Ինչ նվիրել նորապսակներին, որպեսզի թեթեւանան եւ կենցաղային հոգսերը, եւ տպավորվի երկար ժամանակ, եւ թե ուրախացնի նրանց սրտերը:
Դիպուկ նվեր կարող են հանդիսանալ կենցաղային տարբեր պարագաներ` գորգ, խոհանոցային իրեր, տեխնիկա, սփռոց, էլեկտրական թեյնիկ կամ պատի շքեղ ժամացույց: Այսպիսի նվերները բնակարանում միշտ գտնում են իրենց տեղը, իհարկե, չեն ընդգծում ձեր առանձնահատկությունը, այլոց նվերների մեջ չեն տարբերվում, սակայն ձեր հոգին հանգիստ կլինի` իմանալով որ օգտակար իր եք նվիրել: Այս դասի նվերների մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք հավասարապես պատկանում են թե հարսին, թե փեսային, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանցից մեկը հրշեջ է, մյուսը` պարուհի:
Նվեր ընտրելուց առաջ մի զլացեք խորհրդակցել զույգի հետ, նրանց ծնողներից, ընկերներից խորհուրդ հարցրեք: Միգուցե պարզվի, որ կա ինչ-որ մի բան, որը նրանք շատ են ուզում ունենալ(հնարավոր է, նույնիսկ այդ իրը նվեր ստանալու ակնկալիքով են ամուսնանում):
Եթե ձեզ հայտնի են նորապսակների մասնագիտությունը, հոբբին, նախասիրությունները, կարելի է նվերն ընտրել ըստ այդմ: Սպորտսմենների համար անփոխարինելի կլինեն մարզական նոր պարագաները, ձեռնոցները, դահուկները, չմուշկները, խոհարարները գոհ կլինեն մասնագիտական գրքեր նվեր ստանալով, ճանապարհորդներին նվիրեք մեծ ճամպրուկներ, փչվող նավակներ, հեղինակային շախմատներ, ինչու ոչ, նաեւ բիլիարդի սեղան:
Հարկավոր է հիշել, որ նվերն ամպայման չէ լինի թանկ, առավել ցանկալի է, որ այն նվիրվի ի սրտե: Պահանջվում է ստեղծագործական ձիրք եւ երեւակայություն, եթե ցանկանում եք, որ Ձեր նվերը տարբերվի մյուսներից: Սակայն եթե կասկածում եք` նրանք չեն երջանկանա փուչիկներով, ժապավեններով եւ նկարներով զրադարված "Զապոռոժեց" մակնիշի "նոր" մեքենա ստանալով, կամ կվախենան երգող գնչուների խմբից, ավելի լավ է էլեկրական թեյնիկ նվիրեք:
Ուսուցողական օրինակ է իրենից ներկայացնում ամերիկացիների փորձը: Նրանք հյուրերին ներկայացնում են անհրաժեշտ իրերի երկար ցանկ: Վերջիններիս մնում է միայն համախատասխանեցնել գրպանի պարունակությունը այդ նվերներից որեւէ մեկին: Եվրոպայում ընդունված է բոլորովին այլ տարբերակ: Հարս ու փեսան հատուկ խանութում հավաքում են այն իրերը, որոնք կցանականային նվեր ստանալ: Հյուրերն այցելում եւ ձեռք են բերում նրանց երազանքը:
Ամեն դեպքում եթե համոզված եք, որ ցանկացած մտահղացում կողջունվի, համարձակորեն կարող եք նվիրել տարբեր ծաղրանկարներ, օդապարիկով ուղեւորություներ, ահռելի փափուկ խաղալիքներ` մարդկային ձայնով խոսող, փուչիկներից պատրաստված կոմպոզիցիաներ, հարս ու փեսայի նկարի հիման վրա պատրաստված հատուկ տիկնիկ, ռոմանտիկ շրջագայությունների տոմսեր (ասենք` Երեւանից-Ղարաբաղ կամ "Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ"):
Աղբյուր` http://Wedding.am
|