![]() | Բարև Հյուր! Դուք կարող եք: Մուտք գործել Կամ Գրանցվել |
|
|
| 200 |
| Բաժիններ | ||||||||||||
| ||||||||||||
| Միացեք քննարկումներին |
|
|
01:24 ՎԱԳԻՆԻԶՄ | |
Վագինիզմը կրկնվող կամ մշտական ախտաբանական վիճակ է, որի ժամանակ տեղի է ունենում հեշտոցի արտաքին մեկ երրորդի ակամա ջղաձիգ կծկում՝ անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը: Երբեմն վագինիզմի զարգացման հիմքում ընկած է անհաղթահարելի վախի զգացումը: Վախը սեռական ակտից կամ դեֆլորացիայից (կուսաթաղանթի պատռում) սրվում է անմիջապես սեռական ակտի փորձի ժամանակ' առաջացնելով ակամա կծկումներ, ինչն էլ անհնարին է դարձնում բուն ակտը: Իսկ վախի հիմքում ընկած է սեռական ոլորտում սխալ տեղեկացվածությունը կամ ընդհանրապես անտեղյակությունը: Վագինիզմի զարգացմանը շատ հաճախ նպաստում է զուգընկերների միջև կոմունիկացիայի բացակայությունը: Այսպիսով' վագինիզմը երբեմն միջանձնային խնդիրների հետևանք է, որն էլ իր հերթին խորացնում է այն: Վագինիզմը պատկանում է փսիխոգենոգեն սեռական խանգարումների շարքին, որի ժամանակ բացակայում են սեռական համակարգի օրգանական ախտահարումները: Հայաստանում վագինիզմը բավականին լայն տարածում ունի, ինչը ամուսնական զույգի համար լուրջ խնդիր է հանդիսանում: Նրանցից մի մասը սեքսուալ ընկալունակ է և կարող է այլընտրանքային տարբերակներով օրգազմ վերապրել, այսինքն' մանուալ կամ օրալ խթանման (գրգռման) միջոցով: Մի մասն էլ չունի սեռական ցանկություն և նրանց մոտ գրեթե բացակայում է գրգռման փուլը: ՊԱՏՃԱՌՆԵՐԸ 1. Վախ սեռական հարաբերությունից: Վախը սեռական հարաբերությունից շատ դեպքերում պայմանավորված է կնոջ, ինչու չէ, ամուսնական զույգի ապատեղեկատվությամբ: Վագինիզմի ցայտուն պատճառ է, երբ կինը ունի այն խորը համոզմունքը, որ կուսազրկումը (դեֆլորացիան) ուղեկցվում է անտանելի ցավով ու արյունահեղեղությամբ: Բնականաբար, նշված խեղաթյուրված տեղեկատվությունը որոշ տիպի կանանց մոտ անհաղթահարելի վախի զգացում է առաջացնում: Որոշ հեղինակներ վագինիզմը անվանում են սեքսուալ ֆոբիկ նևրոզ: Առնանդամի ներհրման պահին, իրոք, կարող է առաջանալ ցավային զգացողություն' պայմանավորված վերոնշյալ նախապաշարմունքներով: Տվյալ դեպքում ցավային զգացողությունը կապված է էրոտիկ ցածր գրգռվածության հետ, որը լյուբրիկացիայի (հեշտոցի խոնավացման) փսիխոգեն արգելակման հետևանք է: Արդյունքում նման կանանց մոտ ամրապնդվում է այն խոր համոզմունքը, որ առնանդամի ներհրումը ուղեկցվում է անտանելի ցավով, որն էլ ցավի հանդեպ վախի և ջղաձիգ կծկման ձևով հակազդման պատճառ է հանդիսանում: Նշված դեպքերում ի հայտ են գալիս էմոցիոնալ խանգարումներª տագնապ, անահանգստություն, ինչի հետևանքով նման կանայք խուսափում են բոլոր այն իրավիճակներից, երբեմն նույնիսկ մտքից (վագինիզմի III աստիճան), որոնց կարող է հաջորդել սեռական մերձեցումը, և որպես կանոն հրաժարվում են սեռական կյանքից ընդհանրապես: Հաճախ կնոջ վախի հիմքում ընկած է սեռական հարաբերության ժամանակ զուգընկերոջ վարքային առանձնահատկությունները, որն էլ պայմանավորված է զուգընկերոջ սեռական հարաբերության մոտիվացիայից: Այսինքնª վագինիզմը երբեմն տղամարդու ոչ ադեկվատ սեռական վարքի դրսևորման հետևանք է: Կա տղամարդկանց մի խումբ, որոնք սեռական հարաբերությունը ընդունում են, որպես ինքնադրսևորման և ինքնակայացման միջոց, որը նրանց մոտ հաճախ պայմանավորված է անինքնավստահությամբ: Նման ամուսնական զույգի մոտ առաջին սեռական հարաբերության ժամանակ, երբ կինը ելնելով իր նախապաշարմունքից մի փոքր դիմադրում է, զուգընկերը թերարժեքությունից կամ անինքնավստահությունից դրդված ձեռնարկում է ամեն միջոց, կուսազրկումը իրականացնելու համար, երբեմն այն վեր է ածվում բռնության: Այս դեպքում խորանում է կնոջ մոտ վախի զգացումը՝ անհնարին դարձնելով նույնիսկ սեռական օրգաններին ձեռքով հպվելը: Վախ ոչ միայն սեռական հարաբերությունից, այլ վախ հղիությունից, իսկ հեշտոցամուտքի կծկումը դիտվում է որպես հղիությունից պաշտպանվելու անգիտակից միջոց: 2. Սեռական կյանքի անհաջող փորձ: Այս դեպքում վագինիզմը զարգանում է այն կանանց մոտ, որոնք անցյալում նշում են սեքսուալ տրավմաներ /բռնաբարության կամ սեռական հետապնդումներ/: Նման կանանց մոտ սեռական հարաբերությունը ասոցացվում է բացասական փորձի հետ, որն էլ ուղեկցվում է ակամա կծկումներով: 3. Կանայք, ովքեր ընդգծված բացասական վերաբերմունք ունեն սեռական կյանքին: Այս խմբին են պատկանում կանայք, որոնց փսիխոսեքսուալ զարգացումն ընթացել է հակասեքսուալ դաստիարակության ներքո: Այս տիպի կանայք տհաճության և վախի զգացում են ապրում նույնիսկ սեփական սեռական օրգանները հայելիով նայելուց և զննելուց: Նրանք մեծանում են մի միջավայրում, որտեղ տիրում է այն խոր համոզմունքը որ սեռական օրգանները կեղտոտ են և չի կարելի ձեռք տալ: Ինչպես նաև ամոթ է խոսել աղջիկներիno և տղաներիno մոտ հասունացման շրջանում ֆիզիոլոգիական փոփոխություններիno մասին /դաշտան, երազախաբություն/, կամ այն բանի մասին, թե ինչպես է ծնվել երեխան, անգամ եթե նա հարցնում է այդ մասին ծնողներին: Արդյունքում կանայք դժվարությամբ են շփվում տղամարդկանց հետ և բացասաբար են վերաբերվում սեռական հարաբերությանը, իսկ վագինիզմը այս դեպքում համարվում է որպես բացասական վերաբերմունքի դրսևորման ձև: 4. Ենթագիտակցորեն զուգընկերոջը մերժման միջոց: Վագինիզմը դիտվում է որպես եղած միջանձնային հոգեբանական կոնֆլիկտների իմպուլսիվ դինամիկ դրսևորման ձև: Ըստ այս մոտեցման վագինիզմը համարվում է մարմնական ֆունկցիայի փսիխոգեն խանգարում, որը դիտարկվում է հիստերիկ խանգարումների ժամանակ: Վագինիզմի զարգացմանը նպաստում են չվերբալիզացված կամ արտամղված միջանձնային կոնֆլիկտները: Հոգեվերլուծաբանական տեսության համաձայն՝ վագինիզմի միջոցավ կինը հրաժարվում է իր կանացի դերից, ընդդիմանում է տղամարդու սեռական առաջնայնությանը, պաշտպանվում է ինցեստային սպառնալիքից: ԳԵՆԻՏԱԼԳԻԱ (ԴԻՍՊԱՐԵՈՒՆԻԱ) Գենիտալգիաները սեռական ակտի ժամանակ կրկնվող կամ մշտական ցավային զգացողություններն են, որոնք հանդիպում են և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ: Այն կապված է կանանց սեռականության առանձնահատկությունների հետ, այն է՝ նրանց համար հոգեբանական գործոնների մեծ նշանակությունը, սեռական րսևորումների կախվածությունը անհատական փորձից և, որ ամենակարևորն է՝ զուգընկերոջ անձնային հատկանիշները: Վերոհիշյալ նախապայմանները որոշում են կնոջ սեռական կյանքի որակը: Դիսպարեունիան կարող է սեռական կյանքի նկատմամբ անգիտակից կոնֆլիկտների հետևանք լինել: Չնայած այն հանդիպում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ, այն առավել հաճախ է աղջիկների մոտ: Ցավ կարող է առաջանալ անբավարար սեռական գրգռման դեպքում: Ցավը կարող է կապված լինել մկանային լարվածության հետ, որը իմիսիայի (անդամի ներհրման) իրականացման համար մեծ դժվարություններ է հարուցում, իսկ ներհրումներ կատարելիս լորձաթաղանթի տրավմատիզացիայի հետևանք դառնում: Ինչպես արդեն նշվեց, կնոջ սեռական կյանքի որակը մեծապես կախված է միջանձնային հարաբերություններից: Կոնֆլիկտների վերբալիզացիայի անկարողությունը, կապված կնոջ անինքնավստահության և չափից դուրս համեստության հետ, բերում է «մարմնի լեզվի» ակտիվացմանը: Սեռական մերձեցման ժամանակ ցավի առաջացումը զուգընկերոջը մերժելու ոչ վերբալ դրսևորումն է: Շատ հաճախ սեքսուալ դժվարությունները և խնդիրները չեն կարևորվում և անտեսվում են ամուսինների կողմից, մինչդեռ ոչ ժամանակին հայտնաբերումը և բուժումը կարող է պատճառ լինել անձի նևրոտիզացիայի և սեքսուալ ոլորտում ֆունկցիոնալ խանգարումների առաջացմանը: Կանանց համար սեռական աններդաշնակության պատճառ կարող է հանդիսանալ նաև ամուսնու կողմից կոպիտ վերաբերմունքը, էրոգեն գոտիների անբավարար խթանումը կամ ընդհանրապես բացակայությունը: Սեռական անհամատեղելիությունը կարող է պայմանավորված լինել բնավորության շեշտվածության, սեռական խառնվածքի, ինչպես նաև սեռական վարքի անհամապատասխանությամբ: Սեռական մերձեցմանը ուղղված բացասական դիրքորոշման զարգացմանը նպաստում է զուգընկերոջը ֆիզիկապես (խոսք, միմիկա, հագուստ, հոտ, որը բնորոշ է տվյալ անհատին) անտանելիության հանգամանքը, ինչպես նաև այն հանգամանքը, երբ նա կորցնում է իր էրոտիկ գրավչությունը՝ իրեն չհետևելու պատճառով: ԱՆՕՐԳԱԶՄԻԱ Անօրգազմիան արգազմի (հեշտանքի) բացակայությունն է սեռական ակտի ժամանակ: Հանդիպում է առավելապես տղամարդկանց մոտ, քանի որ տղամարդկանց օրգազմը անմիջականորեն կապված է սերմնաժայթքման հետ, իսկ կանանց ձվազատման հետ այդպիսի կապ չկա: Անկախ օրգազմի առկայությունից՝ կանայք ունակ են սեռական կյանքի և մանկածնության: Անօրգազմիան հաճախ ուղեկցվում է լիբիդոյի (սեռական ցանկության) նվազմամբ կամ բացակայությամբ: Տարբերում են անօրգազմիայի երեք աստիճան. 1. Օրգազմի բացակայություն, թեև սեռական հարաբերությունն ուղեկցվում է հաճելի զգացումներով: 2. Սեռական հարաբերությունը հաճույք չի պատճառում, սեռական գրգիռ և բավարարում չկա: 3. Սեռական հարաբերությունը հաճախ հաճելի չէ, ուղեկցվում է ծանր զգացումներով: Անօրգազմիան հաճախ նպաստում է կնոջ սեռական օրգաններում արյան կանգին և բորբոքային պրոցեսների զարգացմանը, ի վերջո, նևրոզների տարբեր ձևերի: Աղբյուր` http://www.sexology.am | |
|
| |
| Մեկնաբանությունների քանակը: 0 | |
| Հայկական տոմար |
|
|
| Armenian history |
|
|
| История Армении |
|
|
| Մարզեր |
| Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ |
| Հայաստան |
| Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս |
| 200 |
| Հիշիր |
|
|
|