Մինաս Իբեքճյան, ծնվել է Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), «Ամասիա» պարբերաթերթի խմբագիր, հնչակյան գործիչ: 1915թ. կացնահարվել է թուրքերի կողմից:
Գագիկ Օզանյան, ծնվել է 1882թ. Շապին Գարահիսար քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ), ուսուցիչ, 1906թ.-ից Մարզվանի Սբ. Սահակյան վարժարանի տնօրեն, հրատարակիչ: Հայոց ցեղասպանության զոհ:
Եղիսաբեթ Քեստեքյան, ծնվել է 1880 թ.-ին Յոզղաթ քաղաքում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ) երկաթագործի ընտանիքում, նահատակվել է 1915 թ.-ի Քելլերի ջարդի ժամանակ:
Սմբատ եպիսկոպոս Սաատեթյան, ծնվել է 1871թ. Ադաբազար քաղաքում (Օսմանյան կայսրություն, Իզմիթի նահանգ), 1907թ-ից եղել է Կարինի հոգևոր առաջնորդը, 1910թ. ձեռնադրվել է եպիսկոպոս, 1915թ. Կարինում սպանվել է թուրքերի կողմից:
Հակոբ Քեստեքյան, ծնվել է 1875 թ. Յոզղաթ քաղաքում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ), ապուխտ և երշիկեղեն պատրաստող արհեստավոր, նահատակվել է 1915 թ. Տէր-Զորի անապատում: