Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ [11]
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ [8]
ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ [19]
ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ [21]
ԽԱՌԸ ԹԵՄԱՆԵՐ [18]
ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ [8]
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ [8]
ԵՐԿՐՆԵՐ [2]
ԱՍՏՂԵՐ [2]
ՀԻՇԻՐ [87]
ԲԼՈԳ [9]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունվար » 10 » Հայերեն գրքեր
    15:22
    Հայերեն գրքեր
    ԱՂԱՆԴ. ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

    Զոնդերվանի <<Աղանդների և կրոնական շարժումների մասին>> 16 հատորանոց գրքի խմբագիր դոկտոր Ալան Գոմեսը հատորյակի մաս կազմող իր <<Աղանդները դիմակազերծելիս>> գրքում <<աղանդ>> տերմինի համար աստվածաբանական սահմանում է տալիս ուղղափառ, ավետարանական քրիստոնեական տեսակետից:
    <<Աղանդ>> տերմինի շուրջ ավելի մանրամասն տեղեկությունների, ներառյալ սոցիոլոգիական սահմանումների շուրջ կարծիքների համար տես Definitions: Cults, Sects, Alternative Religions.

    I. <<Աղանդ>> բառի ակունքը

    Ա. Անգլերեն <<Աղանդ>> բառը գալիս է լատիներենի <<cultus>> բառից, որը <<colere>> - <<որևէ աստվածության պաշտել կամ երկպագել>> նշանակող բայի ձևերից մեկն է:
    Բ. <<Cultus>> բառն ընդհանուր բառ է, որը նշանակում է երկրպագություն, պաշտամունք` անկախ այն բանից, թե խոսքը մասնավորապես որ Աստծուն է առնչվում:
    1. Աստվածաշնչի լատիներեն թարգմանությունը` Վուլգատան, օգտագործում է բառը երկրպագության ընդհանուր իմաստով, անկախ այն բանից, թե խոսքը որ Աստվածությանն է առնչվում, օրինակ` <<Գործք առաքելոց>> գրքի 17-րդ գլխում այն գործածվում է թե կեղծ աստվածների (համար 23) և թե ճշմարիտ Աստծու (համար 25) երկրպագության համար:
    2. Բառը գործածվում է նաև քրիստոնեական լատիներեն տեքստերում, որոնցում խոսքը գնում է միակ ճշմարիտ Աստծու մասին:
    Գ. Ուստի, հասկանալի է, որ <<աղանդ>> բառը բնականաբար չէր կարող գործածվել մարդկանց կրոնական մի խմբի առնչությամբ, սակայն այս ընդհանուր իմաստը ներկա նպատակի համար չափազանց լայն է:

    II. <<Աղանդ>>-ի նախընտրելի սահմանումը

    Սույն գրքում մենք կօգտագործենք <<աղանդ>> բառը շատ որոշակի, հստակ, ճշգրիտ կերպով:
    Ա. Նախընտրելի սահմանումը

    Քրիստոնեության աղանդը մի խումբ մարդիկ են, ովքեր հռչակելով իրենց քրիստոնյա, հարում են հատուկ դավանաբանական մի համակարգի, որն ուսուցանվում է անհատ առաջնորդի, առաջնորդների խմբի կամ կազմակերպության կողմից, պարզ, որոշակիորեն կամ անվերապահորեն մերժում է քրիստոնեական հավատի մեկ կամ ավելի կենտրոնական դոկտրինաները, համոզմունքները, որոնք ուսուցանվում են Աստավածաշնչի 66 գրքերում:

    Բ. Նախընտրելի սահմանման հիմնական կետերը

    1. <<Քրիստոնեության աղանդը …>>
    ա. աղանդը խումբ է, որ դավանաբանորեն շեղվում է <<ծնող>> կամ <<մայր>> կրոնից: Այսինքն աղանդները հեռանում և շեղվում են նախապես հաստատված կրոնից:
    բ. Թեև այս գրքի ուշադրության կենտրոնում Քրիստոնեության աղանդներն են, ոչ-քրիստոնեական կրոններից նույնպես աղանդներ են առաջացել:

    1. Իսլամի աղանդներն ընդգրկում են Սուֆիսը և Իսլամի ազգը: Թեև այդ խմբերն իրենց հռչակում են մուսուլմանական, դրանք էականորեն շեղվում են Իսլամի ուսմոււնքից, որից իրենք սերվել են:
    2. Հինդուիզմի աղանդներն են Հարե Կրիշնան, Ինքնաիրագործման Եղբայր(ակց)ությոնը և Վիվեկանանդան:
    գ. Ես միտումնավոր եմ ընտրել <<Քրիստոնեության աղանդ>> արտահայտությունը` նախընտրելով այն <<Քրիստոնեական աղանդ>> արտահայտությունից:
    1. Այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են <<Քրիստոնեական աղանդ>>-ը կամ <<Քրիստոնեական աղանդավորական խումբը>>, շփոթեցնող են, որովհետև դրանք ուղարկում են խառն ազդանշաններ:
    Շատ քրիստոնյաների համար <<աղանդ>> բառն առնչվում է որևէ խմբի, որը ոչ-քրիստոնեական է: Ուստի, <<Քրիստոնեական աղանդ>> արտահայտությունն օկսյումորոն (օxymoron) է:
    2. <<Քրիստոնեության աղանդ>> արտահայտությունը հստակորեն տարբերակում է քրիստոնեությունը և աղանդները, ինչպես նաև ուշադրությունը կենտրոնացնում է աղանդների ածանցյալ բնույթի վրա:

    2. <<… մի խումբ մարդիկ են …>>
    ա. Ոչ-ուղղափառ տեսակետներ ունեցող մեկ առանձին անհատը աղանդ չի կազմում: Ոչ-ուղղափառ աստվածաբանության հետևորդ անհատը հերետիկոս է, սակայն նա պետք է հետևորդներ ունենա, նախքան մենք կարողանանաք խոսել այդ մասին որպես աղանդի:
    1. Որոշ աղանդներ բոլորովին փոքր են, ունեն ընդամենը մի քանի հետևորդներ, մինչդեռ այլ աղանդներ ունեն միլիոնավոր հետևորդներ:
    2. Որոշ աղանդներ սկսվելով սակավաթիվ անդամներով, աճել են միլիոնավոր անդամների, օրինակ` մորմոնականությունը, մինչդեռ այլ աղանդներ, որոնք ժամանակին զգալի թվով հետևորդներ են ունեցել, բնաջնջվել են, օրինակ` Շեյքերները:

    3. <<… ովքեր հռչակելով իրենց քրիստոնյա…>>
    ա. Կարևոր է տարբերակել այն խմբերը, որոնք իրենց հռչակում են քրիստոնյա, և այն խմբերը, որոնք նմանատիպ հայտարարություն չեն անում:
    1. Օրինակ, անիմաստ կլիներ խոսել իսլամի մասին որպես քրիստոնեության աղանդի, քանի որ այն իրեն քրիստոնեական չի հռչակում:
    Իրականում մուսուլմաններն ընդհանրապես հակաքրիստոնյաներ են: Իսլամը համաշխարհային կրոն է, որը հակադրվում է քրիստոնեությանը, սակայն աղանդ չէ:
    2. Եհովայի վկանեըը և մորմոններն, այնուամենայնիվ, իրոք որակվում են որպես քրիստոնեության աղանդներ, քանի որ իրենք իրենց հռչակում են քրիստոնյա, իրականում` միակ քրիստոնեական խումբը երկրի վրա:
    բ. Ծանոթություն. Այն խումբը, որն ընդունում է, որ քրիստոնեական չէ, ինչ-որ տեղ վտանգավոր չէ, քանի որ այն պարզապես քրիստոնեության աղանդ չէ:
    1. Այն բոլոր համոզմունքների և տեսակետների համակարգերը, որոնք մերժում են Ավետարանը, կեղծ են, և ուստի մարդկանց հեռացնում են Աստվածաշնչի ճշմարիտ Աստծուց:
    2. Խնդիրն այն է, որ ոչ բոլոր համոզմունքների համակարգերն են միևնույն կերպով սխալ: Աղանդները կեղծ են, որովհետև պնդում են, թե իրենք են Քրիստոնեության ճշմարիտ ներկայացուցիչները, մինչդեռ բացահայտորեն ոչ-քրիստոնյա կրոնները կեղծ են քրիստոնեության` իրենց մերժմամբ:
    գ. Քրիստոնեության աղանդների և բացահայտ ոչ-քրիստոնեական համոզմունքների համակարգերի միջև տարբերակումը լոկ ակադեմիական չէ: Պրակտիկ մակարդակում որևէ մեկը մոտենում է աղանդի անդամին` քրիստոնեական հավատի բուն գաղափարին թշնամաբար տրամադրված անձից տարբեր կերպով:

    4. <<… հարում են հատուկ դավանաբանական մի համակարգի…>>
    ա. Խումբը պետք է ունենա կրոնական դոկտրինալ համոզմունքների համակարգ, (օրինակ` Աստծո, մեղքի, փրկության մասին), որպեսզի որակվի որպես աղանդ:
    բ. Այն խումբը, որը կրոնական հայտարարություններ չի անում, եթե անգամ այլ առումներով արտառոց, տարօրինակ է, աղանդ չէ:
    Օրինակ, պատկերացնենք մի ակումբ, որի անդամներն ամեն հինգշաբթի երեկոյան հագնում են եղջերուի եղջյուրներ և կաշվե գուլպաներ: Ակումբի նախագահը կարգի է հրավիրում ժողովը` փչելով հսկայական կորացված փողը: Նախորդ շաբաթվա արձանագրության ընթերցումից հետո ակումբի անդամները 2 ժամ բինգո են խաղում: Ժողովն ավարտվում է ակումբի հիմնով (<<եղջերուն բարի է, տնտեսող և զվարթ բոլորի հանդեպ, ում հանդիպում է>>) և անդամները վերադառնում են տուն: Դե, եթե, մեր երևակայական ակումբը ոչ մի հայտարարություն չի անում Աստծո, մեղքի, փրկության, հանդերձյալ կյանքի մասին և այլն, ապա այդպիսի խումբն անգամ կրոն չէ, և իհարկե, ոչ էլ կեղծ կրոն կամ աղանդ: (Գոմեսը նկատի ունի, որ որոշ ակումբներ, օրինակ` Մասոնական ակումբը, իրականում կրոնական ակումբներ են):
    գ. Ասել, թե խումբն ընդունում է դավանաբանական <<համակարգ>>, չի նշանակում, թե այդ համակարգը պետք է լինի խիստ բարդ, կյանքի իմաստություն ձեռք բերած կամ կատարյալ, հիմնավոր:
    1. Աղանդավորական համոզմունքների բարդությունը տարբեր խմբերի մոտ տարբեր է:
    2. Օրինակ` <<Դիտարանի ընկերություն>>-ը պաշտպանում է բավականաչափ բազմակողմանի դավանաբանական համակարգ, մինչդեռ <<Աստծու զավակներ>> խմբի համոզմունքների համակարգն ավելի քիչ համակարգված և բազմակողմանի է: Այնուամենայնիվ, երկու խումբն էլ ունեն համոզմունքների համակարգ, և այդ համակարգը հակասում է քրիստոնեական հավատին:

