Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ [11]
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ [8]
ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ [19]
ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ [21]
ԽԱՌԸ ԹԵՄԱՆԵՐ [18]
ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ [8]
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ [8]
ԵՐԿՐՆԵՐ [2]
ԱՍՏՂԵՐ [2]
ՀԻՇԻՐ [87]
ԲԼՈԳ [9]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունվար » 08

    Ինչպես հաղորդում է Los Angeles Times գործակալությունը, ուսումնասիրելով սիրո ֆիզիոլոգիան' գիտնականները կատարել են զարմանալի հայտնագործություն: Սիրահարվածների ուղեղները ենթարկելով տոմոգրաֆիայի' Նյու Յորքից հոգեբան Արթուր Ահարոնը պարզել է, որ սիրահարվածության սկիզբն ազդում է ուղեղի վրա կոկայինի նման: Երբ հետազոտության մասնակիցները նայում էին իրենց սիրելիների լուսանկարներին, ուղեղի վենտրալ մասը, որը «պատասխանատու է» մոտիվացիայի և պարգևատրման համար, լցվում էր դոպամինով' նյութով, որն անջատվում է արյան մեջ սեքսի և այլ հաճելի զբաղմունքների ժամանակ: Այնուհետև անջատվում են օքսիտոցին և վազոպրեսսին հորմոնները, որոնք քաջալերում են սիրողների միջև հուզական հարաբերությունների կազմավորումը: Օքսիտոցինը նաև քաջալերում է մոր և մանկան միջև կապի առաջացումը: Տղամարդկանց մոտ հույզերի համար «պատասխանատու է» վազոպրեսսին հորմոնը: Ավանդապ ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>

    Կատեգորիա: ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ | Դիտվել է: 826 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Հոգեբանների պնդմամբ այս երեվույթը որակվում է որպես հիվանդություն, որը պայմանավորված է վաղ տարիքում տեղի ունեցած շեղումներով:Այն բուժելի համարել չի կարելի ,դրա համար նման մարդկանց պիտի ընդունել այնպիսին ինչպիսին նրանք կան:Այսօր Եվրոմիության ազդեցությունը զգալիորեն տարածական է նույնիսկ կարծրատիպային մենտալիտետ ունեցող երկրների վրա:Նրանք հասարակության մի մասնիկն են , եվ շատ հաճախ նրանց շարքերում կան այնպիսի բացառիկ ու տաղանդավոր անհատականություններ, որ պատրաստ ես լինում աչք փակել բարոյական սկզբունքների վրա: Հոմոսեքսուալությունը համարվում է հոգեկան հիվանդություն, եվ պաշտոնապես դասվում է ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>

    Կատեգորիա: ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ | Դիտվել է: 1389 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Բժիշկները հիշեցնում են, որ սեքսի ժամանակ արյան մեջ ներթափանցում են սերոտոնին (տրամադրությունը բարձրացնող հորմոն) և իմունոգլոբուլին А, որը մեզ պաշտպանում է ամենահասարակ մրսածությունից և գրիպից: 
    Նոթհինգեմի համալսարանի գիտնականների կարծիքով, սեքսը կյանքի միակ հայճույքն է, որն օգտակար է առղջությանը: 
    Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ակտիվ սեռական կյանքով ապրող տղամարդու մոտ 50 տարեկանից հետո շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը նվազում է: Գիտնականները նաև նշում են, որ 20-30 տարեկան հասակում սեքսով չափից ավել զբաղվելու դեպքում (ամիսը 20 անգամից ավելի) այդ ռիսկի գործոնը աճում է: 
    Ֆինն գիտնականներն իրենց հերթին ուսումնասիրելով 55-ից մինչև 75 տարեկան 1000 տղամարդու, պարզել են, որ ակտիվ սեռական կյանքի և էրեկցիայի ֆունկցիաների խախտման միջև ուղիղ կապ կա: Այն տղամարդ ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ | Դիտվել է: 850 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Երեխաների սեռական նույնացման խանգարումր բնորոշվում է գրանցված սեռին պատկանելու մշտական լարված անբավարարության, տհաճության զգացմամբ, հակառակ սեռին պատկանելու համառ ցանկությամբ կամ համոզվածությամբ։ Այս խանգարումր սկսվում է վաղ մանկական տարիքում, և ի տարբերություն տրանսսեքսուալիզմի՝ շարունակվում է մինչև սեռական հասունության սկսվելը։
    Այս հազվադեպ խանգարումը չպետք է շփոթել ավելի հաճախ հանդիպող սեռադերային ընդունված վարքի ապահարմարվողականության հետ։

