Գլխավոր » 2011»Հունվար»8 » ՍԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՉԱՓԵԼ, ԻՍԿ ԱՀԱ ԿԻՐՔԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄԱՐՈՒՄ
23:17
ՍԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՉԱՓԵԼ, ԻՍԿ ԱՀԱ ԿԻՐՔԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄԱՐՈՒՄ
Ինչպես հաղորդում է Los Angeles Times գործակալությունը, ուսումնասիրելով սիրո ֆիզիոլոգիան' գիտնականները կատարել են զարմանալի հայտնագործություն: Սիրահարվածների ուղեղները ենթարկելով տոմոգրաֆիայի' Նյու Յորքից հոգեբան Արթուր Ահարոնը պարզել է, որ սիրահարվածության սկիզբն ազդում է ուղեղի վրա կոկայինի նման: Երբ հետազոտության մասնակիցները նայում էին իրենց սիրելիների լուսանկարներին, ուղեղի վենտրալ մասը, որը «պատասխանատու է» մոտիվացիայի և պարգևատրման համար, լցվում էր դոպամինով' նյութով, որն անջատվում է արյան մեջ սեքսի և այլ հաճելի զբաղմունքների ժամանակ: Այնուհետև անջատվում են օքսիտոցին և վազոպրեսսին հորմոնները, որոնք քաջալերում են սիրողների միջև հուզական հարաբերությունների կազմավորումը: Օքսիտոցինը նաև քաջալերում է մոր և մանկան միջև կապի առաջացումը: Տղամարդկանց մոտ հույզերի համար «պատասխանատու է» վազոպրեսսին հորմոնը: Ավանդապես ենթադրվում էր, որ բուռն սերն ամուսնական տարիների ընթացքում վերածվում է "եղբայր-քույր" հարաբերությունների: Բայց վերջերս իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ համատեղ 20 տարվա կյանքից հետո էլ զգացմունքները նույնն են, ինչ առաջին տարում, բայց այժմ չկա արդեն անհանգստությունը և խելահեղ մտքերը: Նրանք, ովքեր երջանիկ են ամուսնության մեջ, ապրում են ավելի երկար և ունեն բարձր իմունիտետ: