|
Գլխավոր » 2011 » Հունվար » 11 » Շոկոլադ
|
Շոկոլադի պատմությունը Մ.թ. 7-րդ դարում Մայաների քաղաքակրթությունը շարունակում էր ծաղկում ապրել, ի հայտ էին գալիս նորանոր բուրգ-դդյակներ ու հոյակերտ տաճարներ, որոնցում հաճախ երկրպագվում էր նաև կակաոյի աստվածը: Ավելին, կակաոն համարվում էր ծառերին աճող հարստություն, որի աստվածային պտուղներին վերագրվում էին ամեն տեսակ բուժիչ և նույնիսկ միստիկական հատկություններ: Այդ հավատալիքներից, թե «շոկոլադի» նկատմամբ ունեցած թուլությունից ելնելով՝ դեռևս Մոնտեսումա ցեղապետն իր ոսկյա բաժակով օրական մոտ 5 անգամ իրեն թույլ էր տալիս երկրի երեսին վայելել երկնայինը՝ «չոկոլատ» ըմպելիքը: Եվ բացառված չէ, որ նա և մյուս առաջնորդները հաստատ կդատապարտեին այն եվրոպացիների տգիտությունը, ովքեր՝ վախենալով շոկոլադի վնասակարությունից, պետք է զրկեին իրենց այն վայելելու հաճույքից: Բայց պետք է ասել նաև, որ Ամերիկան հայտնաբերելով՝ ոչ բոլոր եվրոպացիներն այդքան դաժան գտնվեցին սեփական անձի նկատմամբ, շատերը ճիշտ և ժամանակին գնահատեցին ինչպես հնդկացիների ոսկին, այնպես էլ «կակասոլատան»՝ կակաոյի պտուղները: Եվրոպայում ինկերի բաղադրատոմսերով առաջինը շոկոլադ պատրաստեց Կորտեզը՝ Կոլոմբոսի արշավախմբից, սակայն նրբաքիմք իսպանացիներին այն բարեբախտաբար չափազանց դառը թվաց և նրանք շոկոլադը համադրեցին եղեգնաշաքարի հետ: Եվրոպական մյուս ազգերին «հնդկացիական ժառանգությունից» բաժին հասավ միայն կես դար անց. երբ իսպանացիները հասցրել էին, թերևս, մի կուշտ վայելել այն: Արդեն 17-րդ դարում այն Եվրոպական գրեթե բոլոր արքունիքների ամենահարգի ըմպելիքն էր: Առաջինը «համբուրվելով» Լուի 13-ի կնոջ՝ Մարիա Ավստրիացու հետ՝ շոկոլադը հետագայում գերեց նաև շատ այլ ազնվականուհիների սրտերը, որոնք շոկոլադի մասին լեգենդներին ավելացրին ևս մեկը, ըստ նրանց՝ կակաոյի ծառը պետք Է որ աճելիս լինի դրախտում։ Սակայն շոկոլադոֆիլերի այս տեսակետը ծաղրի արժանացավ այսպես կոչված «շոկոլադոֆոբերի» կողմից, նրանցից մեկը՝ մադամ դե Սեվինյեն, փորձեց նույնիսկ համոզել հանրությանը, թե իր ընկերուհին սևամորթ երեխա է ունեցել միայն այն պատճառով, որ չարաշահել է շոկոլադը։ Բարեբախտաբար նրան չհավատացին անգամ նրանք, ովքեր չգիտեին, թե իրականում ինչպես է պատահում, որ երեխաները սևամորթ են ծնվում։ Եվ կարծես հենց նրանք որոշեցին, որ շոկոլադը պետք է գնահատել ոչ թե «օգտակար է/օգտակար չէ» սկզբունքով, այլ «համեղ է/համեղ չէ» մոտեցմամբ։ Այսպես շոկոլադը վերածվեց նորաձևության, որը 19-րդ դարում, շնորհիվ ընդլայնվող շոկոլադի պլանտացիաների, մատչելի դարձավ նաև դղյակներից դուրս։ 1820 թ–ին մինչ այդ իբրև խմիչք օգտագործվող շոկոլադը համադրվեց կակաոյի յուղի, շաքարավազի և լիկյորի հետ՝ ստանալով «Ֆրայ և Սանս»–ի սալիքների ձևը։ 1828 թ-ին Ամեդե Կոլերի մտքով անցավ շոկոլադին ընկույզներ ավելացնել։ 1875 թ–ին գոյություն ուներ արդեն նաև կաթով շոկոլադը, իսկ Շվեյցարիան հասցրել էին հռչակել «շոկոլադի երկիր»: Այնուհետև իտալացիները հնարեցին շոկոլադի արտադրության համար անհրաժեշտ լիցենզիան, Անգլիայում Chocolate House–ներն ավելի հաճախելի դարձան, քան թեյարանները, իսկ 1920 թ–ին անգլիացի Ջոն Մարսն իրեն հավերժացրեց համանուն շոկոլադե բատոններով:
