Բանաստեղծություններ Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897, մարտ 1 (նոր տոմարով՝ մարտ 13)- 1937, նոյեմբերի 27) - հայ բանաստեղծ: Գրական անունը Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է: Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս: Ըստ Կարինե Քոթանճյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա: Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է: Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչունական տեղաշարժերի հետևանքով: Ծննդավայր Կարսը Չարենցի ստեղծագործությունների մատենագրությունը * Երեգ երգ տխրադալուկ աղջկան (բանաստեղծություններ), Ղարս, 1914, 8 էջ: * Կապուտաչյա հայրենիք (պոեմ), Թիֆլիս, 1915, 18 էջ: * Դանթեական առասպել (պոեմ), Թիֆլիս, 1916, 64 էջ: * Ծիածանը (բանաստեղծություններ), Մոսկվա, 1917, 64 էջ: * Սոմա (նոր վեդյան պոեմ), Թիֆլիս, 1918, 16 էջ: * Ամբոխները խելագարված (պոեմ), Թիֆլիս, 1919, 16 էջ: * Բոլորին, բոլորին, բոլորին (երեք ռադիոպոեմ), Ե., 1920, 24 էջ: * Երկերի ժողովածու, հատոր 1, (բանաստեղծություններ), Մոսկվա, 1922, 336 էջ: * Երկերի ժողովածու, հատոր 2, (էպիքական պոեմներ), Մոսկվա, 1922, 282 էջ: * Պոեզոզուռնա, (բանաստեղծություններ), Մոսկվա, 1922, 32 էջ: * Ռոմանս անսեր, Մոսկվա, 1922, 23 էջ: * Կապկազ թամաշա (պոեմ), Թիֆլիս, 1923, 46 էջ: * Պոեմներ, Կ. Պոլիս, 1923, 239 էջ: * Կոմալմանախ (բանաստեղծություններ), Մոսկվա, 1924, 60 էջ: * Մաճկալ Սաքոյի պատմությունը (պոեմ), Ե., Պետհրատ, 1924, 24 էջ: * Մաճկալ Սաքոյի պատմությունը, Ե., Պետհրատ, 1924, 24 էջ: * Ստամբոլ (պոեմ), Կ. Պոլիս, 1924, 14 էջ: * Երեք փոքրիկ պոեմ «Լենին» շարքից, Բեռլին, 1925, 34 էջ: * Մյուր դե Ֆեդերե (կոմունարների պատը Փարիզում, պոեմ), Ե., Պետհրատ, 1925, 59 էջ: * Լենինն ու Ալին, Ե., Պետհրատ, 1925, 14 էջ: * Երկիր Նաիրի (վեպ), Ե., Պետհրատ, 1926, 223 էջ: * Հիշողություններ Երևանի ուղղիչ տնից, Թիֆլիս, 1927, 288 էջ: * Ժողովածու պոեմների, Թիֆլիս, 1927, 186 էջ: * Ռուբայաթ (քառյակներ), Թիֆլիս, 1927, 45 էջ: * Չորս բալլադ, Մոսկվա, 1929, 34 էջ: * Էպիքական լուսաբաց, Ե., Պետհրատ, 1930, 138 էջ: * Երկեր, Ե., Պետհրատ, 1932, 445 էջ: * Գիրք ճանապարհի, Ե., Պետհրատ, 1934, 318 էջ: * Բորիս Ձնելաձե: Բալլադ գնդապետ Տոմսոնի, կոմերիտ տղի և գործադուլի մասին, Ե., Պետհրատ, 1934, 41 էջ: * Երկիր Նաիրի, Ե., Պետհրատ, 1934, 268 էջ: * Մաճկալ Սաքոյի պատմությունը, Ե., Պետհրատ, 1936, 20 էջ: * Պոեմներ, Ե., Պետհրատ, 1936, 243 էջ: * Դանթեական առասպել, Բեյրութ, 1945, 48 էջ: * Գիրք ճանապարհի (հատընտիր), Հալեպ, տպարան «Անի», 1946, 28 էջ: * Գիրք ճանապարհի, Բեյրութ, 1950, 317 էջ: * Հատընտիր, Բեյրութ, 1953, 102 էջ: * Գիրք ճանապարհի, Հալեպ, տպարան «Արևելք, 1954, 253 էջ: * Ընտիր երկեր, Ե., Հայպետհրատ, 1954, 619 էջ: * Լենին (պոեմներ և բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1954, 48 էջ: * Ամբոխները խելագարված, Բեյրութ, 1954, 16 էջ: * Ընտիր երկեր, Ե., Հայպետհրատ, 1955, 484 էջ: * Եղիշե Չարենցի ամբողջական գործը, հատոր 1 (բանաստեղծություններ), Բեյրութ, 1955, 432 էջ: * Ընտիր երկեր, Ե., Հայպետհրատ, 1957, 358 էջ: * Գրականության մասին (հոդվածներ, նամակներ, ճառեր), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1957, 218 էջ: * Գիրք ճանապարհի, Հալեպ, 1959, 254 էջ: * Գիրք ճանապարհի, Բեյրութ, 1959, 318 էջ: * Խմբապետ Շավարշը, Ե., Հայպետհրատ, 1961, 26 էջ: * Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 1, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1962, 392 էջ: * Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 2, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1963, 399 էջ: * Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 3, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1964, 375 էջ: * Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 5, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1966, 649 էջ: * Պոեմներ, Ե., «Հայաստան», 1966, 184 էջ: * Ամբոխները խելագարված, Ե., «Հայաստան», 1967, 31 էջ: * Ես իմ անուշ Հայաստանի (տեքստը հայերեն, ինչպես նաև ԽՍՀՄ ժողովուրդների ու արտասահմանյան 12 լեզուներով), Ե., «Հայաստան», 1967, 29 էջ: * Քնարերգական, արվեստ քերթության, գիրք իմաստության, տաղեր և խորհուրդներ, երգիծական փրկված պատառիկներ, Ե., «Հայաստան», 1967, 364 էջ: * Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 6, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1967, 804 էջ: * Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 4, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1968, 626 էջ: * Լենինն ու Ալին, Ե.,«Հայաստան», 1969, 39 էջ: * Կոմիտաս (պոեմ), Ե., «Հայաստան», 1969, 34 էջ: * Ես իմ անուշ Հայաստանի...(բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1970, 32 էջ: * Ընտիր երկեր, Ե., «Հայաստան», 1973, 434 էջ: * Ամբոխները խելագարված, Ե., «Հայաստան», 1975, 30 էջ: * Բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ, Ե., «Լույս», 1976, 112 էջ: * Երկիր Նաիրի, Ե., «Սովետական գրող», 1977, 174 էջ: * Ընտիր երկեր, Ե., «Սովետական գրող», 1977, 366 էջ: * «Վերջին Խոսք» կյանքի վերջին տարիներին ստեղծված բանաստեղծությունների ընտրանի, Երևան, 2007, «Հայգիտակ», 328 էջ Ֆիլմեր * Եղիշե Չարենց, Հայտնի և Անհայտ Էջեր - Սցենարի հեղինակ և ռեժիսոր Լևոն Մկրտչյան, Ֆիլմի տեքստը կարդում է Սոս Սարգսյանը: Ֆիլմում նկարահանվել են` Արփենիկ Չարենցը, Գևորգ Էմինը, նկարիչ Ռեգինա Ղազարյանը, երգիչ - բանահավաք Հայրիկ Մուրադյանը և իր բանտի ընկեր Մուրադ Ջուլֆիգարովը :Հայկ Վավերագրական Ֆիլմերի Կինոստուդիա - 1987 Չարենցի կատարած թարգմանությունները (ռուսերենից) * Ս. Մարշակ, Գիքորի երազը (փոխադրություն), Ե., Պետհրատ, 1928, 14 էջ: * Նիկոլայ Ագնիվցև, Հեքիաթ կոմինտերնի մասին, Ե., Պետհրատ, 1929, 12 էջ: * Ս. Մարշակ, Գիքորի երազը, Ե., Պետհրատ, 1929, 16 էջ: * Նիկոլայ Ասեև (Օսեև), Գիշերվա ահը, Ե., Պետհրատ, 1931, 12 էջ: * Էրիխ Մարիա Ռեմարկ, Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է, Ե., Պետհրատ, 1932: * Մաքսիմ Գորկի, Բանաստեղծություններ և լեգենդներ, Ե., Պետհրատ, 1934, 111 էջ: * Ալեքսանդր Պուշկին, բանաստեղծություններ, հեքիաթներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Չարենցը), Ե., Պետհրատ, 1936, 176 էջ: * Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գրքերի մի մասը թարգմանել է Չարենցը), Ե., Հայպետհրատ, 1962, 108 էջ: * Մաքսիմ Գորկի, Բանաստեղծություններ և լեգենդներ, Ե., Հայպետհրատ, 1963, 112 էջ: * Գիքորի երազը (փոխադրություն, ըստ Մարշակի «Գրքույկ գրքույկ մասին» պոեմի), Ե., «Սովետական գրող», 1976, 10 էջ: Գրականություն Չարենցի և նրա ստեղծագործության մասին * Նորայր Դաբաղյան, Եղիշե Չարենց, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1954, 144 էջ։ * Հակոբ Սալախյան, Եղիշե Չարենց, Ե., Հայպետհրատ, 1957, 204 էջ։ * Արշալույս Բաբայան, Չարենցը Հոկտեմբերի երգիչ, Ե., ՀՍՍՀ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1958, 37 էջ։ * Արշալույս Բաբայան, Չարենցը և Հոկտեմբերը, Ե., «Հայաստան», 1967, 92 էջ։ * Սուրեն Աղաբաբյան, Եղիշե Չարենց, գիրք 1, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1973, 442 էջ։ * Սուրեն Աղաբաբյան, Եղիշե Չարենց, գիրք 2, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1977, 399 էջ։ * Աշոտ Մարության, Եղիշե Չարենցի չափածոյի լեզուն և ոճը, Ե., «Սովետական գրող», 1979, 200 էջ։ * Գառնիկ Անանյան, Եղիշե Չարենցը և ռուս գրականությունը, Ե., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1979, 344 էջ։ * Գառնիկ Անանյան, Չարենցի հետ, Ե.,1980, 156 էջ։ * Գառնիկ Անանյան, Եղիշե Չարենց, Ե., 1987։
|