![]() | Բարև Հյուր! Դուք կարող եք: Մուտք գործել Կամ Գրանցվել |
|
|
| 200 |
| Բաժիններ | ||||||||||||
| ||||||||||||
| Միացեք քննարկումներին |
|
|
23:14 ՍԵՌԱԿԱՆ ՆԱԽԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ | |
Սեռական նախընտրության խանգարումները բնորոշվում են սեռական հակման օբյեկտի կամ սեռական ցանկության իրականացման ձևի յուրահատկությամբ, տարօրինակությամբ։ Նախկինում այս վարքաձևերը անվանում էին սեռական այլասերումներ։ Այժմ առավել ճշգրիտ է համարվում դրանք անվանել պարաֆիլիաներ, քանի որ այլասերումը ենթադրում է բնության և սոցիալական նորմերի խախտում, մինչդեռ ոչ բոլոր պարաֆիլիաներն են խախտում սոցիալական նորմերը և առավել ևս՝ համարվում հիվանդություն։ Բայց դրանց գոյությունը ակնհայտորեն անհանգստացնում է ոչ միայն տվյալ պարաֆիլիան կրողին, այլ նաև շրջապատին կարող է տհաճ զգացողություններ պատճառել։ Սեռական նախընտրության խանգարումներր սովորաբար անհատին չեն անհանգստացնում, և այդ է պատճառը, որ նրանք հազվադեպ են դիմում բժշկի։ Պարաֆիլիաների տարածվածության մասին տվյալները որոշվում են իրավապահ մարմինների չափանիշներով։ Նրանց կողմից առաջին հերթին հայտնաբերվում են պեդոֆիլիայի դեպքերր։ Սինչև 16 տարեկան երեխաների 10-20% -ը դառնում են պեդոֆիլների, հասուն կանանց 20%-ը՝ էքսհիբիցիոնիստների և վուայերիստների զոհը։ Սադոմազոխիզմի տարածվածության մասին հավաստի տվյալներ չկան։ Սադիզմի դեպքերը սովորաբար հայտնի են դառնում բռնաբարությունից կամ սպանությունից հետո։ Ֆետիշիստները և տրանսվեստիտները հազվադեպ են հայտնվում օրենքի դաշտում։ Պարաֆիլիաների ախտաբանական դրսևորումներր ի հայտ են գալիս 15-25 տարեկանում, որից հետո խանգարումների հաճախականությունը աստիճանաբար նվազում է։Բնորոշումը եվ ախտորոշիչ չափանիշները Հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայման համաձայն բոլոր պարաֆիլիաներին բնորոշ են՝ - պարբերաբար առաջացող ուժգին սեռական հակում և երևակայություններ, որոնք պարունակում են ոչ սովորական առարկաներ և արարքներ, - անհատը ենթարկվում է այդ հակմանը և ապրում է նշանակալի դիսթրեսի զգացում, - սեռական նախընտրությունը հաստատուն է և պահպանվում է առնվազն 6 ամիս։ Անկախ առաջացման պատճառից, պարաֆիլիաները ավելի շուտ անհատական զարգացման ընթացքում ձեռք բերված փորձի արդյունք են, այլ ոչ թե բնության սխալմունք։ Պարաֆիլիայի բովանդակությունը արմատներ է առնում մանկական և դեռահաս տարիքի սեռական փորձից։ Ընդ որում այս կամ այն պարաֆիլիայի տարածվածությունը մեծապես կախված է տվյալ ազգի կենսակերպի և մշակութային նորմերի հետ։ Հետաքրքրական է, որ պարաֆիլիաները առավել հաճախ հանդիպում են տղամարդկանց մոտ։ Պատճառագիտությունը եվ ախտածագումը Սեռական նախընտրության խանգարումով հիվանդների 3/4-ի մոտ առկա են հորմոնալ շեղումներ, 1/3-ի մոտ՝ նյարդային ախտանիշներ, քրոմոսոմային շեղումներ, 10% դեպքերում՝ ցնցումային համախտանիշի դրսևորումներ։ Պարաֆիլիաների զարգացման հիմնական մոդելը հոգեդինամիկ մոդելն է, ըստ որի սեռական վարքի շեղումները անավարտ հոգեսեռական զարգացման արդյունք են, երբ տեղի է ունենում հոգեսեռական զարգացման փուլային անցումների ուշացում և որևէ փուլի վրա երկարատև սևեռում։ Մեծ ազդեցություն կարող են ունենալ ընտանեկան և սոցիալական հոզետրավմաները, ընդ որում առավել զգայուն են 5-8 տարեկան երեխաները։ Մանկապղծումը, ֆիզիկական բռնություններր, սեռական ոտնձգությունները, սիրած անձնավորության լքումը այն պատճառներից են, որոնք կարող են խոչընդոտել հոգեսեռական զարգացման նորմալ ընթացքը։ Լիբիդոյի պլատոնիկ-էրոտիկ փուլից սեքսուալ փուլի անցման ուշացումը բերում է նրան, որ որոշակի ռիտուալներ կամ գործողություններ կապակցվում են սեռական հաճույքի հետ և հետագայում դառնում սեռական կյանքի սովորական ստերեոտիպ։ Այսպես, օրինակ՝ առաջանում է հակում սեռական հաճույքը ցավ ստանալու կամ ցավ պարգևելու միջոցով ստանալու /սադոմազոխիզմ/։ Ըստ ժամանակակից հոգեվերլուծական տեսության, պարաֆիլիաների էթիոպաթոգենեզի հիմքում ընկած են ոչ միայն ընտանեկան հոգետրավմաներր, այլ նաև անձի հոգեբանական պաշտպանական մեխանիզմների առանձնահատկությունները։ Նման մեխանիզմները ձևավորում են պարաֆիլիկ երևակայություններ, որոնց էմոցիոնալ ամրապնդման արդյունքում ի հայտ է գալիս տարօրինակ սեռական վարք։ Բնութագրումը Սեքսոլոգիական գրականության մեջ նկարագրված են առավելքան 100 տեսակի պարաֆիլիաներ։ Դրանցից են՝ - ակրոտոմոֆիլիա-սեռական հակում ամպուտացված վերջույթով անձանց նկատմամբ, - աուտոնեկրոֆիլիա-երբ ինքն իրեն դիակ է երևակայում, - աուտոպեդոֆիլիա-երևակայում են, որ իրենք երեխա են և պահանջում են, որ իրենց հետ վերաբերվեն ինչպես փոքրիկի, - կոպրոֆիլիա-սեռական գրգռվածություն կղանքի համից կամ հոտից, - ֆրոտաժ-հասարակական վայրերում սեռական օրգանով անծանոթ մարդկանց դիպչելը, - հերանտոֆիլիա-սեռական հակում ուղղված ծերերին, - նարցիսիզմ– սեռական հակում սեփական մարմնի նկատմամբ, - նեկրոֆիլիա-դիակներին ողղված սեռական հակում, պիկտոֆիլիա-էրոտիկ նկարներ, ֆիլմեր նայելու պահանջ, - սկատոֆիլիա-անծանոթ մարդկանց հետ սեռական կամ անվայել թեմաներով խոսելու պահանջ, - ոտոֆիլիա-հաճույք են ստանում մեզի հոտից, համից կամ հենց միզարձակման պրոցեսից, - զոոֆիլիա-սեռական հակում կենդանիների հանդեպ, - զոոսադիզմ-սեռական հաճույք՝ կենդանիներին ցավ պատճառելիս։ Աղբյուր` http://sexology.am | |
|
| |
| Մեկնաբանությունների քանակը: 0 | |
| Հայկական տոմար |
|
|
| Armenian history |
|
|
| История Армении |
|
|
| Մարզեր |
| Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ |
| Հայաստան |
| Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս |
| 200 |
| Հիշիր |
|
|
|