    Ախտորոշման համար նկատի է առնվում արական կամ իգական սեռին պատկանելու զգացման խորը խանգարման առկայությունը։ Սեռադերային վարքի տրանսֆորմացիային բնորոշ հակառակ սեռի վարքային դրսևորումները՝ աղջիկների ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ | Դիտվել է: 919 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Տրանսսեքսուալիզմը հակառակ սեռի կերպարով ապրելու և շրջապատի կողմից որպես այդպիսին րնդունվելու ցանկությունն է, որն ուղեկցվում է սեփական անատոմիական կառուցվածքից անհարմարավետության և անհամապատասխանության զգացումով։ Այդ պատճառով սեռը հորմոնալ կամ վիրահատական ճանապարհով փոխելու հաստատուն ցանկություն է արտահայտվում, տրանսսեքսուալը ձգտում է մարմնին հաղորդել այն տեսքր, որր կհամապատասխանի իր սեռային ինքնագիտակցությանը։
    Այս խանգարումն ախտորոշելիս անհրաժեշտ է տրանսսեքսուալ նույնացման նշանների առնվազն երկու տարվա կայուն առկայություն, որր չպետք է լինի այլ սոմատիկ կամ հոգեկան խանգարման ախտանիշ, ինչպխփն է շիզոֆրենիան, ինտերսեքսուալ վիճակները, ժառանգական կամ քրո ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ | Դիտվել է: 1250 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Սադոմազոխիզմը սեքսուալ ակտիվության դրսևորում է, որն իր մեջ ներառում է ցավի, նվաստացման կամ կախյալության էլեմենտներ։ Երբ անհատը նախընտրում է լինել ռեցիպիենտը, այսինքն, երբ իրեն են ցավ պատճառում կամ նվաստացնում, ապա երևույթը համարվում է մազոխիզմ, իսկ երբ անհատը նախընտրում է լինել նման ստիմուլյացիայի աղբյուր՝ կոչվում է սադիզմ։ Հաճախ նույն մարդը սեռական հաճույք է ստանում և՛ սադիստական, և՛ մազոխիստական ակտիվությունից։ Թույլ արտահայտված սադոմազոխիստական դրսևորումները, որոնք կիրառվում են նորմալ սեռական ակտիվության ժամանակ գրգռումը ուժեղացնելու համար, ախտաբանական չեն համարվում։ Սադոմազոխիստական կատեգորիային են պատկանու ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ | Դիտվել է: 975 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Այլ կերպ ֆետիշիզմը անվանում են սեքսուալ սիմվոլիզմ։ Որպես սեռական գրգիռ և սեռական հաճույքի աղբյուր ֆետիշիստներն օգտագործում են զուգընկերոջը հիշեցնող անշունչ առարկաներ։ Ֆետիշիզմի զարգացման հիմքում ընկած է շփման խանգարումը, և այդ է պատճառը, որ ֆետիշիստները նախապատվությունը տալիս են անշունչ առարկաներից սեռական հաճույք ստանալուն, քանի որ վերջիններիս հետ շփումը անհամեմատ հեշտ է։ Պատահական չէ, որ ֆետիշիզմը առավել հաճախ հանդիպում է ինտրովերտ, պարփակված, դժվար շփվող անձանց մոտ։
    Ֆետիշիզմի ընդհանուր հոգեբանական հիմք է մարդու հակվածությունը ստեղծելու սիմվոլներ և էրոտիզացնելու որոշ առարկաներ։ Գոյություն ունեն սիմվոլներ, որոնք այս կամ այն չափով համընդհան ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ | Դիտվել է: 1196 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Սեռական նախընտրության խանգարումները բնորոշվում են սեռական հակման օբյեկտի կամ սեռական ցանկության իրականացման ձևի յուրահատկությամբ, տարօրինակությամբ։ Նախկինում այս վարքաձևերը անվանում էին սեռական այլասերումներ։ Այժմ առավել ճշգրիտ է համարվում դրանք անվանել պարաֆիլիաներ, քանի որ այլասերումը ենթադրում է բնության և սոցիալական նորմերի խախտում, մինչդեռ ոչ բոլոր պարաֆիլիաներն են խախտում սոցիալական նորմերը և առավել ևս՝ համարվում հիվանդություն։ Բայց դրանց գոյությունը ակնհայտորեն անհանգստացնում է ոչ միայն տվյալ պարաֆիլիան կրողին, այլ նաև շրջապատին կարող է տհաճ զգացողություններ պատճառել։ Սեռական նախընտրության խանգարումներր սովորաբար անհատին չեն անհանգստացնում, և այդ է ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ | Դիտվել է: 1072 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    կարող է սեռական կյանքի նկատմամբ անգիտակից կոնֆլիկտների հետևանք լինել:
    Չնայած այն հանդիպում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ, այն առավել հաճախ է աղջիկների մոտ: Ցավ կարող է առաջանալ անբավարար սեռական գրգռման դեպքում: Ցավը կարող է կապված լինել մկանային լարվածության հետ, որը իմիսիայի իրականացման համար մեծ դժվարություններ է հարուցում, իսկ ներհրումներ կատարելիս լորձաթաղանթի տրավմատիզացիայի հետևանք դառնում: 
    Ինչպես արդեն նշվեց, կնոջ սեռական կյանքի որակը մեծապես կախված է միջանձնային հարաբերություններից: Կոնֆլիկտների վերբալիզացիայի անկարողությունը, կապված կնոջ անինքնավստահության և չափից դուրս համեստության հետ, բերում է "մարմնի լեզվի” ակտիվացմանը: Սեռական մերձեցման ժամանակ ցավի առաջացումը զուգընկերոջը մերժելու ոչ վերբալ դրսևորումն է:
    Շատ հաճախ սեքսուալ դժվարությունները և խնդիրները չեն կարևորվում և անտեսվում են ամ ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ | Դիտվել է: 1174 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Մաշկի ծերանալու դեպքում հիշեք դրա 5 պատճառների և առանց պլաստիկ վիրահատության մաշկը երիտասարդացնելու մասին:  

