Գլխավոր » 2011»Մարտ»24 » Հայտնի կանայք` սեռական հարաբերությունների մասին
22:14
Հայտնի կանայք` սեռական հարաբերությունների մասին
Կլեոպատրա
"Ես կարող եմ ստիպել տղամարդուն, որ հենց առաջին իսկ հանդիպումից չնկատի իմ քթի ձևը կամ կզակը: Իսկ նրա հետ մեկ գիշեր անցկացնելուց հետո, նա իր ամբողջ կյանքում կկարծի, որ Կլեոպատրայից գեղեցիկ կին չկա ”, - ըստ վկաների այսպես է անկեղծացել Եգիպտոսի և տղամարդկանց ընդմիշտ հրապուրող թագուհին: Նրա գաղտնիքը պարզ էր նա կարողանում էր զարմացնել, հմայել և հարմարվել որպես սիրուհի, որը տղամարդկանց հիացունք էր առաջացնում: Կեսարի հետ Կլեոպատրան կարող էր լիներ սրամիտ, հմայիչ բայց զրուցում էր քաղաքականության և արվեստի մասին: Իսկ անվախ ռազմիկ Անտոնի հետ կարող էր լիներ անբարոյական կնոջ կերպարում` խմում է, հայհոյում նույնիսկ կռվում, ինչը իսկապես հիացմունք էր պատճառում նրան: Թագուհին մեծ անակնկալների վարպետ էր: "Նա, ով ընդունում է ինձ, ընդունում է որպես աստվածուհի”,- ասում էր թագուհին:
Մարկիզուհի դե Պոմպադուր "Կատուն, որ կրքից կորցրել է գլուխը ամենից դժվար դերն էր, որը խաղացել եմ թագավորի հետ: Բայց նա տղամարդ է և ես ստիպված էի ձևացնել, որպեսզի պահպանեի ընտրյալի կարգավիճակը: Չնայած քնել տղամարդկանց հետ մեղմ ասաց ինձ դուր չի գալիս”,- ասել է մարկիզուհի դե Պոմպադուր, որը Լյուդովիկ XV ամենասիրելիսիրուհինէր: Ժամանակակիցների վկայությամբ մարկիզուհին աչքի չէր ընկնում ոչ գեղեցկությամբ, ոչ մարմնի կառուցվածքով և առողջությունն էլ արդեն բավական թույլ էր, սակայն նա հասկանում էր, որպեսզի երկար ժամանակ մնա սիրված հատկապես թագավորի համար, պետք է ջանք թափել: Ասում են, որ միայն նա էր կարողանում ցրել Լյուդովիկ XV-ի ձանձրույթը: Նա սիրուհու դերումօգտագործումէրտարբեր առարկաներ, խաղում դերեր և հագնում դրանց համապատասխան զգեստներ: Սակայն ժամանակի ընթացքում, երբ նրա գեղեցկությունը մարեց, նա հասկացավ, որ կորցնում է թագավորի սրտի վրա ունեցած իշխանությունը և որոշեց մնալ որպես ընկեր` այդպես պահելով իր ազդեցությունը: Դա նրան հաջողվում է, 20 տարների ընթացքում բոլոր երիտասարդ կանաց հետ սիրախաղերից հետո թագավորը անպայման այցելում էր մարկիզուհու մոտ` ջերմ զրուցելու: