Արցախյան ազատամարտը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնապաշտպանության, ինքնորոշման և անկախության համար։ Միջազգային իրավունքի տեսանկյունից ընդունված է Լեռնային Ղարաբաղի հակամարտություն հասկացությունը։ Հակամարտության երկրորդ կողմն է Ադրբեջանը, որը ձգտում է հաստատել իր գերիշխանությունը Լեռնային Ղարաբաղում։ 1988-ին վերարծարծումից հետո հակամարտությունը աստիճանաբար վերաճեց պատերազմի Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև:
Արցախյան գոյամարտը 20-րդ դարասկզբում
Արցախյան գոյամարտը սկիզբ է առել 1918-1920 թվականներին։ Այս շրջանում Լեռնային Ղարաբաղը դե յուրե մաս չի կազմել որևէ պետության, այդ թվում՝ Ադրբեջանի։ Օսմանյան Թուրքիայի ճնշման տակ ստորագրված Բաթումի պայմանագրով, նոր կազմավորվող Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության սահմաններից դուրս էին մնացել բազմաթիվ հայաբնակ տարածքներ, այդ թվում և Արցախը։
Իր ինքնորոշման իրավունքը իրագործելու համար, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ընտրեց ժողովրդական ներկայացուցչություն (պառլամենտ)՝ Ղարաբաղի Համագումարը, որը 1918-1920 թթ. ներկայացնում էր Արցախի գերագույն լիազոր օրգանը։[6] Ադրբեջանական կառավարությունը փորձեց Լեռնային Ղարաբաղը անեքսիայի ենթարկել Օսմանյան Թուրքերի օգնությամբ։
Արցախյան գոյամարտը 20-րդ դարի վերջում
1988 թվականից Ադրբեջանը սնաձազերծեց Հայ-Ադրբեջանական պատերազմ: Լավ զինված Ադրբեջանական բանակը, որը բաղկացած էր թուրքական վարձկան ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Պատերազմի հորձանուտում հայերը միացիալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար: Ադրբեջանի բանակը 75-80 հազար: Սակայն հայերը կարողացան հետ շպրտել թշնամու գրոհը և ազատագրել ամբողջ Ղարաբաղը: Թշնամին չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի շատ հողեր կորցնելու մտքից զինադադար է ծնդրումը, որը կնքվում է 1994 թվականի Մայիսի 12-ին: Արդյունքում հայերը ունենում են 5 հազար զոհ, իսկ Ադրբեջանցիները` 40 հազար զոհ: