Գլխավոր » 2011»Փետրվար»22 » Google Chrome 10 բետա-տարբերակը 66%-ով ավելի արագ է աշխատում
15:48
Google Chrome 10 բետա-տարբերակը 66%-ով ավելի արագ է աշխատում
Google-ը ներկայացրել է Chrome 10 դիտարկիչի (բրաուզեր) բետա-տարբերակը, որը նախորդ տարբերակի համեմատ աշխատում է 66% ավելի արագ: Ընկերության պաշտոնական բլոգը գրում է, որ 10-րդ տարբերակում հաջողվել է արագացնել դիտարկիչի աշխատանքը նոր JavaScript-շարժչի՝ Crankshaft-ի և վեբ-էջերի ռենդերինգն վիդեոադապտերներով օպտիմալացնելու շնորհիվ:
V8 Benchmark Suite version 6 ծրագրի օգնությամբ չափվել է Chrome-ի բոլոր տարբերակների կատարողականությունը: Ի տարբերություն նախորդ տարբերակի՝ տասներորդ Chrome-ն ունի հնացած փլագինների ավտոմատ անջատման մոդուլ, գաղտնաբառերի սինխրոնիզացիայի մեխանիզմ ու բրաուզերի նոր էջում և ոչ թե պատուհանում բացվող կարգավորումների բաժին:
Նոր բետա-տարբերակը կարող եք բեռնել Download: Net Applications-ի վիճակագրության համաձայն՝ Chrome դիտարկիչը փետրվարի դրությամբ ունի 10,7% մասնաբաժին:
Աղբյուր:www.pcnews.am