    Գիտնականները վաղուց հայտնաբերել են, որ մարդիկ կարող են ապրել 300 և նույնիսկ 400 տարի: Սակայն ինչու են նրանք մահանում առաջին հարյուրամյակի ընթացքում: Պարզվում է, որ պատճառը էկոլոգիան է: Օրգանիզմը նախատեսվածից ավելի արագ է ծերանում, և ծերացման առաջին նշանները հայտնվում են մաշկի վրա: Իսկ երիտասարդ և գրավիչ մաշկ ունենալու ցանկությունը բավականին մեծ է: 

    Ստորև բերված են մաշկի ծերացման 5 պատճառները: 

    1. Ջուր 

    Երբ տիեզերագնացներն այլ մոլորակների վրա կյանք են փնտրում, նրանք առաջին հերթին այնտեղ ջուր են փնտրում: Առանց ջրի չի կարող ապրել ոչ մի կենդանի էակ: Խոնավության պակասը հանգեցնում է մաշկի չորացման և կնճիռների առաջացման: Ջրի առատ սպառումը և դե ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | Դիտվել է: 1481 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Իրականում կարտոֆիլով պատրաստված քսուքները ոչ մի բանով չեն զիջում խանութներում վաճառվող թանկարժեք գեղարարական միջոցներին: Կարտոֆիլի բաղադրությունը հարուստ է կրախմալով, որի նշանակությունը գեղարարական պրակտիկայում շատ մեծ է: Այն օգնում է զգալիորեն թուլացնել արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությունները մաշկի վրա, ունի պաշտպանող և հակաբորբոքային հատկություններ:

    Կարտոֆիլով դիմակներ անելիս նախ և առաջ կարևոր է իմանալ, թե ինչպես է հարկավոր դրանք ճիշտ լվանալ: Դրա համար նախ հարկավոր է դեմքը լվանալ տաք, ապա` սառը ջրով: Ընդ որում, չի կարելի ուժեղ տրորել մաշկը, այլ հարկավոր է դիմակը լվանալ մատների թեթև շրջանաձև շարժումների միջոցով` հետևելով, որ այն ամբողջությամբ մաքրվի դեմքի վրայից:

    Միջոց 1. Դիմակ դեմքի չոր մաշկի համար

    Վերցրեք 2 հատ միջին մեծության կարտոֆիլ, լվացեք հոսող ջրի տակ և կեղևով խաշեք: Երբ կարտոֆիլները պատրաստ կլինեն, դրանք կրակից վերցրեք, կեղևը մաքրեք և պատառաքաղով տրորեք: Կարտոֆիլի խյուսին հարկավոր է ավել ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | Դիտվել է: 2276 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Ըստ ամերիկացի մի խումբ բժիշկների՝ նույնիսկ մատնահարդարումը (մանիկյուր) կարող է ուռուցքածին լինել: ԱՄՆ-ում արդեն գրանցվել են դեպքեր, երբ կանայք հաշվառվել են ուռուցքաբանական կլինիկայում` գեղեցկության սրահում մատնահարդարման գնալուց հետո: Իսկ պատճառը ուլտրամանուշակագույն լամպերով մատների ճառագայթումն է, որը կատարվում է եղունգների արհեստական աճեցման պրոցեդուրայի անցկացման վերջին փուլում: Ամեն տարի միլիոնավոր կանայք այդ պրոցեդուրայի հետեւանքով ստանում են մաշկի քաղցկեղ: Օրինակ` 42-ամյա մի ամերիկուհու 8 անգամ եղունգների արհեստական աճեցումից հետո անհրաժեշտ եղավ մի քանի վիրահատություն՝ ձեռքի մաշկի քաղցկեղի պատճառով: Մյուս դեպքում 55-ամյա ամերիկուհու մոտ, որ եղունգները կորեկցիայի էր ենթարկել ամսվա մեջ 2 անգամ, զարգացել է աջ ձեռքի քաղցկեղ: Դեպքերն այնքան էլ ծանր չէին, քանի որ քաղցկեղի այս ձեւերը բուժվում են վիրահատական միջամ ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | Դիտվել է: 1715 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Ձեռքերը կարող են շատ բան պատմել ոչ միայն մարդու առողջության, այլ նաեւ բնավորության մասին: Մասնագետները խորհուրդ են տալիս. որպեսզի ձեռքերը գեղեցիկ ու երիտասարդ մնան, անհրաժեշտ է ճիշտ խնամք: Ձեռքերի ամենօրյա խնամքը պետք է բնավորություն դառնա:

    Օրինակ` արմունկը մարմնի այն հատվածն է, որն ամենաշատն է ենթարկվում արտաքին միջավայրի ազդեցությանը: Կամ կանանց ձեռքերն անընդհատ հպվելով ջրին, մաշկը կոշտանում ու ճաքճքում է, որից էլ շուտ թառամում է: Որքան կոշտ է ջուրն, այնքան շուտ է չորանում ձեռքի մաշկը: Բացի ջուրը, ձեռքերը փչանում են նաեւ մաքրող միջոցներից: Ջրի հետ ամեն շփումից հետո անհրաժեշտ է շատ բարակ շերտով քսուք օգտագործել: Տնային գործեր անելիս կարիք չկա անընդհատ ռետինե ձեռնոցներ հագնել, որովհետեւ 10 րոպեից ավելի մնալով մաշկի վրա` այն ոչ թե կօգնի, այլ` կվնասի: Ձեռքերը սկսում են քրտնել, ինչն էլ հանգեցնում է ձեռքի մաշկ ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | Դիտվել է: 1688 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը` Քեթրին Զետա-Ջոնսը, բրիտանական Daily Express-ին տված իր հարցազրույցում բացել է իր հիասքանչ գեղեցկության գաղտնիքը: Նրա խոսքերով` իրեն փրկում է կանոնավոր քունը: Երկու երեխաների մայրն ասում է, որ ինքն աշխատում է պառկել քնելու ամեն օր ժամը 9-ին: «Քունը ծերության դեմ հանդես եկող առաջին դեղամիջոցն է: Եթե ես անքուն եմ, ուրեմն ես ինձ զգում եմ անխնամ վիճակում: Երջանիկ կինը կարող է իրեն թույլ տալ մտնել անկողին երեկոյան ժամը 9-ին»,- գտնում է դերասանուհին:
    Կատեգորիա: ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | Դիտվել է: 1113 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Տարբեր երկրների կանայք ունեն հարյուրամյակներով ստուգված հմայքի իրենց գաղտնիքները: Օրինակ` իտալուհիներն իրենց նուրբ մաշկի ու փայլուն մազերի համար պարտական են նշի յուղին: Ասում են, որ Եկատերինա Մեդիչիի բոլոր սնուցող դիմակները պատրաստվում էին նշի ձեթով, որի շնորհիվ էլ նա ուներ մետաքսյա մաշկ: Գիտնականներն ապացուցել են, որ նշի ձեթը, վիտամին E-ի բարձր բաղադրության շնորհիվ, լավացնում է մաշկի գույնը: Այդ ձեթը նաեւ լավ միջոց կարող է հանդիսանալ դիմահարդարումը մաքրելու համար: Իսկ փայլուն մազեր ունենալու համար կարելի է մազարմատները մերսել նշի ձեթով: Շատ լավ խառնուրդ կստացվի 4 ճաշի գդալ ձեթից եւ կես կիտրոնի հյութից: Այս խառնուրդով կարելի է մերսել մազարմատները` մազերը լվանալուց առաջ: 

