Գլխավոր » 2011»Հունվար»8 » ՏՐԱՆՍՍԵՔՍՈՒԱԼՆԵՐ - ՏՐԱՆՍՍԵՔՍՈՒԱԼԻԶՄ. ԻՆՉ Է ՏՐԱՆՍՍԵՔՍՈՒԱԼԻԶՄԸ
23:15
ՏՐԱՆՍՍԵՔՍՈՒԱԼՆԵՐ - ՏՐԱՆՍՍԵՔՍՈՒԱԼԻԶՄ. ԻՆՉ Է ՏՐԱՆՍՍԵՔՍՈՒԱԼԻԶՄԸ
Տրանսսեքսուալիզմը հակառակ սեռի կերպարով ապրելու և շրջապատի կողմից որպես այդպիսին րնդունվելու ցանկությունն է, որն ուղեկցվում է սեփական անատոմիական կառուցվածքից անհարմարավետության և անհամապատասխանության զգացումով։ Այդ պատճառով սեռը հորմոնալ կամ վիրահատական ճանապարհով փոխելու հաստատուն ցանկություն է արտահայտվում, տրանսսեքսուալը ձգտում է մարմնին հաղորդել այն տեսքր, որր կհամապատասխանի իր սեռային ինքնագիտակցությանը։ Այս խանգարումն ախտորոշելիս անհրաժեշտ է տրանսսեքսուալ նույնացման նշանների առնվազն երկու տարվա կայուն առկայություն, որր չպետք է լինի այլ սոմատիկ կամ հոգեկան խանգարման ախտանիշ, ինչպխփն է շիզոֆրենիան, ինտերսեքսուալ վիճակները, ժառանգական կամ քրոմոսոմային արատներր։ Տրանսսեքսուափզմի տարածվածությունը ըստ տարբեր հեղինակների տատանվում է 1:37000-ից մինչև 1:100000: Տղամարդկանց և կանանց հարաբերակցությունր համապատասխանաբար՝ 2:1 և 8:1:
Կլինիկական նկարագրությունը
Տրանսսեքսուալիզմը սկսում է դրսևորվել 2 տարեկան հասակից, երբ աստիճանաբար ձևավորվում է ինքնագիտակցությունը, իսկ հետո նաև՝ սեռային ինքնագիտակցությունը։ Երեխաները ցանկություն են հայտնում, որ իրենց անվանակոչեն հակառակ սեռի անուններով։ Հասնում են այն բանին, որ կրում են չեզոք սեռի հագուստներ։ Վարքային այս խանգաբումները ծնողների կողմից վերագրվում են այս տարիքին բնորոշ երեխայական չարաճճիությանը և կամակորությանը։ Ուստի սկզբնական շրջանում այս խանգարումով երեխաները հեռու են մնում մասնագետի հսկողությունից։ Ավելի բարձր տարիքում սեռա-դերային խաղեր խաղալիս տրանսսեքսուալ երեխաներր ընտրում են այնպիսի դեր, որր համապատասխանում է իրենց սեռային ինքնագիտակցությանր։
Սեռական հասունացման շրջանում տրանսսեքսուալիզմի դրսևորումները սրվում են, և սեռային ինքնագիտակցության ու սեփական մարմնի անհամապատասխանության զգացումը դառնում է անտանելի։ Երկրորդային սեռային հատկանիշների զարգացումը ընկալվում է ամոթի զգացումով։ Հագուստի ընտրությունր կատարվում է այնպես, որպեսզի առավելագույնս հնարավորին դառնա անատոմիական սեռի քողարկումը։
Տրանսսեքսուալի սեքսուալ կողմնորոշումր համապատասխանում է նրա սեռային ինքնագիտակցությանը։ Առաջին հայացքից դա հիշեցնում է հոմոսեքսուալ կապ, այսպես օրինակ՝ արական ինքնագիտակցումով կնոջ սեռական հակումը ուղղված է դեպի կանայք, իսկ իգական ինքնագիտակցությամբ տղամարդկանց մոտ՝ դեպի տղամարդիկ։ Այնուամենայնիվ սա հոմոսեքսուալիզմ չէ, քանի որ սեքսուալ կողմնորոշումը համապատասխանում է սեռային ինքնագիտակցությանը և սեռական ցանկությունն ուղղված է հակառակ սեռին։
Սեռը փոխելու հաստատակամ ցանկությունը աստիճանաբար դառնում է գերիշխող տրանսսեքսուալի գիտակցության մեջ։ Իբրև հակառակ սեռի ներկայացուցիչ ընդունվելու ուժգին ցանկությունը ստիպում է տրանսսեքսուալին դիմելու վիրահատական միջամտությամբ սեռի փոխմանը։ Սիայն վիրահատական ճանապարհով սեռի վերափոխումից հետո են այս այցելուներր հարմարվում հասարակությանը և իրենց լիարժեք անձ զգում։ Տրանսսեքսուալիզմի ախտորոշիչ չափանիշներն են՝
1. Հակառակ սեռին պատկանելու ներքին ինքնահամոզում
2. Սեփական մարմնի նկատմամբ օտարության, երկրորդային սեռային հատկանիշների հանդեպ ամոթի և զզվանքի զգացում
3. Սեռը փոխելու մշտական և հաստատուն ցանկություն
4. Հասարակության մեջ իբրև հակառակ սեռի ներկայացուցիչ ընդունվելու համառ ցանկություն։
Պատճառագիտությունը
Տրանսսեքասալիզմը առաջանում է ուղեղի այն կառույցների կազմավորման խանգարման հետևանքով, որոնք պատասխանատու են սեռական վարքի ձևավորման համար։ Ինչպես հայտնի է, արական պաղի նորմալ ձևավորման համար հարկավոր է էմբրիոնալ անդրոգենների բավարար քանակություն, դրանց ազդման անհրաժեշտ տևողություն, ինչպես նաև էստրոգենների բացակայություն։ Իգական պտղի ողեղային սեռական կենտրոնների ձևավորման համար վերոնշյալ գործոններր դեր չեն խաղում։ Ինչպես իգական, այնպես էլ արական պտուղներում տրանսսեքսուալիզմի առաջացման նախադրյալ կարող են հանդես գալ էկզոգեն ազդեցությունները և մոր կողմից որոշակի դեղամիջոցների րնդունումը։
Բուժումը
Բուժումր ուղղված է ոչ թե տրանսսեքսուալի սեռային ինքնագիտակցության վերափոխմանը, որր անհնարին է, այլ վիրահատական ճանապարհով սեռի վերափոխմանը, որից հետո հորմոնալ պրեպարատներով նրա մարմնակազմվածքին տալիս են հակառակ սեռին բնորոշ տեսք։ Սովորաբար տրանսսեքսուալը փոխում է անձնագիրը և բնակավայրը ու այլ անունով շարունակում ապրել՝ դառնալով հասարակության լիարժեք անդամ։
Երկդեր տրանսվեստիզմ
Երկդեր տրանսվեստիզմր հակառակ սեռին պատկանելու զգացողության դրդումով հակառակ սեռի հագուստ կրելն է՝ որպես կենսաձև, բայց առանց ամենափոքր ցանկության վիրաբուժական միջամտությամբ վերջնականապես սեռը փոխելու։ Հագուստի փոխելը չի ուղեկցվում գրգռմամբ, որով և երկդեր տրանսվեստիզմը տարբերվում է ֆետիշային տրանսվեստիզմից։