Հոգեբանների պնդմամբ այս երեվույթը որակվում է որպես հիվանդություն, որը պայմանավորված է վաղ տարիքում տեղի ունեցած շեղումներով:Այն բուժելի համարել չի կարելի ,դրա համար նման մարդկանց պիտի ընդունել այնպիսին ինչպիսին նրանք կան:Այսօր Եվրոմիության ազդեցությունը զգալիորեն տարածական է նույնիսկ կարծրատիպային մենտալիտետ ունեցող երկրների վրա:Նրանք հասարակության մի մասնիկն են , եվ շատ հաճախ նրանց շարքերում կան այնպիսի բացառիկ ու տաղանդավոր անհատականություններ, որ պատրաստ ես լինում աչք փակել բարոյական սկզբունքների վրա: Հոմոսեքսուալությունը համարվում է հոգեկան հիվանդություն, եվ պաշտոնապես դասվում է հոգեբանական հիվանդությունների շարքում, այն կապված է ուղեղի աջ կիսագնդի թերզարգացվածության հետ , սակայն ինքը հիվանդությունը առաջանում է ստրեսների , չհասկացվածության, չբավարարված ցանկությունների, թերարժեքության եվ այլ տարիքային պրոբլեմների արդյունքում:Սակայն , այն մարդկանց կարծիքով, ովքեր իրենց համարում են համասեռամոլներ՝դա կենսաձեվ է, բնության քմահաճույք կամ սահմանում, որը իզորու՝ մարդուն դարձնել եվ երջանիկ եվ դժբախտ:ինքս կարծում եմ , որ իրականում հասարակության այս փոքրամասնությունը չափազանց խոցելի է, եվ եթե անգամ կա ձեվավորված կարձիք, որ նրանք արեսիվ են, ապա կարծում եմ դա միայն ու միայն ինքնապաշտպանողական բնազդից է բխում:
Լնելով չափազանց խոցելի ՝ նրանք ավելի հաճախ են պատժելի սխալներ թույ տալիս:Նրանք անկախ մեր վերաբերմունքից ու ցանկությունից միեվնույն է շարունակելու են գոյություն ունենալ, շարունակելու են ապրել իրենց հատուկ փիլիսոփայությամբ ու կենսակերպով, սակայն որքան մենք մեղմ ու հանդուրժող լինենք նրանց նկատմամբ՝ այդքան կնվազի նրանց ագրեսիվության գործոնը:Թեեվ համոզված եմ նաեվ նրանում, որ երեվույթի նկատմամբ չափից դուրս հանդուրժողականությունը նաեվ բացասական ազդեցություն կարող է ունենալ, ինչը հնարավոր է բարոյական նորմերի աղետ լինել:
Ամեն դեպքում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանբ՝ մարդը ազատ է իր ընտրության մեջ , եվ նրա իրավունքների ոտնահարումը՝ բնականաբար պատժելի է :Կարծում եմ ծիծաղելի չեմ թվա եթե ասեմ որ մարդու իրավունքների մեջ մտնում է «մարդ եվ անհատ» լինելը, իսկ մեզանից յուրաքանչյուրը ավելի լավ գիտի այս կյանքում ինչն է իր համար ավելի կարեվոր:
Ի՞նչ եք կարծում, պատահական էր, որ Աստված ստեղծեց Ադամին ու նրան Եվա պարգևեց, ոչ թե մեկ ուրիշ տղամարդ, պատկերացնու՞մ եք, Ադամ + մեկ ուրիշ Ադամ, ու... մնա՜ս բարով մարդկություն, մնա՜ս բարով շարունակականություն և սերունդ...