    Իսկ Անգլիայում մի ըն ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | Դիտվել է: 1274 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Դեմքի համար նախատեսված քսուքներԴեմքի դիմակը յուրաքանչյուր կնոջ համար պատճառաբանված անհրաժեշտություն է: Դիմակն օգնում է մաքրել դեմքը, մաշկը դարձնում է հարթ և սնուցում է այն: 

    Դեմքի մաշկը ոչնչով պաշտպանված չէ: Այն բաց է քամու, անձրևի, ձյան, փոշու և այլ անբարենպաստ պայմանների համար: Այդ պայմաններում դիմակն օգնում է մաքրել դեմքը, սնուցում է ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | Դիտվել է: 4980 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Ոչ բոլոր կանայք գիտեն ճիշտ ու գեղեցիկ քայլելու գաղտնիքը: Մինչդեռ ճիշտ ու գեղեցիկ քայլվածքը թաքցնում է մարմնի թերությունները և ընդգծում է առավելությունները:

    Ըստ մասնագետներից մեկի' բեմական և առօրյա քայլվածքների միջև տարբերությունը մեծ չէ և կայանում է ազդրերի տարբեր շարժումների մեջ: 

    Առօրյա ճիշտ քայլվածքի գաղտնիքը գլուխը, մեջքը ճիշտ պահելու, ոտքը ճիշտ դնելու, ձեռքերի և իրանի ճիշտ շարժումների և կոշիկի ճիշտ ընտրության մեջ է: ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | Դիտվել է: 1676 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Կազմել ընտանիք - դա շատ քիչ է, այն պահպանելու համար պահանջվում է բավականաչափ ուժ, ծախս և գիտելիք: Այժմ, կազմելով նոր ընտանիք, դուք մտել եք հարաբերությունների նոր փուլ: Ձեռք եք բերել նոր իրավունքներ ու պարտականություններ: Դուք պետք է պատրաստ լինեք պատասխանատվություն կրել ձեր արաքների համար մի մարդու առջև, որը գտնվում է ձեր կողքին: Պետք է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի այժմ արդեն ձեր ընտանեկան հարաբերությունները շարունակեն զարգանալ ներդաշնակորեն և ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ ետընթացություն, որը տանում է երկարատև վեճերի : Հոգեբաններն առաջարկում են չորս նախապայման, որոնք կօգնեն պահպանել սերը, հանգստությունն ու համերաշխությունը Ձեր ընտանիքում:
    ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ. Զուգընկերոջ հետ շփվելու ժամանակ փորձե ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>

    Կատեգորիա: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Դիտվել է: 1130 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Չնայած վեճը սիրային հարաբերությունների անբաժանելի մասն է, այնուհանդերձ, դրա ամենահաճելի պահը հաշտությունն է: Հոգեբանները հետազոտելով վեճերը` պարզել են. մարդկանց զգալի մասը գտնում է, որ հաշտեցման պահի համար արժե վիճել սիրելիների հետ: Արդյունքում` առաջարկել են առավել արդյունավետ 3 միջոց` վեճերից հետո հաշտվելու և բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար:

    1.Թայմ-աուտ

    Էմոցիոնալ ցնցումների դանդաղ ապաքինվողների համար լավագույն մարտավարությունը վիճելուց հետո թայմ-աուտ վերցնելն է: Նրանք կարող են կես ժամ անցկացնել տարբեր սենյակներում, կատարվածի մասին խորհել հոգեկան անդորրը վերահաստատելուց հետո, ի մի բերել միմյանց հանդուրժելու տեսակետները: Այս միջոցով հնարավորություն կընձեռվի յուրաքանչյուրին` իր հետ տեսակետն արտահայտ ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>

    Կատեգորիա: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Դիտվել է: 919 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Հնուց եկած կարծիք է` տղամարդն ու կինը մեկ ամբողջություն են: Նրանց համատեղությամբ է պայմանավորված կյանքի հետագա զարգացումը, այսինքն` ժառանգությունը: Այդուհանդերձ, մենք որպես անհատներ` տարբեր ենք: Թեկուզ աշխարհընկալման տեսանկյունից: Ժամանակի հետ ընտանիք կազմելն ավելի է դժվարանում: Ստիպված ենք լինում միմյանցից սովորել և սովորեցնել միմյանց : Ոմանք կարողանում են, ոմանք էլ մի քանի անգամ ընտանիք կազմելուց հետո` նախընտրում են ընտանի կենդանի պահել, որպեսզի պահպանեն առողջությունն ու նյարդերը: Իսկ ինչ անեն նրանք, ովքեր շարունակում են պայքարել խաղաղ կեցության համար: Ահա մի քանի խորհուրդ այն կանանց, ովքեր շարունակում են մի արարածի հետ, որի անունը "սիրելի տղամարդ է”:


    ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>

    Կատեգորիա: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Դիտվել է: 1045 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Հարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում եզակի տոն է, և յուրաքանչյուրը սրտի տոփյունով է սպասում այս իրադարձությանը: Իհարկե, յուրաքանչյուր երկիր պահանջում է իր մշակույթին համապատասխան ավանդույթներ ու սովորություններ որոնց մի մասը ժամանակի ընթացքում կամ չի պահպանվում կամ փոփոխվում է:
    Խոսելով հայկական հարսանիքի մասին` հարկ է նշել, որ ավանդույթներ այստեղ որոշակի չափով պահպանվել են, իսկ թե որոնք են դրանք, և հատկապես որ մասն է փոփոխվել, կփորձենք ներկայացնել "Հայկական ավանդական հարսանիք” էջում: Հնում հայերը հարսանիքների համար հարմար ժամանակ էին համարում աշունն ու ձմեռը, քանի որ գարնանն ու ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով: Եթե մեզ համար անչափ կարևոր էր հարսանյաց օրվա ընտրությունը, իսկ դա մասնավորապես լինում էր շաբաթ օրը, ապա այժմ հարսանյաց հանդիսությունը կարելի է նշանակել յուրաքանչյուր օր` անկախ ամսից ու տարվա ե ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>

    Կատեգորիա: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Դիտվել է: 1977 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Երեկոյան` հյուրերի գնալուց հետո, քահանան իր կապած կարմիր-կանաչ թելերն արձակում էր նորապսակների ձեռքերից (արդեն նշված նպատակով): Այդ պատասխանատու արարողության ժամանակ քավորը նրանց գլխավերեւում պահում էր թուր ու վահան: Նորապսակների համար անկողին պատրաստում էր հարսնաքույրը: Ամուսնական անկողնու կողքին դնում էին կարմիր գինի, մրգեր, մեղր, քաղցրավենիք: Ղարաբաղի հայերի մոտ այդ գիշեր տանը ոչ ոք չէր մնում: Տնեցիները գիշերում էին ազգականների, կամ հարեւանների մոտ: Վաղ առավոտյան տղան, ամաչելով երեւալ ծնողների աչքերին, գնում էր ազգականներից մեկի տուն: Բարեկամները ուշ երեկոյան ամաչկոտ տղային հայրական օջախ էին վերադարձնում, ուր նա համբուրում էր ծնողների ձեռքերը:

    ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>

    Կատեգորիա: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Դիտվել է: 1452 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Նախկինում իտալական ամուսնությունները սովորաբար սկսվում էին ընտանիքների միջև համաձայնության հասնելով: Մեծ նշանակություն ուներ ծագումը, և եթե հարսնացուի հոր մոտ որևէ կասկած առաջանար, դա բավարար էր, որ ամեն տեսակի բանակցությունները դադարեցվեին: Սովորաբար ապագա հարսնացուի  ընտանիքին տեղեկություն էին ուղարկում փեսացուի ամուսնանալու մտադրության մասին, և, եթե հարսնացուի ընտանիքն առաջարկությունն ընդունելի էր համարում, ապա հարսանիքը կարող էր կայանալ:

