Թմրանյութերը քիմիական էլեմենտներ են, որոնք թմրեցնում են և առաջացնում անզգայություն ցավի նկատմամբ:
Տերմինն առաջին անգամ օգտագործել է հույն բժիշկ Գալենը, որպես այդպիսի նյութ վեցնելով մանդրագորի արմատները,կակաչի սերմերը:
20-րդ դարում այն ավելի տարածվեց և գործածության մեջ մտան կանեփը, սնկերը և այլ միջոցներ:
Այն հաճախ օգտագործվում է ոչ որպես դեղամիջոց:
Փոխաբերական իմաստով թմրանյութեր են անվանում այն երևույթները, որոնց պատճառով առաջանում է կախվածություն: Օրինակ` սուրճը, ծխախոտը, ալկոհոլը նաև ինտերնետը, համակարգչային խաղերը, սակայն բժշկական տեսանկյունից դրանք թմրամիջոցներ չեն:
Թմրանյութերը հիմնականում թունավորում են օրգանիզմը և ստեղծում կախվածություն: Առաջանում է աստիճանբար էֆեկտի թուլացում, որը նպաստում է ավելի մեծ քանակության օգտագործման:
Պատմական հետազոտությունները ցույց են տվել, որ թմրամիջոցներ պատրաստվել և օգտագործվել են դեռևս 7000 տարի առաջ:
Թմրամիջոցների օգտագործումը դարձել էր չափից դուրս և գրեթե ամենուր դրանց շրջանառությունը սահմանափակ է, սակայն դա չի բերել սպառման նվազեցման:
Հեռու մնացեք դրանցից: