Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ [11]
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ [8]
ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ [19]
ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ [21]
ԽԱՌԸ ԹԵՄԱՆԵՐ [18]
ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ [8]
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ [8]
ԵՐԿՐՆԵՐ [2]
ԱՍՏՂԵՐ [2]
ՀԻՇԻՐ [87]
ԲԼՈԳ [9]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունվար » 8 » ՀԱՇՏ ՈՒ ԽԱՂԱՂ ԱՊՐԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ
    23:02
    ՀԱՇՏ ՈՒ ԽԱՂԱՂ ԱՊՐԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ

    Հնուց եկած կարծիք է` տղամարդն ու կինը մեկ ամբողջություն են: Նրանց համատեղությամբ է պայմանավորված կյանքի հետագա զարգացումը, այսինքն` ժառանգությունը: Այդուհանդերձ, մենք որպես անհատներ` տարբեր ենք: Թեկուզ աշխարհընկալման տեսանկյունից: Ժամանակի հետ ընտանիք կազմելն ավելի է դժվարանում: Ստիպված ենք լինում միմյանցից սովորել և սովորեցնել միմյանց : Ոմանք կարողանում են, ոմանք էլ մի քանի անգամ ընտանիք կազմելուց հետո` նախընտրում են ընտանի կենդանի պահել, որպեսզի պահպանեն առողջությունն ու նյարդերը: Իսկ ինչ անեն նրանք, ովքեր շարունակում են պայքարել խաղաղ կեցության համար: Ահա մի քանի խորհուրդ այն կանանց, ովքեր շարունակում են մի արարածի հետ, որի անունը "սիրելի տղամարդ է”:


    1. Ամեն անգամ վիճելիս` հիշեք " Կախարդական ջրի” հեքիաթը և այն կնոջը, որ բերանում ջուր էր պահում, երբ ամուսինը կրկին փորձում էր նրան կշտամբել: Արդյունքում` ամուսինը հոգնեց ինքնիրեն խոսելուց և հանգստացավ: Միթե սա խաղաղ կեցության օրինակ չէ: Երբեմն չցանկանալով` հենց ինքներս ենք յուղ լցնում կրակի վրա : Միշտ հիշեք` հաճախ ավելի լավ է լռել, քան խոսել:


    2. Եթե չի ստացվում առաջին ձևը, ապա հնարավորություն կա հետաձգել վիճաբանությունը, քանզի զայրույթի պահին մարդը կարող է ավելորդ բառեր ասել, և Աստված մի արասցե, վեճը կարող է կարող է ավարտվել ողբերգությամբ : Հետամուտ եղեք ինքնատիրապետմանը: Չէ որ սառնասիրտ քննարկումն առավել ապահով ու անվտանգ է:


    3. Եթե պատկերացնում եք, թե խոսքն ինչի մասին է, մտքում ձևակերպեք վեճի թեման , գուցե այդ ժամանակ դուք հասկանաք, որ վիճելու կարիք չկա:


    4. Ձևակերպելով առկա խնդրի թեման ` մի հեռացեք նրանից, մի հիշեք հին մեղքերն ու վիրավորանքները, սյլապես ձեզ էլ դրանից բաժին կհասնի: Եթե շարունակեք հիշել հինը, ուրեմն ինքներդ եք ցանկանում սկանդալ սարքել: Մինչդեռ վեճի իրական պատճառը միանգամայն այլ է, կամ էլ այն ընդհանրապես բացակայում է:


    5. Խնդրեմ, վիճեք: Սակայն ինչու վիրավորել նրա ինքնասիրությունը. դա կնսեմացնի ձեզ: Մի՞թե դուք այդքան վստահ եք, որ լավն եք նրանից և իրավունք եք վերապահում քննադատել նրան: Դարձյալ ու դարձյալ մի շեղվեք թեմայից:

    6. Վերջ տվեք շարունակ խոսելուն: Առանց այդ էլ կանանց մասին անեկդոտներն ու ասացվածքները շատ– շատ են: Օրինակ` "Շան հաչոցը կտրող”…Հետևապես շունչ քաշեք և թույլ տվեք ձեր ձեր զուգընկերն էլ խոսի, վստահ եղեք, նա դա կգնահատի:

    7. Փորձեք ձեզ դնել նրա տեղը և գտնել խելամիտ փոխզիջում: Մարդը միշտ կարծում է, որ ինքն է իրավացի, իսկ իրականն ու էականն անտեսվում է: Չէ որ դեռևս հնարավորություն ունեք պարզաբանելու: Դե ուրեմն` առաջ…

    Կատեգորիա: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1048 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com