    Իտալական հասարակարգը խիստ քննադատական մոտեցում ուներ ամուրի կանանց նկատմամբ և, նման դեպքերում նրա ամբողջ ընտանիքը կարող էր հասարակական ծաղրի առարկա դառնալ: Այն իր վառ արտահալտությունն է գտել իտալական ժողովրդական ասածվածք ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>

    Կատեգորիա: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Դիտվել է: 1304 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Հին հայկական պահպանողական հասարակարգում հարսանիքի ընդունված տարբերակ էր հարսնացուի համար գլխագին վճարելը: Տղան, ի մի բերելով իր ֆինանսական դրությունը, ճշտելով ոչխարների, կովերի և այլ խոշոր եղջերավոր անասունների կոնկրետ քանակը, ընտրում էր այն աղջկան, ով համապատասխանում է իր գրպանին: Հայկական գյուղերում երջանիկ էին այն աղջիկը և նրա ընտանիքը, ում համար վճարում էին 15 ոչխարից ավելի: Իսկ քաղաքներում, ուր ոչխարը արդիական չէր, փեսացուն արծաթե գոտիով էր վճարում հարսի դիմաց: Բարեբախտաբար, "ապրանքափոխանակության" այդ բարքերն ավարտվեցին 20-րդ դարի սկզբերին, սակայն այժմ դրանց մասին մեզ հիշեցնում է ապագա հարսիկին մինչ ամուսնությունը (բայց, անկասկած, ոչ հետո) նվերներով ողողելու սովորույթը:

    Այլընտրանքային տարբերակներ ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>

    Կատեգորիա: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Դիտվել է: 902 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Պսակ-պսակադրություն.բոլորիս էլ հայտնի է այս խորհրդի կատարումը, սակայն մեզանից քչերին է հայտնի դրա իմաստը: Փորձենք մեկնաբանել այն ամբողջությամբ.
    -Տեր ես, որդյակս,- հարցնում է քահանան փեսացուին:
    -Տեր եմ,-պատասխանում է  նա:
    -Հնազանդ ես զավակս,- հարցնում է քահանան հարսին:
    -Հնազանդ եմ,- պատասխանում է հարսը:
    Քահանայի ու նորապսակների այս երկխոսությունը տեղի է ունենում եկեղեցում` պսակադրության ժամանակ, որի խորհրդով փեսան ու հարսը ամուսնանում են և կազմում ընտանիք:
    Պսակադրությամբ նորապսակները աստվածային օրհնություն են ստանում իրենց նորաստեղծ ընտանիքի համար:
    Պսակադրության արարողության ժամանակ` վերն ասված խոսքերից հետո, քահանան թույլատրում է նորապսակներին մատանիներ փոխանակել: Փեսացուի ու հարսի մատներին դրվող մատանիները նրանց միության անխախտ լինելու նշաններն են: Թագերը, որոնք դրվում են նորապսակների գլխին, նշանակում են, որ համատեղ ամբողջ կյանքի ընթացքում պահպանեն հավատարմությունը պսակադրության ուխտին: Միևնույն բաժակիցգինի խմելը նշանակում է ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Դիտվել է: 992 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Միջնադարում ապրող ազատամիտ այդ եպիսկոպոսը համոզված էր, որ սերն ամենակարևորն է մարդու համար և պատրաստ էր իր կյանքն ու հոգևոր դասը վտանգելով, նպաստել սիրահարների միասնությանը: Նա կատարում էր գաղտնի պսակադրություններ այն դեպքերում, երբ եկեղեցին պաշտոնապես դեմ էր լինում դրանց: Բնականաբար, կաթոլիկ եկեղեցու սուր աչքից դա չէր կարող վրիպել (լրտեսական ցանցը լավ էր աշխատում): Նրա գործունեությունը բացահայտվեց և Եպիսկոպոսին մահապատժի ենթարկեցին: Արդարացի լինելու համար նշենք, որ հենց նույն եկեղեցին հետագայում նրան սրբերի շարքում դասեց: Դե, դա նորմալ երևույթ է: Սկզբում մարդուն պախարակում են, քանի որ ի վիճակի չեն ընկալելու նրա արարքների իրական իմաստն ու նշանակությունը: Բայց հենց նա մեռնում է, հանկարծ հասկանում են, որ իրենց կողքին հրաշք էր ապրում ու սկսվում են հետմահու փառաբանումները: Սուրբ Վալենտինի նմաններ ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Դիտվել է: 3044 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Ինչ նվիրել նորապսակներին, որպեսզի թեթեւանան եւ կենցաղային հոգսերը, եւ տպավորվի երկար ժամանակ, եւ թե ուրախացնի նրանց սրտերը: 

    Դիպուկ նվեր կարող են հանդիսանալ կենցաղային տարբեր պարագաներ` գորգ, խոհանոցային իրեր, տեխնիկա, սփռոց, էլեկտրական թեյնիկ կամ պատի շքեղ ժամացույց: Այսպիսի նվերները բնակարանում միշտ գտնում են իրենց տեղը, իհարկե, չեն ընդգծում ձեր առանձնահատկությունը, այլոց նվերների մեջ չեն տարբերվում, սակայն ձեր հոգին հանգիստ կլինի` իմանալով որ օգտակար իր եք նվիրել: Այս դասի նվերների մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք հավասարապես պատկանում են թե հարսին, թե փեսային, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանցից մեկը հրշեջ է, մյուսը` պարուհի: 

    Նվեր ընտրելուց առաջ մի զլացեք խորհրդակցել զույգի հետ, նրան ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Դիտվել է: 952 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Դավաճանության մասին
    Բաժակը լցրեք ջրով և վերցրեք թղթի թերթիկ և վրան գրեք ձեր մրցակցուհու անունը:Ձեռքի տակ պետք է  ունենալ մի գդալ աղ, վառված մոմ: Փոքրիկ գդալը գցեք բաժակի մեջ և անմիջապես մոմից վառեք թուղթը, որի վրա գրված էր անունը: Աղը արագ խառնեք գդալով և ասեք. " Եթե աղն արագ հալվի, ամուսինս ինձ չի թողի, իսկ թուղթը կայրվի և նրանց սերն էլ կայրվի ":
    Այժմ նայեք. եթե  աղը հալվել է, իսկ թուղթը դեռ մխում է, նշանակում է ամուսինը  կմնա ձեզ հետ, սիկ հակառակ դեպքում ամուսինը ուշ թե շուտ ձեզանից կգնա նրա մոտ:

    Մոմերով գուշակություն
    Եկեղեցուց վերցրեք 2 մոմ: Տեղադրեք բաժակների մեջ, բաժակների շուրջը շրջան գծեք կավ ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Դիտվել է: 1974 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Հարսից ու փեսայից հետո հարսանիքի երկրորդ կարեւոր անձինք քավորն ու նրա կինն էին: Այդ պատճառով նրանց ընտրությունը միշտ եղել է բարդ եւ պատասխանատու: Նրանք պետք է օրինակ հանդիսանային նորաստեղծ զույգի համար, հաշտեցնեին ու մեղմեին նրանց գժտությունները: 

    Քավորկինն իր հերթին պետք է դեռատի աղջկան ծանոթացներ ընտանեկան կյանքի մանրուքներին, սովորեցներ հաշտվել կենցաղային խնդիրների հետ ու պահպանել ընտանեկան անդորրը: Այդ պատճառով քավորն ընտրվում էր երկար բանակցությունների արդյունքում, մեկ անգամ եւ ընդմիշտ: 

    Քավորի մի քանի այլ պարտականություններ

    Վաղ առավոտյան փեսայի տանը զուռնայի հնչյունների ներքո մորթում էին հարսանիքի գլխավոր ուտելիքը` ցլիկը: Ցուլը հանդիսանում է վերարտադրության խորհրդանիշ (հիշենք գոմի նշանաբանը. "... մեկ ցուլին` տասնհինգ կով ... երջանիկ ցուլ ..."): Փեսան սուր դանակով ցլիկի վզին խաչաձեւ կտրվածք էր անում, քավո ... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
    Կատեգորիա: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Դիտվել է: 1256 | Ավելացրել է: armhistory | Ամսաթիվ: 08.01.2011 | Մեկնաբանություններ (0)

    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com