![]() | Բարև Հյուր! Դուք կարող եք: Մուտք գործել Կամ Գրանցվել |
|
|
| 200 |
| Բաժիններ | ||||||||||||
| ||||||||||||
| Միացեք քննարկումներին |
|
|
03:39 Արգիշտի Ա |
![]() Արգիշտի Ա (ծննդ. թվ. անհայտ - մոտ մ. թ. ա. 764)- Ուրարտուի թագավոր մոտ մ. թ. ա. 786 թվականից: Մենուա թագավորի որդին և հաջորդը: Տարեգրություն Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոր կոչվող ժայռին փորագրված տարեգրությունը և նրա կրկնօրինակը: Արշավանքները Գահակալման սկզբում Արգիշտի Ա-ն ջանքեր է գործադրել Հայկական լեռնաշխարհի ցեղերին Ուրարտու պետության մեջ միավորելու համար: Արգիշտի Ա-ն նախ միավորել դեռևս անկախ կյանքով ապրող Դիաուեխի (Տայք), Ջաբախա (Ջավախք), Կատարզա, Իգանի (Չըլդր լճի շրջան), Էրիախի (Շիրակ), Խաթե (Եփրատ գետից արևմուտք, Մալաթիա քաղաքի շրջան) ծայրամասային իշխանությունները, Սևանի ավազանի ցեղերին: Այնուհետև ձեռնամուխ է եղել մերձուրմյան Մանա երկիրը Ուրարտուին միացնելուն: Ըստ Խորխորյան տարեգրության, Արգիշտի Ա-ի հետագա արշավանքները հաջորդաբար կատարվել են Ասորեստանի ացդեցության ներքո գտնվող Մանա, Պարսուա, Բուշտու և այլ երկրների դեմ: Ասորեստանի դեմ արշավանքներում Արգիշտի Ա-ն երբեմն հասել է մինչև Բաբելոն: Վճռական հարված հասցնելով Ասորեստանին՝ Արգիշտի Ա-ն տիրել է Հյուսիսային Ասորիքով և Ուրմիա լճի ավազանով անցնող առևտրական մայրուղիներին: Ասորեստանը իր առաջնակարգ դիրքը Առաջավոր Ասիայում հարկադրաբար զիջել է Ուրարտու պետությանը, որը հասել է հզորության բարձրակետին: Քաղաքականությունը Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Ուրարտու պետության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայտերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200 հազար մարդու): Շինարարական աշխատանքները Սեպագիր արձանագրություն Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն: Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից: Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն: Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները ռազմարշավներ են կատարել դեպի երկրի հյուսիս-արևելյան շրջանները: Կառավարման 11-րդ տարում (մ. թ. ա. 776 թվականին) Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին: Արմավիրի բլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին: Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունիի թանգարանում: Գրականություն * Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմությունը, Երևան 1940 էջ 143-152 * Ն. Ադոնց, Հայաստանի պատմություն, Երևան 1972 * Пиотровский Б. Б.5 Ванское царство (Урарту) Москва 1959 * Марр Н. Я. и Орбели И. А., Археологическая экспедиция 1916 г. в Ван5 Петербург 1922 * Меликишвили Г. А., Наири-Урарту, Тбилиси 1954 * Меликишвили Г. А., Урартские клинообразные надписи, Москва 1960 * Бациева С. М., Борьба между Ассирией и Урарту за Сирию, «Вестник древней истории», 1953 № 2 * Арутюнян Н. В., Хорхорская летопись Аргишти I, «Эпиграфика Востока», 1953 |
|
|
| Մեկնաբանությունների քանակը: 0 | |
| Հայկական տոմար |
|
|
| Armenian history |
|
|
| История Армении |
|
|
| Մարզեր |
| Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ |
| Հայաստան |
| Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս |
| 200 |
| Հիշիր |
|
|
|