![]() | Բարև Հյուր! Դուք կարող եք: Մուտք գործել Կամ Գրանցվել |
|
|
| 200 |
| Բաժիններ | ||||||||||||
| ||||||||||||
| Միացեք քննարկումներին |
|
|
12:19 Չինգիզ-Խանը | |
Հիվանդ է խանը,մահամերձ հիվանդ.Նա պառկած է մետաքսե մահճի մեջ: _Է~յ, վեզիր,_Հազիվ շշնջում է խանը,_Մահը մոտենում է.Հրամայում եմ, շրջապատեցեք քաղաքը` զորքով, զինված. պարիսպները, դարբասները, բուրգերն ու աշտարակները, բոլորը հսկեցեք, որ մահը ներս չսողա պալատս. Ամեն կողմերից` տանիքից, դռներից, պատուհաններից հսկեցեք արթուն, որ մահը ներս չսողոսկի. Դարա՛ն մտեք, որ եթե մահը գա` բռնեք, սպանեք… Ասաց և եղավ: _Վեզի՛ր, սուրս տուր ձեռքս, որ մահը գա, սիրտը խրեմ նրա… Կատարում են հրամանը: _Չեմ կարող վերցնել սուրս,ծանր է, դաշույնս տուր… Եվ կատարում են հրամանը: _Վեզի՛ր, թևս չի շարժվում, ով է բռնել իմ թևերս. _Ո՛չ ոք, տեր իմ ,ո՞վ կհանդգնի բռնել աշխարհը տիրող բազուկները: _Վեզի՛ր, մութն է, աչքերս չեն տեսնում, ով հանգցրեց ջահերը: _Ո՛չ ոք, տեր իմ, ո՞վ կարող է խիզախել հանգցնել տիեզերական ապարանքի ջահերը: _Վեզի՛ր, շունչ չկա, ո՞վ է նստել իմ կրծքիս և շունչս խլում,իսկույն կախեցեք այդ հանդգնողին… _Տեր իմ, ո՞վ կարող է համարձակվել քեզ մոտենալ… ո՛չ ոք չկա..._պատասխանում է վեզիրը: Քարե լռությունը ճնշում է ապարանքը: <<Ես եմ, մահն եմ ձեռքերդ բռնել, խավարել աչքերդ, կրծքիդ նստել>>: _Դուն ինչպե՞ս եկար,ավազա՛կ,ստահա՛կ._վերջին ուժերը հավաքած գոչում է խանը: Բայց ձեռները թուլացան բոլորովին և դաշույնը վայր ընկավ: _Վեզի՛ր, մահս եկավ, ինչպես թողիք ,դավաճանություն, կաշառք… <<Ես հեռվից չեմ եկել,_ասում է մահը,_ես միշք քո մեջն էի,քեզնից անբաժան. Երբ երիտասարդ էիր ու առույգ,դու էիր ինջ հաղթում, բայց ես մաքառելով ուժերդ մաշեցի. Հիմա հաղթահարված ես դու, վերջին խոսքդ ասա և գնանք… _Վեզի՛ր, հրամայում եմ իմ պետության բոլոր աղբյուրներն ու գետերը, ծովերն ու օվկիանոսները թունավորեցեք , որ ինձ հետ մեռնեն ամենքը, ամենքը… Վեզիրը չլսեց խանի հրամանը,որովհետև մահը բռնել էր նրա լեզուն: Ավետիք Իսահակյան: Չինգիզ-Խանը` հատված 1907 թ. | |
|
| |
| Մեկնաբանությունների քանակը: 0 | |
| Հայկական տոմար |
|
|
| Armenian history |
|
|
| История Армении |
|
|
| Մարզեր |
| Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ |
| Հայաստան |
| Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս |
| 200 |
| Հիշիր |
|
|
|