Շոկոլադը և փողըԳերմանիայի կայսր Կարլ 5-րդի կառավարությունը, ժամանակին ճիշտ գնահատելով շոկոլադի եկամտաբերությունը, ցանկանում Էր այս ապրանքի համար պետական մենաշնորհ սահմանել։ Իսկ ինչպես գրում Է իսպանացի պատմաբան Օվիեդոն՝ «դարեր շարունակ միայն հարուստն ու ազնվականը կարող Էր իրեն շոկոլադ թույլ տալ, քանի որ նա բառացիորեն փող Էր խմում»։ Իսկ կակաոյի պտուղները որպես արժույթ օգտագործել են շատ ազգեր... 100 այդպիսի սերմի դիմաց հնում կարելի Էր լավ ստրուկ ձեռք բերել։ Ըստ նույն այս հաշվարկի 100 պտուղ արժեր խեցգետինը, 200՝ եփւսծ հնդկահավը, 6 պտուղ՝ մարմնավաճառը։
Շոկոլադը և ՎիճակագրությունըԸստ դրա՝ գերմանացին տարեկան ուտում է 8 կգ շոկոլադ, անգլիացին և բելգիացին՝ 9 կգ, շվեյցարացին՝ 11 կգ։ Ֆրանսիացիները միայն Սբ Ծննդյան տոներին ուտում են 36 հազար շոկոլւսդե կոնֆետ, որոնք իրենց քաշով 4 անգամ գերազանցում են էյֆելյան աշտարակի կշիռը։ ժամանակակից ամերիկացիների 90 տոկոսը շոկոլադ է ուտում ամեն օր։ Աշխարհում ամենածանր շոկոլադը կշռել է 2280 կգ (ներկայացվել է 2000թ–ին Թուրինում), իսկ ամենամեծ շոկոլադը ունեցել է 8,5 մ բարձրություն (պատրաստվել Է Բարսելոնում, 1991թ–ին):
Շոկոլադը և ՏուրիզմըՇոկոլադի բուժիչ հատկությունների շնորհիվ վերջին ժամանակներում ավելի մեծ հեղինակություն են ձեռք բերել շոկոլադե հանգստավայրերը, որտեղ շոկոլադով հիմնականում բուժում են դեպրեսիաներից։ Ամենահայտնի հանգստավայրերից Է Հերշեսը՝ Կալիֆորնիայում։ Այսօր տուրիստական շատ գործակալություններ չեն վարանում իրենց ծրագրերում ներառել այցելություններ «շոկոլադի սրճարաններ», որտեղ շոկոլադը կարելի է ճաշակել ոչ միայն իբրև դեսերտ, այլև որպես սնունդ՝ ասենք շոկոլադե սոուսով բադ։ Այցելությունների մեծ ցուցանիշ ունեն նաև Բարսելոնի շոկոլադի թանգարանը և Շոկոլանդիան Գերմանիայում. այստեղ կազմակերպվող՝ շոկոլադի հետ կապված շոուներին տարեկան ականատես է լինում ավելի քան երեք միլիոն մարդ։
Շոկոլադը Գիտության մեջ և արվեստումԺամանակին Մոցարտը շոկոլադը հավերժացրեց իր Cose Fan Tutte օպերայում։ 1999թ–ին Իւոալիայում կազմակերպվեց փառատոն, որի ժամանակ նկարիչները լուրջ գործեր Էին ստեղծում՝ ներկերի փոխարեն օգտագործելով միայն շոկոլադ։ Իսկ Սբ.Վալենտինի տոնի առիթով ճապոնացիները 20 կգ-անոց շոկոլադե սալիկի վրա վերարտադրեցին Ջոկոնդային, որն ի տարբերություն օրիգինալի, խոստանում է բավարարել ոչ միայն գեղագիտական ճաշակը։ Ինչ վերաբերում Է շոկոլադ-գիտություն «փոխհարաբերություններին», ապա աշխարհի տարբեր երկրներում այսօր արդեն ապացուցված Է համարվում այն փաստը, որ կակաոն ընդհանրապես երկարացնում Է կյանքը, իսկ հոլանդացի գիտնականները պնդում են, որ այն առավելագույնս դրական Է ազդում հղի կանանց վրա։
Շոկոլադը և ՆորաձևությունըԼուվրի ստորգետնյա առևտրական ցուցասրահում «քաղցր օրերի» շրջանակներում ցուցադրվում են իսկական գլուխգործոցներ, որոնք ստեղծում են ֆրանսիական շոկոլադի նորաձևության վարպետները։ Սակայն սրահի ամենավառ իրադարձությունն է համարվում 15 հայտնի նորաձևության տների (Cacharel, Nina Ricci և այլն) ստեղծած շոկոլադե զգեստների ցուցադրությունը։ Եվրոպացի այս «մոդելագործներին» ձեռնոց են նետում նրանց ամերիկացի պաշտոնակիցները. 1998 թ-ին Նյու-Յորքում կայացած ցուցադրությունը վտանգեց եվրոպացիների մենաշնորհը, այնտեղ հատկապես ցնցող Էին շոկոլադե կորսետները, զարդերը և հարսանյաց զգեստը։ Բայց, ի տարբերություն Օլիվյե Լապիդուսի կամ Ռոբերտո Կավալլիի, այսօր կա նաև մի դիզայներ, որ շոկոլադի նկատմամբ իր սերն արտահայտում Է անմիջականորեն։ Բրիտանացի դիզայներ Ջեֆ Բենքսը խոստանում Է դատարանից ետ վերցնել Sinsbury’s խանութների ցանցի դեմ հարուցած 15 մլն ֆունտ ստերլինգի հայցը, եթե դրա ղեկավարությունը համաձայնի իրեն շոկոլադով ապահովել մինչև կյանքի վերջը։
Սեքսը և ՇոկոլադըԱյսօր կարծիք կա, որ սեռական ուժեղ գրգռիչ հանդիսացող շոկոլադը կարող է փոխարինել հենց սեքսը. համենայն դեպս, ամերիկուհիների կեսը պատրաստ Է ավելի շուտ հրաժարվել սեքսից, քան շոկոլադից: Բացի այս, հայտնի Է, որ Կազանովան ամենուր իր հետ տանում Էր արծաթյա «շոկոլադատուփ», որում ըստ նրա կայանում Էր իր սիրային հաջողությունների գաղտնիքը։ Դեռևս մադամ Պոմպադուրը Ֆրանսիայի թագավորի հետ առանձնանալուց առաջ նախ «համբուրվում Էր» շոկոլադի հետ, իսկ մադամ Դյու Բարին՝ դրանով կշտացնում Էր իր բազմաթիվ ֆավորիտներին՝ իր ցանկություններին ամբողջովին համապատասխանելու համար։ Աստիճանաբար ֆրանսիական արքունիքում ձեռք բերելով «աֆրոդիզիակի» համարում, հետագայում մի շիշ լավ գինու հետ շոկոլադը դարձավ ռոմանտիկ երեկոների անբաժան մասը։ Պատահական չէ, որ ժամանակին ֆրանսիացի հրուշակագործ ժակ Բոկելը որոշեց «Կամասուտրայում» նկարագրված դիրքերը վերարտադրել հենց շոկոլադե արձանիկների միջոցով, նա մտահղացման արդյունքը տեսնելու հնարավորություն էր տալիս միայն չափահասներին։ Պատահական չէ նաև, որ մերօրյա ամենասեքսուալ սևամորթ կանանց ևս անվանում են «շոկոլադ»:
Շոկոլադը և Հայաստանը«Գրանդ քենդի» ընկերության արտադրած 4 տոննա 410 կգ քաշ, 5600 մմ երկարություն, 2750 մմ լայնություն, 250 մմ հաստություն ցուցանիշով հայկական շոկոլադե հսկան 2010թ.-ի սեպտեմբեր ամսին սահմանեց համաշխարհային ռեկորդ եւ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեց որպես աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը:
|
Կատեգորիա: ԽԱՌԸ ԹԵՄԱՆԵՐ |
Դիտումներ: 1252 |
Ավելացրել է: armhistory
| Ռեյտինգ: 0.0/0 |
Մեկնաբանությունների քանակը: 0 | |
|
|
|
Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
|
Հայկական տոմար |
|
|
Հիշիր |
|
|
|