![]() | Բարև Հյուր! Դուք կարող եք: Մուտք գործել Կամ Գրանցվել |
|
|
| 200 |
| Բաժիններ | ||||||||||||
| ||||||||||||
| Միացեք քննարկումներին |
|
|
22:30 Առած-Ասացվածքներ |
Ա Անխիղճ մարդի հացը երկաթ կդառնա: Աղքատն ասավ`կատուն ջիգյար կերավ,չհավատացին, հարուստն ասավ` մուկն երկաթ կերավ հավատացին: Աշխատանքը փոխ հաց է,ոնց անես ընենցել կուտես: Ամռանը պառկես հովեր,ձմռանը կսատկեն կովեր: Աղվեսի դունչը խաղողին չհասավ,ասաց թթու է: Աղվեսի հնարքը հավի գլխին է: Ամեն թռչուն իր երամի հետ է թռչում: Աղվեսն իչքան լինի զգույշ, թակարդ կընկնի նա վաղ, թե ուշ: Արքը կշտանալ չունի: Ապաշնորհ մարդու լեզուն երկար կլինի: Ագռավի ճուտը իր մոր համար քաղցր է: Ագռավն ասաց իր ճտին`մեռնեմ քո սպիտակ տոտերին: Ագռավին հարցրին` թռչունների մեջ որն է սիրուն,ասաց`իմ ճուտը: Անձրևն ինչ անի քարին,խրատն ինչ անի չարին: Արհեստը կաթ-կաթ աղբյուր է,եթե չվարարի,չի էլ պակասի: Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը` մինչև իրիկուն: Անուստա արհետսը հարամ է: Աշխատանքը լեռներ կհավասարեցնի: Աշխատողը անոթի չի մնա: Աստված,որ ուզում է մեկի տունը քանդի,առաջ խելքն է առնում: Աջով տուր,որ ձախով առնես: Ագռավը ինչքան կռկռա,միևնույն է` սագ չի դառնա: Աղվեսի վկան իր պոչն է: Արջն իր ահից կգոռա: Արջը խաղով ընկավ,տանձը մտքից ելավ: Ամեն փորձանք մի խրատ է, ոչ փորձանքը կվերջանա,ո`չ խրատը: Այծն այծի համար լավ է,քան մի հոտ ոչխարը: Ամեն փայլող բան ոսկի չէ: Բ Բաց ամանը շուննել կլիզի, կատւն էլ: Բանը` արևի շողով,քունը`աստղերի ցողով: Բարկությամբ ելնողը վնասով կնստի: Բանն արա,հետո պարծենցիր: Գ Գարի ունես`քո ձիերին տուր: Գոմեշին` խուրձ,եզանը`խորոմ: Գայլի բնում մանր ոսկոր չի մնա: Գայլի հետ ընկերացի,դագանակդ ձեռիցդ մի գցիր: Գայլն ընկավ սուրուի մեջը`վայ մեկի տիրոջը: Գայլի հետ ախպերություն չի արվի: Գայլի անունն է դուրս եկել,աղվեսը աշխարհը քանդեց: գայլը երբեք չի կշտանա: Գիտուն աղվեսը երկու ոտքով թակարդ կընկնի: Գիտունի հետ քար քաշի,անգետի հետ փլավ մի կեր: Գիշերը սուփրեն թափ չեն տա: Գործ անելիս թողնեմ փախչեմ,հաց ուտելիս` գամ ու նստեմ: Գործը վաղվան մնաց,իմացիր` կորավ,գնաց: Դ Դատարկ կուժը եկավ առաջս`գործս ձախ կգնա: Ե Ելած սիրտը,վարար գետը մեկ է: Զ Զուլում անողը զուլումի կգա: Է Էշը մնաց` բզե,գնա,ձին մնաց` թող,գնա: Էշն իր զռոցով է հիանում: Թ Թրի կտրածը կլավանա,լեզվի կտրածը չի լավանա:Ժ Ժեռ քարը լավ է,քան անգութ սիրտը: Ի Իշից բռնացրու,որ ձիուն հասնես: Իշին նստի իշվոտ է,ձիուն նստի` ձիավոր է: Ինչ որ ցանես,էն կհնձես: Ինչ քար վերցնես` տակից դուրս կգա: Ինքը չկա թիզ ու կես,արմունքը գազ ու կես: Ինչ գա մարդու գլխին`իր խելքից է: ԻՆչ որ ուզում արա.Պուղին Պետրոս չի դառնա: Ինչ,որ անես առաջդ կգա: Ինչը ծանր ես տարել,քաղցր է պատմելը: Լ Լավ ձին ու լավ զենքը մուրազ են:Լեզու կա դեղ է,լեզու կա`մկնդեղ: Լավ կանես`քեզ կանես,վատ կանես`քեզ կանես: Լավ գլուխ չունեցողը,լավ ոտքեր կունենա Խ Խոզին ինչքան պատիվ անես,վերջը դանակն է նրա ջանը: Խաչն քոնն է,զորությունն էլ դու գիտես: Խոզի գլուխը սեղանին են դրել,գլորվեր աղբն է ընկել: Խոզն իր խոզություն չի թողնի: Խողը աղաչանքվ կորկի սրտից դուրս չի գա: Խոզից ոչ մատաղ կլինի,ոչ էլ մածուն: Խելքը մեծ ու պստիկ չի հարցնում: Խոսքը բերնիդ մեջ էփի,նոր ասա: Խոզի քթին ադամանդ չի սազի: Ծ Ծառի տակին պառկելով`,բերանդ տանձ չի ընկնի: Ծիծեռնակը տանը շինութոյւն է,ծիտը տանը ավերություն է: Կ Կատու չեղած`մուկ կբռնի: Կատվին կտրիցն ել գցես,մեջքը գետնին չի առնի: Կատուն քացախ է խմել: Կատվի քիթը հոտ է առել: Կատուն թաթիկներով երեսը լվաց,գիտցիր,որ անձրև պիտի գա: Կատուն Քրիստոսի աղլուխն է: Կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Կյանքին այդքան լուրջ մի վերաբերվեք, միևնույնն է կենդանի դուրս չեք գա այնտեղից: Կուշտը սովածի վիճակը չի հասկանա: Հ Հիմարը տալիս է,խելոքն էլ առնում: Հարևանիցդ ցանկացիր մի կով,որ աստված քեզ տա երկու կով: Հարամ ուտողղի մեկը երկուս չի լինի: Հարամ վաստակը մրրիկը կտանի: Հասկացողին`մին,չհասկացողին`հազար ու մին: Ձ Ձինդատարկ տոպրակին չի մոտենա: Ձվի գողը ձիել կգողանա: Ձիու աքացուն ձին կդիմանա: Ձիուց ընկնողը չի վնասվի,իշից ընկնողը`կվնասվի: Ձին նստավ` աստված մոռացավ,ձիուց իջավ`ձին մոռացավ: Ձեթը`ճրագին,խունկը`կրակին: Ձախ ձեռով հաց ուտելը ջանին չի կպչի: Ձեռքդ կեռա,հաջողություն պիտի գա: Մ Մունջ կատուն շատ մուկ կբռնի,քան խոսողը: Մարդ կա` հազար արժե,հազա կա մեկ չարժե: Մարդու քաշածը իր խելքից է: Մինչև յոթ դուռ չծեծես,մեկը չի բացվի: Մինչև խելոքը կմտածի,գիժը գետը անց կկենա: Մի ունեցիր հարյուր դահեկան, այլ ունեցիր հարյուր բարեկամ: Միսն ու ձուկը մի պղնձում չեն եփի: Մինչև ամպը չգոռա, անձրև չի գա: Ն Նմանը նմանին կսիրի: Նույն ծաղկից օձը թւյն կշինի,մեզուն մեղր: Շ Շանը շապիկ կհագցնի,կատվին` վարտիք: Շան պոչը կտրելով` անմեղ գառ չի դառնա: Շատ համ ուներ,խանձահարման էլ վրան տվեց: Շատի հետևից ընկոնղը` քիչն էլ կկորցնի: Շատ պարծեղոցը շուտ ցած կընկնի: Շան պոչը յոթը տարի կաղապար դրին,էլի են կեռ պոչն է: Շան բնի կողքին աղվես չի ապրի: Շան հետ ընկերացիր,փետը ձեռիցտ մի գցիր: Շունը իր տիրոջ վրա չի հաչի: Շունը պառկել է սելի հովին,գիտի իր հովն է: Շատ հաչան շունը ոչխարին գել կբերի: Շաքարը շան բերանն է: Շան անունը տուր,փետը վերցրու: Շանը դարբին արին,առաջ իրենը զոդեց: Շնից լակոտ վերցրու,ոչխարից` գառ: Շունը շան միս չի ուտի: Շունն իրենց դռանը ղոչաղ կլինի: Շունը շինականի պահապան ընկերն է: Շունը հավատարիմ է,կատուն` գող: Շունը կաղալով չի սատկի: Շունը հաչելով կմեծանա: Շունը կհաչի,քարավանը կքոչի: Ո Ոչ մարդանման,ոչ մարդահավան: Ով ինչ անի` իրեն կանի:Ոսկոր բերող շունը` ոսկոր էլ կտանի: Որտեղ երկու շուն լծեն.դու էնտեղ սելվոր կլինես: Ով ալարի,ոչ դալարի: Չ Չարությունը չարություն կբերի: Չար աչքը քարն էլ է ճաքացնում: Պ Պուճուր մարդիկ մեծ երազ կտեսնեն: Ջ Ջրի բերածը ջուրն էլ կտանի: Ս Սև շունը չի սպիտակի: Սևին օճառն ինչ անի,խևին խրատն ինչ անի: Սատանայից յոթ օր շուտ է ծնվել: Սառած օձը առաջ տաքացնողին կկծի: Սերը աթարին էլ է կպնում: Վ Վազող ձիու գլխին չեն զարկի: Տ Տախտակը կապաս է: Տանձն ինձ,խնձորն ինձ,սերկևիլն էլ սիրտս կուզի: Տաշած քարը գետնին չի մնա: Ու Ունքը շինելու տեղ` աչքն էլ հանեց: Ուրիշին հոր փորողը` ինքը կընկնի մեջը: Ուրիշի ձեռքին նայողը,սոված կմնա: Փ Փեշակը որ կա,ոսկե բիլազուկ է: Փեշակը վարար աղբյուր է: Փորձված գայլը արջի թակարդը կընկնի: Ք Քամու բերածը քամին կտանի: |
|
|
| Մեկնաբանությունների քանակը: 0 | |
| Հայկական տոմար |
|
|
| Armenian history |
|
|
| История Армении |
|
|
| Մարզեր |
| Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ |
| Հայաստան |
| Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս |
| 200 |
| Հիշիր |
|
|
|