Գլխավոր » 2011»Հունվար»11 » Գլխից վիրավոր մարդը փռշտալով դուրս է հանել փամփուշտը
19:36
Գլխից վիրավոր մարդը փռշտալով դուրս է հանել փամփուշտը
Իտալացի Դարկո Սանջերմանոն հրաձգային վնասածք էր ստացել գլխից, սակայն արդյունքում ոչ միայն կենդանի է մնացել, այլև կարողացել է ինքնուրույն ազատվել դեմ առած փամփուշտից. հիվանդանոցում բժիշկներին սպասելիս նա փռշտացել է, և փամփուշտը դուրս է եկել քթից։ Դեպքը տեղի է ունեցել Նեապոլում Նոր տարվա տոնակատարության ժամանակ: Սանջերմանոն Նեապոլ էր եկել Թուրինից՝ տոներն իր ընկերուհու հետ անցկացնելու համար։ Քաղաքում զբոսնելիս նա պատահաբար վնասվածք է ստացել։ Առայժմ հայտնի չեն միջադեպի մանրամասները: Վիրավոր Սանջերմանոյին հիվանդնոց են տեղափոխել ուժեղ արյունահոսությամբ։ Մինչ նա սպասում էր բժիշկներին, փռշտացել է, և փամփուշտը դուրս է եկել նրա աջ քթանցքից։ Վերքի հետևանքով իտալացին ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել, միայն վնասվել է նրա քունքոսկրը և բեկորները լցվել են աչքի մեջ։ Նեապոլում վիրահատությունից անմիջապես հետո Սանջերմանոյին ուղարկել են Թուրին՝ աչքի վիրահատության։ Բժիշկները հայտարարել են, որ այժմ մեկ աչքով իտալացին լավ չի տեսնում, սակայն ժամանակի ընթացքում տեսողութունը կվերականգնվի: