Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ [11]
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ [8]
ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ [19]
ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ [21]
ԽԱՌԸ ԹԵՄԱՆԵՐ [18]
ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ [8]
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ [8]
ԵՐԿՐՆԵՐ [2]
ԱՍՏՂԵՐ [2]
ՀԻՇԻՐ [87]
ԲԼՈԳ [9]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունվար » 8 » ԳԵՂԵՑԻԿ ԵՒ ԱՌՈՂՋ ՁԵՌՔԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
    23:11
    ԳԵՂԵՑԻԿ ԵՒ ԱՌՈՂՋ ՁԵՌՔԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
    Ձեռքերը կարող են շատ բան պատմել ոչ միայն մարդու առողջության, այլ նաեւ բնավորության մասին: Մասնագետները խորհուրդ են տալիս. որպեսզի ձեռքերը գեղեցիկ ու երիտասարդ մնան, անհրաժեշտ է ճիշտ խնամք: Ձեռքերի ամենօրյա խնամքը պետք է բնավորություն դառնա:

    Օրինակ` արմունկը մարմնի այն հատվածն է, որն ամենաշատն է ենթարկվում արտաքին միջավայրի ազդեցությանը: Կամ կանանց ձեռքերն անընդհատ հպվելով ջրին, մաշկը կոշտանում ու ճաքճքում է, որից էլ շուտ թառամում է: Որքան կոշտ է ջուրն, այնքան շուտ է չորանում ձեռքի մաշկը: Բացի ջուրը, ձեռքերը փչանում են նաեւ մաքրող միջոցներից: Ջրի հետ ամեն շփումից հետո անհրաժեշտ է շատ բարակ շերտով քսուք օգտագործել: Տնային գործեր անելիս կարիք չկա անընդհատ ռետինե ձեռնոցներ հագնել, որովհետեւ 10 րոպեից ավելի մնալով մաշկի վրա` այն ոչ թե կօգնի, այլ` կվնասի: Ձեռքերը սկսում են քրտնել, ինչն էլ հանգեցնում է ձեռքի մաշկի չորացմանը: Եթե ամեն դեպքում անհրաժեշտություն է զգացվում ձեռնոց հագնելու, ուրեմն պետք է ձեռքերին օսլա քսել: 


    Շատերն ընդհանրապես չեն կարողանում ձեռնոցով որեւէ աշխատանք կատարել: 


    Աշնանն ու ձմռանը ձեռքերի մաշկն ավելի շատ սնուցման կարիք ունի: Այդ պատճառով պետք է լվացվել փափուկ օճառով, որն ունի բնականին մոտ թթվայնություն: Առաջին հերթին սառը եւ ցուրտ եղանակին չի կարելի առանց ձեռնոցների դուրս գալ: Ինչպես նաեւ ձեռքերին շատ լավ օգնում են սնուցող դիմակները: Դրա համար կարելի է օգտագործել մեղրով, ձվի դեղնուցով ու անուշադրի սպիրտով դիմակը: Այն կարելի է նաեւ համարել կոմպրես: Ձեռքերի դիմակ-կոմպրեսն անպայման պետք է դնել մաքուր ձեռքերի վրա: Այնուհետեւ, 30 րոպե հետո լվանալ գոլ ջրով: Գազարից պատրաստված դիմակը եւս շատ լավ է ձեռքերի մաշկին: Դրա համար անհրաժեշտ է քերիչով անցկացրած գազարի կոշտ մասերին եւ ստացված հյութին խառնել 1 ճաշի գդալ թթվասեր, 1 թեյի գդալ զեյթունի ձեթ ու լավ խառնել: 


