Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի, (Ռուսերեն` Иван Константинович Айвазовский), (Հուլիս 29, 1817 - Մայիս 5, 1900) հայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրութիունում, հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։
Նա ծնվել է Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը, հայերեն` «Հովհաննես Այվազյան» (ռուսերեն՝ Ованес Айвазян)։ Նրա, որպես նկարչի տաղանդը իր համար ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում` դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի Ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոս
... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>