    5. <<… որն ուսուցանվում է անհատ առաջնորդի, առաջնորդների խմբի կամ կազմակերպության կողմից…>>
    ա. Որոշ աղանդներ, ինչպես օրինակ` <<Աստծու զավակներ>> աղանդը, <<Միավորման Եկեղեցի>> աղանդը և <<Դավիդյաններ մասնաճյուղ>> աղանդը որպես ճշմարտության աղբյուր փնտրում են որևէ հեղինակավոր <<մարգարեի>>:
    բ. Այլ աղանդներում հեղինակությունը պատկանում է առաջնորդների խմբին կամ մի որևէ կազմակերպության: Օրինակ` Եհովայի վկաները պնդում են, որ Դիտարանի ընկերության ղեկավար մարմինն այն <<հավատաարիմ և խոհեմ ստրուկն է>>, որը <<դավանաբանական սնունդ է բաշխում ժիշտ ժամանակին>>:

    6. <<… պարզ, որոշակիորեն կամ անվերապահորեն մերժում է քրիստոնեական հավատի մեկ կամ ավելի կենտրոնական դոկտրինաները, համոզմունքները…>>
    ա. Քրիստոնեական հավատի <<կենտրոնական դոկտրինաները, համոզմունքներն>> այն դոկտրինաներն են, որոնք քրիստոնեական հավատը դարձնում են քրիստոնեական հավատ և ոչ թե այլ բան:
    1. <<Քրիստոնեական հավատ>> արտահայտության նշանակությունը նման չէ մոմե քթի, որը կարելի է ծռմռել` տալու դրան այն իմաստը, ինչը որ խոսակիցը կցանկանար, որ այն ունենար:
    2. Քրիստոնեական հավատը որոշակի բովանդակությամբ համոզմունքների որոշակի համակարգ է (Հուդա 3):
    3. Որոշակի քրիստոնեական դոկտրինաներ կազմում են հավատի բուն էությունը, կորիզը:
    Կենտրոնական դոկտրինաներն ընդգրկում են Սուրբ Երրորդությունը, Քրիստոսի աստվածությունը, մարմնական հարությունը, Քրիստոսի ապաշխարությունը խաչի վրա և հավատի շնորհով փրկությունը: Այս դոկտրինաներն այնպես սերտորեն են կազմում քրիստոնեական հավատի էությունը, որ դրանցից որևէ մեկի անջատումը հավասար է համոզմունքների համակարգը ոչ-քրիստոնեական դարձնելուն:
    4. Սուրբ Գիրքը սովորեցնում է, որ վերոհիշյալ դոկտրինաները կենտրոնական կարևորություն ունեն (Մատթեոս 28:19; Հովհաննես 8:24; Ա կորնթացիներ 15. Եփեսացիներ 2:8-10):
    5. Քանի որ այդ կենտրոնական դոկտրինաներն են որոշում քրիստոնեության բնույթը, որևէ մեկը չի կարող փրկվել և մերժել դրանք:
    6. Կենտրոնական դոկտրինաները չպետք է շփոթել անկարևոր, մակերեսային հարցերի հետ, որոնց շուրջ քրիստոնյաները կարող են համաձայն չլինել:
    Անկարևոր, այսինքն` ոչ-էական դոկտրինաներն ընդգրկում են այնպիսի հարցեր, ինչպես օրինակ` մկրտության մեթոդը կամ եկեղեցու ղեկավար մարմնի կառույցը: Օրինակ` մարդը կարող է սխալվել <<բանտարկված հոգիների>> ինքնության շուրջ (Ա Պետրոս 3:19) և դեռ գնալ դրախտ, սակայն չի կարող մերժել Քրիստոսի Աստվածության շնորհով փրկությունը (Հովհաննես 8:24) և փրկվել:
    7. Բոլոր քրիստոնեական հարանվանությունները` Հռոմեակաթոլիկ, Արևելյան Ուղղափառ թե Բողոքական, համաձայն են հիմնական խնդիրների շուրջ: Ուստի, համեմատաբար փոքր տարաձայնություններն իրական քրիստոնեական հարանվանությունների միջև չեն կարող օգտագործվել` վիճելու` թե չկա հիմնարար դավանաբանության օբեկտիվորեն ճանաչված այն կորիզը, որը փոխարինի քրիստոնեական հավատին:
    բ. Աղանդները մերժում են քրիստոնեական հավատի առնվազն մեկ կենտրոնական դոկտրինա:
    1. Անգամ մեկ կենտրոնական դոկտրինայի մերժումը բավական է, որպեսզի համոզմունքների համակարգը դառնա աղանդավորական:
    2. Աղանդներին բնորոշ է մերժել մեկից ավելի կենտրոնական դոկտրինա:
    Սա հազիվ թե զարմանալի լինի, քանի որ որևէ առանձնահատուկ դոկտրինայի մեկնաբանություն իր ազդեցությունն է ունենում համակարգի այլ դոկտրինաների վրա: Օրինակ` եթե որևէ խումբ մերժում է, որ մարդիկ փրկության կարիք ունեն, ապա այն հավանաբար կարող է նաև վերաիմաստավորել Քրիստոսի մահը խաչի վրա:
    գ. Որոշ աղանդներ հստակորեն մերժում են քրիստոնեական հավատի կենտրոնական դոկտրինաները:
    1. Եհովայի վկաները կրքոտ և վճռականորեն մերժում են Սուրբ Երրորդության դոկտրինան (Տես նրանց կողմից լայնորեն շրջանառվող գրքույկը. <<Պետք է արդյո՞ք հավատալ Սուրբ Երրորդությանը՚> որը հանդես է գալիս ընդդեմ այդ դոկտրինայի):
    2. <<Միջազգային Ճանապարհ>> աղանդի հիմնադիր Վիկտոր Պոլ Վիերվիլը գրեց <<Հիսուս Քրիստոս Աստված չէ>> վերնագրված գրքույկը:
    3. Այլ աղանդներ բացահայտորեն մերժում են կենտրոնական դոկտրինաները:
    դ. Որոշ աղանդներ թողնում են ուղղափառության տպավորություն, սակայն այնպես են վերաիմաստավորել իրենց տերմինոլոգիան, որ դոկտրինայի միայն անունն է ուղղափառ:
    ե. Օրինակ` Մորմոնները խոսում են իրենց <<Երկնային Հոր>> մասին այնպես ինչպես քրիստոնյաները, սակայն նրանց Երկնային Հայրն իրականում բարձրաստիճան մի անձավորություն է, այլ ոչ թե Աստվածաշնչում հիշատակված Աստված:

    7. <<… որոնք ուսուցանվում են Աստվածաշնչի 66 գրքերում…>>
    ա. Որոշ աղանդներ ավելացումներ են կատարում Սուրգ Գրքի հայտնությունը: Նրանք կարող են դա անել մարգարեությունների միջոցով կամ Աստվածաշնչին նոր գրքեր ավելացնելով:
    բ. Աստվածաշնչի 66 գրքերն են միակ ճշմարիտ ներշնչված գրքերը, որոնցից մարդը կարող է ստանալ քրիստոնեական ուսմունքը:
    1. Դրանք կազմում են կանոնը, որը նշանակում է <<ստանդարտի կանոն>>, ընդդեմ որի բոլոր դոկտրինաները պետք է կշռադատվեն:
    2. Կանոնը փակված է, այսինքն ոչ մի լրացուցիչ գրքեր չեն կարող հավելվել դրան: Հավատը <<մեկընդմիշտ վստահվել է սրբերին>>: (Հուդա 3)

    Վերոհիշյալ տեղեկատվությունը բերված է դոկտոր Ալան Գոմեսի <<Աղանդները դիմակազերծելիս>> գրքից, որը մասն է Զոնդերվանի <<Աղանդների և կրոնական շարժումների մասին>> 16 հատորանոց գրքի:

    Կատեգորիա: ԽԱՌԸ ԹԵՄԱՆԵՐ | Դիտումներ: 1507 | Ավելացրել է: tsaturkar | Ռեյտինգ: 5.0/1
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com