    Կարելի է նաեւ կեղեւով եփած կարտոֆիլը տրորել, ավելացնել 50գ կաթ եւ 1 թեյի գդալ ձեթ: Զեյթունի ձեթը շատ արագ վերականգնում է ճաքճքած մաշկը: Եթե հնարավորություն ունեք ու կարող եք դիմանալ, ապա այս կոմպրեսը կարելի է ամբողջ գիշեր թողնել: Դիմակի ազդեցությունն ավելի արագանում է, եթե պրոցեդուրայից առաջ ձեռքերը 2-3 րոպե թողնում եք ջրի մեջ: Եթե ձեր ձեռքերը կարմրելու հատկություն ունեն, գիշերը կարելի է կաղամբի թեւ դնել: Երբեք պետք չէ թափել այն ջուրը, որի մեջ կարտոֆիլ կամ բրինձ եք եփել: Դրանք շատ լավ հակաբակտերիալ ու փափկեցնող միջոցներ են: Եթե ամեն օր ձեռքերը գոնե 5 րոպե պահեք կարտոֆիլի թուրմի մեջ, ապա ձեր ձեռքի մաշկը կլինի նուրբ մետաքսի նման, իսկ եղունգները` ամուր, ու չեն շերտավորվի: 


    Տնային պայմաններում նույնիսկ կարելի է պատրաստել քսուքներ ու լոսյոններ: Օրինակ` ձեռքերի ճաքճքած մաշկը շատ շուտ վերականգնում է հետեւյալ բաղադրատոմսով պատրաստված լոսյոնը. վերցնել 1 ճաշի գդալ մանրացրած երիցուկի, եզնալեզվի եւ կալենդուլայի չորացրած խոտաբույս ու վրան լցնել 1 բաժակ եռջուր, թրմել 2 ժամ, քամել եւ խառնել 1ճաշի գդալ գլիցերին: Ստացված հեղուկը կարելի է ձեռքերին քսել օրը 2-3 անգամ: Վերջինիս կարելի է խառնել նաեւ մի քիչ սերուցքային կարագ: Եթե ձեռքերի վերեւի հատվածում անհարթություն կա` սագամաշկ է, կարելի է խոզանակով ու օճառափրփուրով ոչ շատ գրգռող մերսում անել` երեկոյան ու առավոտյան: Ընդամենը 1 շաբաթ հետո մաշկի վրա տարբերությունը կզգաք ինքներդ: 


    Կանանց մեծ տհաճություն է պատճառում հատկապես արմունկների կոշտացած ու կարմրած մաշկը: Այս դեպքում կարելի է արմունկներին կիտրոն քսել ու արմունկը մի քիչ պահել ձեթի մեջ: Իսկ առհասարակ ոչ միայն ձեռքերի, այլ նաեւ ամբողջ մարմնի համար հիանալի սկրաբ է հանդիսանում սուրճի մրուրին խառնած մեղրն ու թթվասերը: 


    Որքան էլ նուրբ լինի ձեռքերի մաշկը, այն գրավիչ չէ, եթե խնամված ու մաքուր չեն եղունգները: Եղունգների հարդարումը պետք չէ վստահել ամեն մեկին, որովհետեւ պետք է մասնագետը գրագետ ձեւով այն անի` եղունգին ճիշտ ձեւ տա, ճիշտ ձեւով հեռացնի ավելորդ մսերը: Իսկ եղունգները պահելն արդեն ձեր գործն է: Անհրաժեշտ է այն միշտ խարտոցով մշակել եւ դրանից հետո միշտ պետք է եղունգներին փափկեցնող քսուք քսել: Համապատասխան գործիքով պետք է միշտ հետ տանել ավելորդ մսերը: Արդյունավետ նշանակություն ունեն կուտիկ-գելերը, որոնք ամրացնում են եղունգների արտաքին շերտը: Եղունգները միշտ պետք է լաքապատած լինեն, քանի որ այն պաշտպանիչ շերտ է հանդիսանում եղունգների համար: Իսկ լաքն անպայման պետք է հեռացնել վիտամինացված միջոցներով: 


    Եղունգները չշերտազատվելու համար պետք է անպայման ընդունել վիտամին A կամ վիտամին A պարունակող սննդամթերք: Իսկ արհեստական եղունգները փչացնում են ձեր բնական եղունգները:
    Կատեգորիա: ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | Դիտումներ: 1688 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | Ռեյտինգ: 5.0/1
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com