Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Օգոստոս » 17 » Գուսան Շերամ
    13:52
    Գուսան Շերամ
    Մեծ Աշուղ Շերամը ( Գրիգոր Տալյանը) ծնվել է Ալեքսանդրոպոլ (այժմյան Գյումրի) քաղաքում 1857 թվականի մարտի 20-ին: Փոքր հասակից նա շփվել է աշուղական մթնոլորտի հետ, սովորել և վարպետացել երգեցողական և աշուղական երգարվեստում: 1900 թվականին «Ալեքսանդրոպոլ» ամսագրում առաջին անգամ լույս է տեսնում նրա «Պարտեզում վարդ էր բացված» երկը, իսկ 1907 թվականին՝ առաջին երկերի ժողովածուն:
    Նրա արվեստը հանդիսանում է հայկական աշուղական երգարվեստի «դասական» օրինակ: Այն հիմնված է հայկական ժողովրդական և աշուղական երաժշտական ոճերի ռիթմերի և կանոնների վրա:
    Անվանի գուսանը վախճանվել է 1938 թվականին Երևան քաղաքում:
    Գուսան Շերամի ստեղծագործական ժառանգութունը բավականին մեծ է: Նրա երգերը շատ սիրված են ժողովրդի կողմից և հանդիսանում են են հայ աշուղական երգարվեստում լավագույններից մեկը:

    Ներկայացնում եմ միքանի ստեղծագործություններ

    Անդրանիկին (Իբրև Արծիվ)

    Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
    Թնդացնում ես երկինք, գետինք տենչավառ,
    Սուրբ անունդ պետք է հիշվի դարեդար.
    Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանի՛կ:
    Թշնամիներ երբ լսեն քո անունը,
    Օձերի պես պիտ սողան իրանց բույնը,
    Երակներիդ ազնիվ քաջի արյունը
    Չցամաքի մինչ հավիտյան, Անդրանի՛կ:
    Հայոց կուսանք դափնյա պսակ թող հյուսեն,
    Քնքույշ ձեռամբ քո ճակատը պսակեն,
    Գոհարներով անվախ կուրծքդ զարդարեն,
    Կեցցե՛ս հավետ դու անսասան, Անդրանի՜կ:
    Հայաստանի սոխակները քեզ համար
    Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար
    Անհաղթ մնաս դու քաջ, կռվի սիրահար,
    Հայրենիքին տեր ու պաշտպան, Անդրանի՛կ:
    1904
    Գուսան Շերամ

    Դու իմ մուսան ես,
    Առանց քեզի
    Երգել չեմ կարող.
    Սրտիս տաւիղը,
    Բացի քեզնից,
    Էլ չունիմ լարող։
    Սիրուն, սեւ աչերուդ,
    Կարմիր վարդ այտերուդ,
    Շանթ ունքերուդ, շուխ մազերուդ
    Էլ ի՞նչ սուրմա է հարկաւոր
    Էդ աննման փերուդ։
    Ափսոս ջահել ես,
    Նոր ես ծաղկել
    Փնջիկ ես գարնան,
    Քեզ ջան եմ տալիս՝
    Չես հասկանում,
    Անգութ հոգեհան։
    Սիրուն, սեւ աչերուդ,
    Կարմիր վարդ այտերուդ,
    Շանթ ունքերուդ, շուխ մազերուդ
    Էլ ի՞նչ սուրմա է հարկաւոր
    Էդ աննման ‘երուդ։
    ♥ Գուսան Շերամ ♥

    Գուսան Շերամի հրաշք ստեղծագործությունը Արաքսիա Գյույզադյանի կատարմամբ

     

    Կատեգորիա: Արվեստի ասպարեզ | Դիտումներ: 1821 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: Հայ, արվեստ, երգահան, Աշուղ, Գուսան Շերամ | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com