Ներսիսյանի տաղանդը նման էր դիցաբանական ոսկե թռչնին, որը, չնայած այրվում ու մոխրանում է, սակայն միշտ վերածնվում է սեփական մոխրից:
Վահրամ Փափազյան
Հայազգի հանճարեղ դերասան Հրաչյա Ներսիսյանն օժտված էր վերամարմնավորման արվեստի անգերազանցելի վարպետությամբ, քանզի նրան հաջողվում էր կերտել թե՛ ողբերգա
... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
Համաշխարհային պատմության մեջ մեծ թիվ չեն կազմում այն անձինք, որոնք, լինելով հարուստ ընտանիքի զավակ, միաժամանակ եղել են կիրթ, բանիմաց, սեփական ուժերով նշանակալից նվաճումներ ունեցել` լինելով հայրենասեր, բարերար, ինչպես նաև արվեստի սիրահար: Ահա այս բոլոր գծերը հատկանշում են հայազգի Գալուստ Գյուլբենկյանին: Նպատակահարմար գտա շրջանցել կենսագրական տվյալները, որոնք դյուրին կերպով կարելի է գրքերում ու կայքերում գտնել. կտեղեկացնեմ ընթերցողին հայ գործարարի այն ձեռքբերումների մասին, որոնց արդյունքում նրա անունն անմահացել է պատմության էջերում: Նա սկզբում նավթային գործունեություն է ծավալել, ինչի շնորհիվ արժանացել է «Պրն հինգ տոկոս» տիտղոսին: Ուսանելով Լոնդոնի «Թագավորական քոլեջի» ճարտարագիտության բաժնում և ավարտելով այն 1887-ին բարձրակարգ ճարտարագետ-նավթարդյունաբերողի որակավորմամբ` հայրն ուղարկում է
... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>
Էդուարդ Հմայակի Իսաբեկյանը ծնվել է 1914թ. նոյեմբերի 8-ին Իգդիրում: ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ (1963): ՍՄԿԿ անդամ 1952-ից: 1941-ին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան: 1945-ից դասավանդում է Երևանի զեղարվեստա-թատերական ինստիտուտում (1963-ից՝ պրոֆեսոր):
Մեծ Աշուղ Շերամը ( Գրիգոր Տալյանը) ծնվել է Ալեքսանդրոպոլ (այժմյան Գյումրի) քաղաքում 1857 թվականի մարտի 20-ին: Փոքր հասակից նա շփվել է աշուղական մթնոլորտի հետ, սովորել և վարպետացել երգեցողական և աշուղական երգարվեստում: 1900 թվականին «Ալեքսանդրոպոլ» ամսագրում առաջին անգամ լույս է տեսնում նրա «Պարտեզում վարդ էր բացված» երկը, իսկ 1907 թվականին՝ առաջին երկերի ժողովածուն:
Նրա արվեստը հանդիսանում է հայկական աշուղական երգարվեստի «դասական» օրինակ: Այն հիմնված է հայկական ժողովրդական և աշուղական երաժշտական ոճերի ռիթմերի և կանոնների վրա:
Անվանի գուսանը վախճանվել է 1938 թվականին Երևան քաղաքում:
Գուսան Շերամի ստեղծագործական ժառանգութունը բավականին մեծ է: Նրա երգերը շատ սիրված են ժողովրդի կողմից և հա
... ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ>>>