Գլխավոր » 2011»Փետրվար»22 » Facebook-ը միասեռականների համար անձնական կարգավիճակ է ավելացրել
15:47
Facebook-ը միասեռականների համար անձնական կարգավիճակ է ավելացրել
Facebook սոցիալական ցանցն իր անգլալեզու տարբերակում ավելացրել է երկու նոր անձնական կարգավիճակ, որոնք նախատեսված են միասեռականների համար:
Այժմ օգտագործողը, որպես կարգավիճակ, կարող է նշել «Համատեղ ապրում եմ» կամ «Քաղաքացիական ամուսնության մեջ եմ»: Ինչպես հաղորդում է Mashable-ը, սոցիալական ցանցը որոշել է ավելացնել այս տարբերակները՝ բազմաթիվ լեզբուհիների և գեյերի խնդրաքով:
Սպասվում է, որ մոտակա ժամանակում տվյալ տարբերակները կավելանան նաև Facebook-ի այլ լեզուներով տարբերակներում: Դրանք չեն լինի միայն այն երկրներում, որտեղ միասեռականների ամուսնությունը արդեն օրինականացված է:
Աղբյուր:www.pcnews.am