Գորկին ծնվել է Նիժնի Նովգորոդում։ Որբ է դարձել 10 տարեկանում։ Երկու տարի անց, 12 տարեկանում, Գորկին տնից փախչում է և փնտրում է իր տատիկին։ Գորկին դաստիրակվում է տատիկի կողմից։ Տատու մահը շատ է ազդում Գորկու վրա և 1887 թ․-ի դեկտեմբերին ինքնասպանության փորձ անելուց հետո, ոտքով ճանապարհորդում է Ռուսական Կայսրության տարածքով, որի ընթացքում ստանում է բազմաթիվ տպավորություններ, որոնք նկարագրում է իր գրվածքներում։
Երբ աշխատում էր գավառական լրագրերում, նրա կեղծանունն էր Иегудиил Хламида։ Նա սկսեց օգտագործել «Գորկի» (բառացիորեն՝ դառը) կեղծանունը 1892 թ․-ից, երբ աշխատում էր Թիֆլիսի «Кавказ» (Կովկաս) լրագրում։ Այդ անվանումը արտացոլում էր նրա աճող զայրույթը ռուսաստանյան կյանքից և դառը ճշմարտությունը խոսելու վճռականությունը։ Գորկու առաջին գիրքը, «Очерки и рассказы» (Էսսեներ և պատմվածքներ), 1898 թ․–ին սենսացիոն հաջողություն ունեցավ և այդպիսով սկսվեց նրա գրողի կարիերան։ Նա անընդմեջ գրում էր՝ համարելով գրելը ոչ այնքան գեղագիտական զբաղմունք, որքան բարոյական և քաղաքական գործունեություն, որ կարող է փրկել աշխարհը։ Նա նկարագրում էր ամենացածր խավի, աղքատ մարդկանց կյանքը՝ բացահայտելով նրանց դժվարությունները, նրանց նսեմացումը և բիրտացումը, ինչպես նաև նրանց կողմից ցուցաբերվող մարդկայնության նշանները։
Գորկին հրապարակայնորեն հակադրվում էր ցարական վարչակարգին և դրա հետևանքով բազմիցս ձերբակալվել է։ Գորկին ընկերացել էր մեծ թվով հեղափոխականների հետ, Լենինի մոտիկ ընկեր դարձել 1902 թ․-ին, երբ նրանք առաջին անգամ հանդիպել են։ 1902 թ․-ին ընտրվել էր պատվավոր Գրականության Ակադեմիկոս, բայց Նիկոլայ II-ը այն չեղյալ հայտարարեց։ Ի նշան բողոքի, Անտոն Չեխովը և Վլադիմիր Կորոլենկոն լքեցին ակադեմիան։