![]() | Բարև Հյուր! Դուք կարող եք: Մուտք գործել Կամ Գրանցվել |
|
|
| 200 |
| Բաժիններ | ||||||||||||
| ||||||||||||
| Միացեք քննարկումներին |
|
|
03:10 Դրաստամատ Կանայան |
![]() Դրաստամատ Կանայան (Մայիսի 31, 1884, Իգդիր - Մարտի 8, 1956, Բոստոն) — հայ ժողովրդի հաղթական հերոսներից մեկը, հայ ֆիդայի, Հայաստանի Առաջին Հանրապետության քաղաքական գործիչ։ Դրոն եղել է դաշնակցական։ Ծավալել է քաղաքական, պետական, ռազմական, կուսակցական լայնծավալ գործունեություն։ Դրոն վերացրել է Արևելահայության եղեռագործ գեներալ-նահանգապետ Նակաշիձեին։ ԿենսագրությունԱռաջին համաշխարհային պատերազմԵղել է Հայ կամավորական 2-րդ ջոկատի հրամանատար Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1918 թ. մայիսին գլխավորել է Բաշ-Ապարանի հերոսամարտը։ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն Մեծ դեր է կատարել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման և ամրապնդման մեջ։ Դրոն գլխավորել է հայկական զորքերը հայ-վրացական պատերազմի ժամանակ։ Սիմոն Վրացյանի կառավարությունում եղել է ռազմական նախարար։ Դրոն՝ Սիլինի հետ ղեկավարել է Հայաստանը 1920 թ. դեկտեմբերի 2-ից մինչև Հայաստան կժամաներ Հայ Հեղկոմը։ Հետագայում Դրոն ուղարկվել է Մոսկվա, ապա անցել է Ռումինիա, ապա ԱՄՆ։ Երկրորդ համաշխարհային պատերազմ Դրոն ակտիվ գործունեություն է ծավալել 2-րդ Համաշխարային պատերազմի ժամանակ՝ փորձելով Հիտլերին համոզել, որ հայերը արիացի են, այդպիսով փորձելով փրկել Հայկական ԽՍՀ հայությանը Գերմանիայի հաղթանակի դեպքում։ Իսկ Եվրոպայի հայերին փրկելու գործում նա կատարել է անուրանալի դեր։ Կանայանը հասուն տարիքում Մահը 2-րդ Համաշխարային պատերազմի ավարտից հետո ձերբակալվել է ԱՄՆ-ի զինուժի կողմից, բայց կարճ ժամանակ անց ազատ արձակվել, որից հետո բնակություն է հաստատել Լիբանանում։ Բուժման նպատակով այցելել է ԱՄՆ, որի ընթացքում մահացել է։ Թաղվել է 1956 թվականին (Բոստոնում)։ 2000 թվականի մայիսին վերաթաղվել է Ապարանում (նախկին Բաշ-Ապարանում)։ |
|
|
| Մեկնաբանությունների քանակը: 0 | |
| Հայկական տոմար |
|
|
| Armenian history |
|
|
| История Армении |
|
|
| Մարզեր |
| Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ |
| Հայաստան |
| Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս |
| 200 |
| Հիշիր |
|
|
|