Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ [11]
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ [8]
ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ [19]
ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ [21]
ԽԱՌԸ ԹԵՄԱՆԵՐ [18]
ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ [8]
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ [8]
ԵՐԿՐՆԵՐ [2]
ԱՍՏՂԵՐ [2]
ՀԻՇԻՐ [87]
ԲԼՈԳ [9]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունվար » 8 » ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ
    23:01
    ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

    Նախկինում իտալական ամուսնությունները սովորաբար սկսվում էին ընտանիքների միջև համաձայնության հասնելով: Մեծ նշանակություն ուներ ծագումը, և եթե հարսնացուի հոր մոտ որևէ կասկած առաջանար, դա բավարար էր, որ ամեն տեսակի բանակցությունները դադարեցվեին: Սովորաբար ապագա հարսնացուի  ընտանիքին տեղեկություն էին ուղարկում փեսացուի ամուսնանալու մտադրության մասին, և, եթե հարսնացուի ընտանիքն առաջարկությունն ընդունելի էր համարում, ապա հարսանիքը կարող էր կայանալ:

    Իտալական հասարակարգը խիստ քննադատական մոտեցում ուներ ամուրի կանանց նկատմամբ և, նման դեպքերում նրա ամբողջ ընտանիքը կարող էր հասարակական ծաղրի առարկա դառնալ: Այն իր վառ արտահալտությունն է գտել իտալական ժողովրդական ասածվածքում. "Կինն առանց ամուսնու նման է անգլուխ ճանճի”: Այնուհանդերձ, երիտասարդ տղաներն ու աղջիկները չէին կարող ազատ շփվել իրար հետ. հասարակական կարծիքը խստիվ դատապարտում էին այն աղջկան, ով տանից մենակ էր դուրս գալիս:

    Համաձայն իտալական համոզմունքներին, ամուսնանալ կարելի է տարվա ցանկացած ժամանակ, բացառությամբ Մեծ Պասի օրերին ու մայիս ամսին: Այնուհանդերձ, վատ նշան է համարվում, եթե ամուսնությունը երեքշաբթի և կամ ուրբաթ օր է: Ամուսնության օրը նշանակելուց ու հարսնացուի ունեցվածքն ու օժիտը համաձայնեցնելուց հետո, կողմերը կազմում են ունեցվածքի նոտարական հաստատված ցուցակը: Ցուցակի մեջ հաշվի էին առնվում հարսնացուի ունեցած բոլոր իրերը, անգամ հարսանյաց օրվա նրա ենթադրյալ հագուստը: Այդ պատճառով այս ցուցակը փաստորեն հանդիսանում էր ամուսնական պայմանագիր:

    Հարսանայաց ծիսակատարության կազմակերպիչները պարտավոր են առնվազն երեք շաբաթ առաջ հայտարարել հարսանիքի մասին, և երեք կիրակի անընդմեջ եկեղեցում Տեր Հայրը հայտարարում է սպասվելիք հարսանիքի մասին: Հարսանիքից 8 օր առաջ հարսնացուի օժիտը հատուկ ծիսակատարությամբ տեղափոխվում է ապագա փեսացուի տուն: Հարսանիքի օրը սկսվում է "հարսնացուին հագցնելու” ծիսակատարությամբ: Հարսնացուին օգնում են ընկերուհիները: Հավատքին համաձայն այն աղջիկները, ովքեր օգնել են հարսնացուին շորերը կարելու, մեկ տարվա ընթացքում նույնպես կամուսնանան: Մինչ փեսացուի հետ հարսանյաց մատանիների փոխանակումը, հարսնացուի կողմից ոսկե զարդ կրելը համարվում է վատ նշան: Հարսանյաց սպիտակ շրջազգեստը սովորույթների մեջ հայտնվել է միայն 20-րդ դարում:

    Համաձայն սովորույթի, իտալական զույգերը եկեղեցի են ճանապարհվել միասին, իսկ համաքաղաքացիները զանազան խոչընդոտներ են ստեղծել, որպեսզի հետևեն, թե ինչպես է հարսնացուն դրանց վերաբերվում: Եթե հարսնացուն բարձրացնում էր իր դիմաց հայտնված ավելը, ապա ասում էին, որ նա տունը մաքուր է պահելու, եթե օգնում էր որևէ երեխայի, նշանակում էր, որ նա լավ մայր կդառնա:

    Հարսանիքից հետո եկեղեցուց դուրս գալուն պես նորապսակների վրա  ցորեն, մանրադրամներ, ծաղիկներ, աղ ու կոնֆետներ էին շաղախում: Այնուհետև հարսանեկան շքախումբը նորապսակների ուղեկցությամբ վերադառնում էր փեսացուի տուն: Ըստ ավանդույթի նորապսակները եկեղեցուց վերադառնում էին ոչ այն ճանապարհով, որով գնացել էին: Փեսացուի տան մոտ սկեսուրը հարսնացուի գլխին ցորեն էր շաղ տալիս:

    Եթե 19-րդ դարում հարսանյաց տոնախմբության սեղանը պարտադիր երկու տեղում էր դրվում` հարսնացուի և պեսացուի տանը, ապա 20-րդ դարի սկզբից կազմակերպում են մեկ ամուսնական ճաշկերույթ, որի ծախսերը երկու կողմերը կիսում են հավասարապես:

    Հյուրերին մատուցում են մինչև 14 տեսակի տարբեր խորտիկներ: Խնջույքի վերջում հյուրերին ավանդական բազմաշերտ թխվածքի հետ մատուցում են եկսպրեսսո սուրճ:

    Հարսանիքն ավարտվում էր հարսնացուի պարով, որը նույնպես ինքն էր սկսում: Հարսանեկան խնջույքից հետո հատուկ արարողակարգով նորապսակներին ուղեկցում են ննջարան: Մինչ անկողին գնալը, նորապսակները պարտավոր էին համտես անել մի քանի կտոր որևէ միրգ:

    Առաջին ամուսնական գիշերից հետո առավոտյան իրականացվում էր "բարի վեր կենալու” արարողակարգը. նորապսակներին իրենց մայրերն ուտելիք և սուրճ էին բերում:

    19-20-րդ դարերում` ընդհուպ մինչև 1970-ական թվականները, իտալական օրենսդրությամբ ամուսնալուծությունն արգելված էր: Անհաջող ամուսնությունների դեպքում, գործող օրենքների շրջանակներում, հնարավոր էր ստանալ միայն "առանձին ապրելու” իրավունք:



    Աղբյուր` http://wedding.am
    Կատեգորիա: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1305 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com