Իոսիֆ Ստալին (1879-1953) - խորհրդային կուսակցական և մեծ քաղաքական գործիչ, կոմունիստական կուսակցության առաջնորդ:
1920-ական թթ. դարձել է երկրի (Ռուսաստանի), նաև ամբողջ խորհրդային (Սովետական) միության առաջնորդ: Իր ձեռքում կենտրոնացրել է երկրի կառավարման բոլոր լծակները: Հաշվեհարդար է տեսել բոլոր ներկա և նախկին հակառակորդների հետ: Բռնությունները 1930-ական թթ. դարձան զանգվածային: ԿԳԲ-ի մարդիկ հետևում էին քաղաքացիների պահվածքին ու գործերին: Նույնիսկ մեկ փոքր օրենք խախտելու դեպքում, քաղաքացուն կարող էին ձերբակալել և Ստալինյան ճամբարներ ուղարկել, ուր տառապում էին բազում անհիմն դատապարտված մարդիկ:
Ծայրահեղ բռնի միջոցներվ Ստալինը անցկացրել է ԽՍՀՄ-ում ինդուստրացումն ու կոլեկտիվացումը: Իր անունով է նշանակվել Ստալինգրադ քաղաքը: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կարողացել է միավորել ժողովրդի ուժերը և փոխել պատերազմի ընթացքը: Ակտիվ մասնակցել է հակահիտլերյան միության ստեղծմանը: Դրա շնորհիվ Սովետական Միությանը հաջողվեց հաղթել ֆաշիստների իշխանությունը: Ստալինը նաև զբաղեցնում էր ամենամեծ և ամենահազվագյուտ "Գեներալիմուս" կոչումը:
Հետպատերազմյան տարիներին նրա նախաձեռնությամբ կրկին ծայր են առել բռնությունները:
Ստալինը վախճանվել է 74 տարեկան հասակում: Նրա թաղմանը մասնակցում էին Մոսկվայի համարյա բոլոր բնակիչները, ուր երկար արարողության ժամանակ վախճանվել են բազում մարդիկ: Սկզբից Ստալինի մարմինը չեին հանձնում հողին, այլ պահում էին դամբարանում: Սակայն հետագայում իշխանության մարդիկ գիշերվա ժամանակ գաղտնի հանեցին Ստալինի մարմինը և գերեզմանոցում թաղեցին: