Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը` Քեթրին Զետա-Ջոնսը, բրիտանական Daily Express-ին տված իր հարցազրույցում բացել է իր հիասքանչ գեղեցկության գաղտնիքը: Նրա խոսքերով` իրեն փրկում է կանոնավոր քունը: Երկու երեխաների մայրն ասում է, որ ինքն աշխատում է պառկել քնելու ամեն օր ժամը 9-ին: «Քունը ծերության դեմ հանդես եկող առաջին դեղամիջոցն է: Եթե ես անքուն եմ, ուրեմն ես ինձ զգում եմ անխնամ վիճակում: Երջանիկ կինը կարող է իրեն թույլ տալ մտնել անկողին երեկոյան ժամը 9-ին»,- գտնում է դերասանուհին: