Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ [11]
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ [8]
ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ [16]
ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ [19]
ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ [21]
ԽԱՌԸ ԹԵՄԱՆԵՐ [18]
ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ [8]
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ [8]
ԵՐԿՐՆԵՐ [2]
ԱՍՏՂԵՐ [2]
ՀԻՇԻՐ [87]
ԲԼՈԳ [9]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունվար » 8 » ՔԱՎՈՐԸ ԵՒ ՔԱՎՈՐԿԻՆԸ
    22:59
    ՔԱՎՈՐԸ ԵՒ ՔԱՎՈՐԿԻՆԸ
    Հարսից ու փեսայից հետո հարսանիքի երկրորդ կարեւոր անձինք քավորն ու նրա կինն էին: Այդ պատճառով նրանց ընտրությունը միշտ եղել է բարդ եւ պատասխանատու: Նրանք պետք է օրինակ հանդիսանային նորաստեղծ զույգի համար, հաշտեցնեին ու մեղմեին նրանց գժտությունները: 

    Քավորկինն իր հերթին պետք է դեռատի աղջկան ծանոթացներ ընտանեկան կյանքի մանրուքներին, սովորեցներ հաշտվել կենցաղային խնդիրների հետ ու պահպանել ընտանեկան անդորրը: Այդ պատճառով քավորն ընտրվում էր երկար բանակցությունների արդյունքում, մեկ անգամ եւ ընդմիշտ: 

    Քավորի մի քանի այլ պարտականություններ

    Վաղ առավոտյան փեսայի տանը զուռնայի հնչյունների ներքո մորթում էին հարսանիքի գլխավոր ուտելիքը` ցլիկը: Ցուլը հանդիսանում է վերարտադրության խորհրդանիշ (հիշենք գոմի նշանաբանը. "... մեկ ցուլին` տասնհինգ կով ... երջանիկ ցուլ ..."): Փեսան սուր դանակով ցլիկի վզին խաչաձեւ կտրվածք էր անում, քավորն այդ արյունով փեսայի ճակատին նշան էր անում: Հաճախ սկեսուրը կարմիր գույնի թել էր թաթախում ցլիկի արյան մեջ ու սրբորեն պահպանում այն մինչ տղայի ամուսնական առաջին գիշերը: Փեսան, ցլիկի արյունով թաթախվելով, իրավունք չուներ ազգը խայտառակ անել առաջին գիշերը, ինչպես նաեւ պարտավորվում էր ունենալ շատ-շատ բալիկներ, որ կուռ պահեր գերդաստանը: 

    Եկեղեցու ճանապարհին գնում էին փեսան, կողքից` քավորն ու քավորկինը, նրանց ետեւից` հարսն ու հարսնաքույրը, հարսնեղբայրը եւ այլոք: Հարսը ձեռքում պահում էր թաշկինակ, որն ամրացված էր փեսու գոտուն` ի նշան միասնության: Ընդունված էր այդ ճանապարհին բարձր երգել, մինչեւ իսկ գոռգոռալ, որպեսզի չար ուժերը վախենային ձայներից եւ մոտ չգային: Եկեղեցու մոտ նորապսակների գլխավերեւում քավորը թուր ու վահան էր պահում, որ տարատեսակ "նավսեր" չկպնեին նրանց: Քահանան հարսի ու փեսայի ձեռքերից կապում էր կարմիր-կանաչ թելեր եւ մինչեւ անձամբ չհաներ, երիտասարդները իրավունք չունեին մտնել ամուսնական անկողին: Վերոհիշյալ չար ոգիներին խաբելու համար ընդունված էր եկեղեցուց տուն վերադառնալ այլ ճանապարհով:



    Աղբյուր` http://www.wedding.am
    Կատեգորիա: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1257 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com