![]() | Բարև Հյուր! Դուք կարող եք: Մուտք գործել Կամ Գրանցվել |
|
|
| 200 |
| Բաժիններ | ||||||||||||
| ||||||||||||
| Միացեք քննարկումներին |
|
|
23:12 «ԿԱՐՏՈՖԻԼԱՅԻՆ» ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ ԴԵՄՔԻ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ | |
Կարտոֆիլով դիմակներ անելիս նախ և առաջ կարևոր է իմանալ, թե ինչպես է հարկավոր դրանք ճիշտ լվանալ: Դրա համար նախ հարկավոր է դեմքը լվանալ տաք, ապա` սառը ջրով: Ընդ որում, չի կարելի ուժեղ տրորել մաշկը, այլ հարկավոր է դիմակը լվանալ մատների թեթև շրջանաձև շարժումների միջոցով` հետևելով, որ այն ամբողջությամբ մաքրվի դեմքի վրայից: Միջոց 1. Դիմակ դեմքի չոր մաշկի համար Վերցրեք 2 հատ միջին մեծության կարտոֆիլ, լվացեք հոսող ջրի տակ և կեղևով խաշեք: Երբ կարտոֆիլները պատրաստ կլինեն, դրանք կրակից վերցրեք, կեղևը մաքրեք և պատառաքաղով տրորեք: Կարտոֆիլի խյուսին հարկավոր է ավելացնել 1 ձվի դեղնուց, 2 թեյի գդալ գոլ կաթ և 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Բաղադրիչները լավ խառնեք և ստացված զանգվածը քսեք դեմքին: Դիմակը դեմքի վրա պետք է մնա 15-20 րոպե, որից հետո այն հարկավոր է լվանալ այնպես, ինչպես նկարագրվեց վերևում: Միջոց 2. Եվս մի դիմակ չոր մաշկի համար Վերցրեք 1 հատ միջին մեծության կարտոֆիլ, լվացեք հոսող ջրի տաք, կեղևը մաքրեք: Փոքրիկ կաթսայի մեջ քիչ քանակությամբ կաթ լցրեք, կարտոֆիլը դրեք մեջը և եփեք: Երբ կարտոֆիլը պատրաստ կլինի, այն կաթի միջից հանեք և պատառաքաղով տրորեք: Կարտոֆիլի խյուսին հարկավոր է 1:1 հարաբերակցությամբ ավելացնել որևէ բանջարեղենի կամ մրգի հյութ, իսկ եթե ձեր ձեռքի տակ տվյալ պահին որևէ հարմար բան չկա, կարող եք հյութը փոխարինել կաթով կամ սերուցքով: Պատրաստի զանգվածը քսեք դեմքին, թողեք 20-25 րոպե, ապա լվացեք: Միջոց 3. Հիանալի դիմակ յուղոտ մաշկի համար Վերցրեք միջին մեծության 1 կարտոֆիլ, լվացեք հոսող ջրով, կեղևը մաքրեք, միջուկն անցկացրեք քերիչով: Ավելացրեք 1 ճաշի գդալ չոր կաթ, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, մի պտղունց կերակրի աղ և 1/2 թեյի գդալ գարեջուր: Վերցրեք 1 ձու, դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից, սպիտակուցը հարեք, մինչև փրփրի, ու աստիճանաբար լցրեք կարտոֆիլային զանգվածի մեջ: Բոլոր բաղադրիչները լավ խառնեք, պատրաստի դիմակը քսեք դեմքին և 25 րոպե թողնելուց հետո լվացեք: Այս դիմակը կօգնի նեղացնել մաշկի ծակոտիները, կմաքրի մաշկը և նրան թարմ տեսք կհաղորդի: Միջոց 4. Եվս մի դիմակ յուղոտ մաշկի համար Վերցրեք միջին մեծության 1 կարտոֆիլ և 1 գազար, լվացեք հոսող ջրով, կեղևը մաքրեք, անցկացրեք քերիչով: Ավելացրեք 1 ճաշի գդալ ալյուր և լավ խառնեք: Պետք է ստացվի թանձր շիլայանման զանգված: Քսեք դեմքին և թողեք 15 րոպե, որից հետո կարող եք լվանալ: Այս դիմակի բաղադրության մեջ մտնող գազարը մաշկը կհագեցնի վիտամիններով, իսկ կարտոֆիլը ոչ միայն մեծ թվով օգտակար նյութեր կփոխանցի մաշկին, այլև կնպաստի ծակոտիների նեղացմանը: Դիմակից հետո ձեր մաշկը կստանա թարմ, երիտասարդ, առողջ տեսք: Միջոց 5. Հակատարիքային դիմակ Ոչ ոքիս համար էլ գաղտնիք չէ, որ թառամող մաշկը հատուկ խնամքի կարիք ունի: Այդ պատճառով 35 տարեկանից հետո կանայք պետք է զինվեն այնպիսի միջոցներով, որոնք օգնում են պայքարել մաշկի ծերացման դեմ: Նման «հակատարիքային» միջոցներ կարելի է պատրաստել նաև կարտոֆիլով: Վերցրեք միջին մեծության 1 կարտոֆիլ, լվացեք հոսող ջրով, կեղևը մաքրեք, եփեք ջրում և պատառաքաղով խյուս պատրաստեք: Զանգվածին ավելացրեք 1 թեյի գդալ թթվասեր, 1 թեյի գդալ կաթ և նույնքան ձիթապտղի յուղ: Լավ խառնեք: Պատրաստի դիմակը քսեք դեմքին, վրայից ծածկեք մաքուր անձեռոցիկով և թողեք 15-20 րոպե: Ժամանակը լրանալուց հետո դեմքը լվացեք: Միջոց 5. Հակատարիքային սպիտակեցնող դիմակ Ցանկացած կին գիտի, որ տարիքի հետ դեմքի մաշկի հետ կատարվում է ևս մի տհաճ երևույթ` խախտվում է պիգմենտացիան, որի արդյունքում դեմքի գույնը դառնում է անհավասար, և նույնիսկ կարող են պիգմենտային լաքաներ առաջանալ: Եթե դուք երբևէ առնչվել եք նման պրոբլեմի հետ, ապա ձեզ անպայման պետք կգան սպիտակեցնող գեղարարական միջոցներ, որոնք կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում, օրինակ` կարտոֆիլից: Ահա մի միջոց, որից օգտվել են մեր տատիկները: Վերցրեք հավասար քանակությամբ կարտոֆիլի կրախմալ և կիտրոնի հյութ, խառնեք և ստացված զանգվածը քսեք դեմքին: 10-15 րոպե թողնելուց հետո կարող եք լվանալ: ԵՂԵՔ ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ԱՌՈՂՋ! | |
|
| |
| Մեկնաբանությունների քանակը: 0 | |
| Հայկական տոմար |
|
|
| Armenian history |
|
|
| История Армении |
|
|
| Մարզեր |
| Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ |
| Հայաստան |
| Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս |
| 200 |
| Հիշիր |
|
|
|