|
Գլխավոր » Պատմիչներ
Մովսես Խորենացի (Հունվարի 13, 410 թ. - 488 թ.), Ոսկե Դարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, համարվում է հայ միջնադարյան պատմագրության ամենակարկառուն դեմքը՝ Պատմահայրը։ Հայ գրավոր մշակույթի պատմության մեջ առանձնանում է Մովսես Խորենացու հմայիչ կերպարը։ Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ։ Հայ սերունդները միշտ ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշել Խորենացուն, մեծարել նրան Պատմահայր, Մեծն Մովսես, Քերթողահայր և այլ պատվանուններով:
|
Ղազար Փարփեցի (մոտ 442–VIդ. սկիզբ), հայ պատմիչ։ Մերձավոր կապ է ունեցել Մամիկոնյան նախարարական տան հետ։ Ավարայրի ճակատամարտից հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ(Վրաստան)։ Նախնական կրթությունն ստացել է Աշուշա բդեշխի պալատում, խաղընկերոջ՝ ապագա մարզապան [[Վահան Մամիկոնյան|Վահան Մամիկոնյանի] ]քեռու՝ Աղան Արծրունու վերահսկողությամբ։ Մոտ 465-470–ին ուսանել է Բյուզանդիայում։ Վերադառնալով՝ հաստատվել է Կամսարականների նախարարական տիրույթում՝ Շիրակում, զբաղվել ուսումնա–կրթական գործերով։ 484-486–ին եղել է Սյունիքում։ 486–ին մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը Ղազար Փարպեցուն կանչել է Սյունիքից և նշանակել Վաղարշապատի վերակառուցված վանքի առաջնորդ։ Ղազար Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորչական աշխատանքի, որը նրա դեմ առաջ է բերել հետադեմ հոգևորոկանության թշնամություն
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
ԱգաթանգեղոսԱգաթանգեղոս (5-րդ դար) հայ գրականության Ոսկե Դարի գրող-պատմիչ։
Ագաթանգեղոս նշանակում է «բարի հրեշտակ», բարի լրաբեր, տիրոջ կողմից ուղարկված ավետաբար և նրա թողած «Հայոց պատմությունը» իր բովանդակությամբ կարծես համապատասխանում է այդ նշանակությանը։ «Հայոց պատմության» նյութը չորրորդ դարի դեպքերն են, հատկապես քրիստոնեության մուտքը Հայաստան, Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմյան կույսերի հավատն ու չարչարանքները, Տրդատ թագավորի պայքարը նրանց դեմ, ապա նույն Տրդատի կողմից քրիստոնեությունը 301 թվականին (այլ կարծիքով՝ 314 թ.)
...
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
|
|
|
Հայկական տոմար |
|
|
Հիշիր |
|
|
|