Գլխավոր » 2011»Հունվար»8 » ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԳՈՒՇԱԿԵՔ ԱՅՆ , ԻՆՉԸ ՉԵՔ ՏԵՍՆՈՒՄ
22:59
ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԳՈՒՇԱԿԵՔ ԱՅՆ , ԻՆՉԸ ՉԵՔ ՏԵՍՆՈՒՄ
Դավաճանության մասին Բաժակը լցրեք ջրով և վերցրեք թղթի թերթիկ և վրան գրեք ձեր մրցակցուհու անունը:Ձեռքի տակ պետք է ունենալ մի գդալ աղ, վառված մոմ: Փոքրիկ գդալը գցեք բաժակի մեջ և անմիջապես մոմից վառեք թուղթը, որի վրա գրված էր անունը: Աղը արագ խառնեք գդալով և ասեք. " Եթե աղն արագ հալվի, ամուսինս ինձ չի թողի, իսկ թուղթը կայրվի և նրանց սերն էլ կայրվի ": Այժմ նայեք. եթե աղը հալվել է, իսկ թուղթը դեռ մխում է, նշանակում է ամուսինը կմնա ձեզ հետ, սիկ հակառակ դեպքում ամուսինը ուշ թե շուտ ձեզանից կգնա նրա մոտ:
Մոմերով գուշակություն Եկեղեցուց վերցրեք 2 մոմ: Տեղադրեք բաժակների մեջ, բաժակների շուրջը շրջան գծեք կավիճով և ասեք. " Մոմ, մոմի կրակ, ցույց տվեք ինձ ամբողջ ճշմարտությունը: Թող իմ մոմը սկզբում հանգի, եթե ստրուկը(ասեք անունը) ունի սիրուհի ": Որից հետո վառեք 2 մոմերը, որից մեկը թող լինի ձերը: Եթե առաջինը հանգի ձեր մոմը, ապա ձեր սիրելին հավատարիմ չէ ձեզ:
Գուշակություն բաղնիքի մոտ Բացելով բաղնիքի դուռը աղջիկը պետք է մերկացնի իր մարմնի որոշ մասեր: Մթնաշաղի ծածկոցի տակ պետք է ասի արտահայտություն` առաջարկելով ձեռքով կպչել իր մարմնի մերկ հատվածին: Ետե աղջիկը զգում է փռչոտ ձեռք, ապա փեսացուն հարուստ կլինի, եթե մերկ ձեռք` կլինի աղքատ, իսկ եթե կոշտ` կունենա կոշտ բնավորություն: