում է Ստենդֆորդի ուռուցքաբանական կենտրոնում: Սա առաջին անգամը չէ, որ նա առողջական խնդիրներ է ունենում. վեց տարի առաջ Ջոբսը հաղթահարել է ենթաստամոքսային գեղձի քաղծկեղը` տանելով վիրահատություն, իսկ 2009-ի գարնանը նրա լյարդը փոխպատվաստել են:
Աղբյուր:www.pcnews.am
|
Կատեգորիա: ԽԱՌԸ ԹԵՄԱՆԵՐ |
Դիտումներ: 930 |
Ավելացրել է: armhistory
| Ռեյտինգ: 0.0/0 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը: