|
Գլխավոր » Архив материалов
Իրականում կարտոֆիլով պատրաստված քսուքները ոչ մի բանով չեն զիջում խանութներում վաճառվող թանկարժեք գեղարարական միջոցներին: Կարտոֆիլի բաղադրությունը հարուստ է կրախմալով, որի նշանակությունը գեղարարական պրակտիկայում շատ մեծ է: Այն օգնում է զգալիորեն թուլացնել արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությունները մաշկի վրա, ունի պաշտպանող և հակաբորբոքային հատկություններ:
Կարտոֆիլով դիմակներ անելիս նախ և առաջ կարևոր է իմանալ, թե ինչպես է հարկավոր դրանք ճիշտ լվանալ: Դրա համար նախ հարկավոր է դեմքը լվանալ տաք, ապա` սառը ջրով: Ընդ որում, չի կարելի ուժեղ տրորել մաշկը, այլ հարկավոր է դիմակը լվանալ մատների թեթև շրջանաձև շարժումների միջոցով` հետևելով, որ այն ամբողջությամբ մաքրվի դեմքի վրայից:
Միջոց 1. Դիմակ դեմքի չոր մաշկի համար
Վերցրեք 2 հատ միջին մեծության կարտոֆիլ, լվացեք հոսող ջրի տակ և կեղևով խաշեք: Երբ կարտոֆիլները պատրաստ կլինեն, դրանք կրակից վերցրեք, կեղևը մաքրեք և պատառաքաղով տրորեք: Կարտոֆիլի խյուսին հարկավոր է ավել
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Ըստ ամերիկացի մի խումբ բժիշկների՝ նույնիսկ մատնահարդարումը (մանիկյուր) կարող է ուռուցքածին լինել: ԱՄՆ-ում արդեն գրանցվել են դեպքեր, երբ կանայք հաշվառվել են ուռուցքաբանական կլինիկայում` գեղեցկության սրահում մատնահարդարման գնալուց հետո: Իսկ պատճառը ուլտրամանուշակագույն լամպերով մատների ճառագայթումն է, որը կատարվում է եղունգների արհեստական աճեցման պրոցեդուրայի անցկացման վերջին փուլում: Ամեն տարի միլիոնավոր կանայք այդ պրոցեդուրայի հետեւանքով ստանում են մաշկի քաղցկեղ: Օրինակ` 42-ամյա մի ամերիկուհու 8 անգամ եղունգների արհեստական աճեցումից հետո անհրաժեշտ եղավ մի քանի վիրահատություն՝ ձեռքի մաշկի քաղցկեղի պատճառով: Մյուս դեպքում 55-ամյա ամերիկուհու մոտ, որ եղունգները կորեկցիայի էր ենթարկել ամսվա մեջ 2 անգամ, զարգացել է աջ ձեռքի քաղցկեղ: Դեպքերն այնքան էլ ծանր չէին, քանի որ քաղցկեղի այս ձեւերը բուժվում են վիրահատական միջամ
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Ձեռքերը կարող են շատ բան պատմել ոչ միայն մարդու առողջության, այլ նաեւ բնավորության մասին: Մասնագետները խորհուրդ են տալիս. որպեսզի ձեռքերը գեղեցիկ ու երիտասարդ մնան, անհրաժեշտ է ճիշտ խնամք: Ձեռքերի ամենօրյա խնամքը պետք է բնավորություն դառնա:
Օրինակ` արմունկը մարմնի այն հատվածն է, որն ամենաշատն է ենթարկվում արտաքին միջավայրի ազդեցությանը: Կամ կանանց ձեռքերն անընդհատ հպվելով ջրին, մաշկը կոշտանում ու ճաքճքում է, որից էլ շուտ թառամում է: Որքան կոշտ է ջուրն, այնքան շուտ է չորանում ձեռքի մաշկը: Բացի ջուրը, ձեռքերը փչանում են նաեւ մաքրող միջոցներից: Ջրի հետ ամեն շփումից հետո անհրաժեշտ է շատ բարակ շերտով քսուք օգտագործել: Տնային գործեր անելիս կարիք չկա անընդհատ ռետինե ձեռնոցներ հագնել, որովհետեւ 10 րոպեից ավելի մնալով մաշկի վրա` այն ոչ թե կօգնի, այլ` կվնասի: Ձեռքերը սկսում են քրտնել, ինչն էլ հանգեցնում է ձեռքի մաշկ
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը` Քեթրին Զետա-Ջոնսը, բրիտանական Daily Express-ին տված իր հարցազրույցում բացել է իր հիասքանչ գեղեցկության գաղտնիքը: Նրա խոսքերով` իրեն փրկում է կանոնավոր քունը: Երկու երեխաների մայրն ասում է, որ ինքն աշխատում է պառկել քնելու ամեն օր ժամը 9-ին: «Քունը ծերության դեմ հանդես եկող առաջին դեղամիջոցն է: Եթե ես անքուն եմ, ուրեմն ես ինձ զգում եմ անխնամ վիճակում: Երջանիկ կինը կարող է իրեն թույլ տալ մտնել անկողին երեկոյան ժամը 9-ին»,- գտնում է դերասանուհին:
|
Տարբեր երկրների կանայք ունեն հարյուրամյակներով ստուգված հմայքի իրենց գաղտնիքները: Օրինակ` իտալուհիներն իրենց նուրբ մաշկի ու փայլուն մազերի համար պարտական են նշի յուղին: Ասում են, որ Եկատերինա Մեդիչիի բոլոր սնուցող դիմակները պատրաստվում էին նշի ձեթով, որի շնորհիվ էլ նա ուներ մետաքսյա մաշկ: Գիտնականներն ապացուցել են, որ նշի ձեթը, վիտամին E-ի բարձր բաղադրության շնորհիվ, լավացնում է մաշկի գույնը: Այդ ձեթը նաեւ լավ միջոց կարող է հանդիսանալ դիմահարդարումը մաքրելու համար: Իսկ փայլուն մազեր ունենալու համար կարելի է մազարմատները մերսել նշի ձեթով: Շատ լավ խառնուրդ կստացվի 4 ճաշի գդալ ձեթից եւ կես կիտրոնի հյութից: Այս խառնուրդով կարելի է մերսել մազարմատները` մազերը լվանալուց առաջ:
Իսկ Անգլիայում մի ըն
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Դեմքի դիմակը յուրաքանչյուր կնոջ համար պատճառաբանված անհրաժեշտություն է: Դիմակն օգնում է մաքրել դեմքը, մաշկը դարձնում է հարթ և սնուցում է այն:
Դեմքի մաշկը ոչնչով պաշտպանված չէ: Այն բաց է քամու, անձրևի, ձյան, փոշու և այլ անբարենպաստ պայմանների համար: Այդ պայմաններում դիմակն օգնում է մաքրել դեմքը, սնուցում է
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Ոչ բոլոր կանայք գիտեն ճիշտ ու գեղեցիկ քայլելու գաղտնիքը: Մինչդեռ ճիշտ ու գեղեցիկ քայլվածքը թաքցնում է մարմնի թերությունները և ընդգծում է առավելությունները:
Ըստ մասնագետներից մեկի' բեմական և առօրյա քայլվածքների միջև տարբերությունը մեծ չէ և կայանում է ազդրերի տարբեր շարժումների մեջ:
Առօրյա ճիշտ քայլվածքի գաղտնիքը գլուխը, մեջքը ճիշտ պահելու, ոտքը ճիշտ դնելու, ձեռքերի և իրանի ճիշտ շարժումների և կոշիկի ճիշտ ընտրության մեջ է:
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Կազմել ընտանիք - դա շատ քիչ է, այն պահպանելու համար պահանջվում է բավականաչափ ուժ, ծախս և գիտելիք: Այժմ, կազմելով նոր ընտանիք, դուք մտել եք հարաբերությունների նոր փուլ: Ձեռք եք բերել նոր իրավունքներ ու պարտականություններ: Դուք պետք է պատրաստ լինեք պատասխանատվություն կրել ձեր արաքների համար մի մարդու առջև, որը գտնվում է ձեր կողքին: Պետք է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի այժմ արդեն ձեր ընտանեկան հարաբերությունները շարունակեն զարգանալ ներդաշնակորեն և ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ ետընթացություն, որը տանում է երկարատև վեճերի : Հոգեբաններն առաջարկում են չորս նախապայման, որոնք կօգնեն պահպանել սերը, հանգստությունն ու համերաշխությունը Ձեր ընտանիքում: ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ. Զուգընկերոջ հետ շփվելու ժամանակ փորձե
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Չնայած վեճը սիրային հարաբերությունների անբաժանելի մասն է, այնուհանդերձ, դրա ամենահաճելի պահը հաշտությունն է: Հոգեբանները հետազոտելով վեճերը` պարզել են. մարդկանց զգալի մասը գտնում է, որ հաշտեցման պահի համար արժե վիճել սիրելիների հետ: Արդյունքում` առաջարկել են առավել արդյունավետ 3 միջոց` վեճերից հետո հաշտվելու և բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար:
1.Թայմ-աուտ
Էմոցիոնալ ցնցումների դանդաղ ապաքինվողների համար լավագույն մարտավարությունը վիճելուց հետո թայմ-աուտ վերցնելն է: Նրանք կարող են կես ժամ անցկացնել տարբեր սենյակներում, կատարվածի մասին խորհել հոգեկան անդորրը վերահաստատելուց հետո, ի մի բերել միմյանց հանդուրժելու տեսակետները: Այս միջոցով հնարավորություն կընձեռվի յուրաքանչյուրին` իր հետ տեսակետն արտահայտ
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Հնուց եկած կարծիք է` տղամարդն ու կինը մեկ ամբողջություն են: Նրանց համատեղությամբ է պայմանավորված կյանքի հետագա զարգացումը, այսինքն` ժառանգությունը: Այդուհանդերձ, մենք որպես անհատներ` տարբեր ենք: Թեկուզ աշխարհընկալման տեսանկյունից: Ժամանակի հետ ընտանիք կազմելն ավելի է դժվարանում: Ստիպված ենք լինում միմյանցից սովորել և սովորեցնել միմյանց : Ոմանք կարողանում են, ոմանք էլ մի քանի անգամ ընտանիք կազմելուց հետո` նախընտրում են ընտանի կենդանի պահել, որպեսզի պահպանեն առողջությունն ու նյարդերը: Իսկ ինչ անեն նրանք, ովքեր շարունակում են պայքարել խաղաղ կեցության համար: Ահա մի քանի խորհուրդ այն կանանց, ովքեր շարունակում են մի արարածի հետ, որի անունը "սիրելի տղամարդ է”:
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
|
Հայկական տոմար |
|
|
Հիշիր |
|
|
|