|
Գլխավոր » ՍԵՐ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ
Հին հայկական պահպանողական հասարակարգում հարսանիքի ընդունված տարբերակ էր հարսնացուի համար գլխագին վճարելը: Տղան, ի մի բերելով իր ֆինանսական դրությունը, ճշտելով ոչխարների, կովերի և այլ խոշոր եղջերավոր անասունների կոնկրետ քանակը, ընտրում էր այն աղջկան, ով համապատասխանում է իր գրպանին: Հայկական գյուղերում երջանիկ էին այն աղջիկը և նրա ընտանիքը, ում համար վճարում էին 15 ոչխարից ավելի: Իսկ քաղաքներում, ուր ոչխարը արդիական չէր, փեսացուն արծաթե գոտիով էր վճարում հարսի դիմաց: Բարեբախտաբար, "ապրանքափոխանակության" այդ բարքերն ավարտվեցին 20-րդ դարի սկզբերին, սակայն այժմ դրանց մասին մեզ հիշեցնում է ապագա հարսիկին մինչ ամուսնությունը (բայց, անկասկած, ոչ հետո) նվերներով ողողելու սովորույթը:Այլընտրանքային տարբերակներ
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Պսակ-պսակադրություն.բոլորիս էլ հայտնի է այս խորհրդի կատարումը, սակայն մեզանից քչերին է հայտնի դրա իմաստը: Փորձենք մեկնաբանել այն ամբողջությամբ. -Տեր ես, որդյակս,- հարցնում է քահանան փեսացուին: -Տեր եմ,-պատասխանում է նա: -Հնազանդ ես զավակս,- հարցնում է քահանան հարսին: -Հնազանդ եմ,- պատասխանում է հարսը: Քահանայի ու նորապսակների այս երկխոսությունը տեղի է ունենում եկեղեցում` պսակադրության ժամանակ, որի խորհրդով փեսան ու հարսը ամուսնանում են և կազմում ընտանիք: Պսակադրությամբ նորապսակները աստվածային օրհնություն են ստանում իրենց նորաստեղծ ընտանիքի համար: Պսակադրության արարողության ժամանակ` վերն ասված խոսքերից հետո, քահանան թույլատրում է նորապսակներին մատանիներ փոխանակել: Փեսացուի ու հարսի մատներին դրվող մատանիները նրանց միության անխախտ լինելու նշաններն են: Թագերը, որոնք դրվում են նորապսակների գլխին, նշանակում են, որ համատեղ ամբողջ կյանքի ընթացքում պահպանեն հավատարմությունը պսակադրության ուխտին: Միևնույն բաժակիցգինի խմելը նշանակում է
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Միջնադարում ապրող ազատամիտ այդ եպիսկոպոսը համոզված էր, որ սերն ամենակարևորն է մարդու համար և պատրաստ էր իր կյանքն ու հոգևոր դասը վտանգելով, նպաստել սիրահարների միասնությանը: Նա կատարում էր գաղտնի պսակադրություններ այն դեպքերում, երբ եկեղեցին պաշտոնապես դեմ էր լինում դրանց: Բնականաբար, կաթոլիկ եկեղեցու սուր աչքից դա չէր կարող վրիպել (լրտեսական ցանցը լավ էր աշխատում): Նրա գործունեությունը բացահայտվեց և Եպիսկոպոսին մահապատժի ենթարկեցին: Արդարացի լինելու համար նշենք, որ հենց նույն եկեղեցին հետագայում նրան սրբերի շարքում դասեց: Դե, դա նորմալ երևույթ է: Սկզբում մարդուն պախարակում են, քանի որ ի վիճակի չեն ընկալելու նրա արարքների իրական իմաստն ու նշանակությունը: Բայց հենց նա մեռնում է, հանկարծ հասկանում են, որ իրենց կողքին հրաշք էր ապրում ու սկսվում են հետմահու փառաբանումները: Սուրբ Վալենտինի նմաններ
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Ինչ նվիրել նորապսակներին, որպեսզի թեթեւանան եւ կենցաղային հոգսերը, եւ տպավորվի երկար ժամանակ, եւ թե ուրախացնի նրանց սրտերը:
Դիպուկ նվեր կարող են հանդիսանալ կենցաղային տարբեր պարագաներ` գորգ, խոհանոցային իրեր, տեխնիկա, սփռոց, էլեկտրական թեյնիկ կամ պատի շքեղ ժամացույց: Այսպիսի նվերները բնակարանում միշտ գտնում են իրենց տեղը, իհարկե, չեն ընդգծում ձեր առանձնահատկությունը, այլոց նվերների մեջ չեն տարբերվում, սակայն ձեր հոգին հանգիստ կլինի` իմանալով որ օգտակար իր եք նվիրել: Այս դասի նվերների մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք հավասարապես պատկանում են թե հարսին, թե փեսային, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանցից մեկը հրշեջ է, մյուսը` պարուհի:
Նվեր ընտրելուց առաջ մի զլացեք խորհրդակցել զույգի հետ, նրան
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Դավաճանության մասին Բաժակը լցրեք ջրով և վերցրեք թղթի թերթիկ և վրան գրեք ձեր մրցակցուհու անունը:Ձեռքի տակ պետք է ունենալ մի գդալ աղ, վառված մոմ: Փոքրիկ գդալը գցեք բաժակի մեջ և անմիջապես մոմից վառեք թուղթը, որի վրա գրված էր անունը: Աղը արագ խառնեք գդալով և ասեք. " Եթե աղն արագ հալվի, ամուսինս ինձ չի թողի, իսկ թուղթը կայրվի և նրանց սերն էլ կայրվի ": Այժմ նայեք. եթե աղը հալվել է, իսկ թուղթը դեռ մխում է, նշանակում է ամուսինը կմնա ձեզ հետ, սիկ հակառակ դեպքում ամուսինը ուշ թե շուտ ձեզանից կգնա նրա մոտ:
Մոմերով գուշակություն Եկեղեցուց վերցրեք 2 մոմ: Տեղադրեք բաժակների մեջ, բաժակների շուրջը շրջան գծեք կավ
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
Հարսից ու փեսայից հետո հարսանիքի երկրորդ կարեւոր անձինք քավորն ու նրա կինն էին: Այդ պատճառով նրանց ընտրությունը միշտ եղել է բարդ եւ պատասխանատու: Նրանք պետք է օրինակ հանդիսանային նորաստեղծ զույգի համար, հաշտեցնեին ու մեղմեին նրանց գժտությունները:
Քավորկինն իր հերթին պետք է դեռատի աղջկան ծանոթացներ ընտանեկան կյանքի մանրուքներին, սովորեցներ հաշտվել կենցաղային խնդիրների հետ ու պահպանել ընտանեկան անդորրը: Այդ պատճառով քավորն ընտրվում էր երկար բանակցությունների արդյունքում, մեկ անգամ եւ ընդմիշտ:
Քավորի մի քանի այլ պարտականություններ
Վաղ առավոտյան փեսայի տանը զուռնայի հնչյունների ներքո մորթում էին հարսանիքի գլխավոր ուտելիքը` ցլիկը: Ցուլը հանդիսանում է վերարտադրության խորհրդանիշ (հիշենք գոմի նշանաբանը. "... մեկ ցուլին` տասնհինգ կով ... երջանիկ ցուլ ..."): Փեսան սուր դանակով ցլիկի վզին խաչաձեւ կտրվածք էր անում, քավո
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
|
|
Հայկական տոմար |
|
|
Հիշիր |
|
|
|