Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունվար » 7 » Գուրգեն Մահարի
    03:07
    Գուրգեն Մահարի
     
    Գուրգեն Գրիգորի Մահարի (Օգոստոսի 1, 1903, Վան- Հունիսի 17, 1969, Պալանգա, Լիտվա), թաղվել է Երևանում) - հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ 
    Կենսագրություն
     
    Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1915 թվականի կոտորածների ժամանակ մոր և եղբոր հետ գաղթել են Արևելյան Հայաստան։ Գուրգեն Աճեմյանը ծնվել է 1903 թվականին Վան քաղաքում: Նա եղել է Չարենցի մտերիմ ընկերը: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց Ցեղասպանությունը ունեցել է քիչ թե շատ անհոգ մանկություն: Սակայն պատերազմը ինչպես ամբողջ հայության փոխեց նրա ճակատագիրը: Երբ թուրքերը հարձակվեցին Վանի վրա, նրանք փրկվելով կոտորածից կռվեցին մինչև ռուսական զորքի ժամանելը, սակայն ռուսական զորքը նահանջեց և նրանց հետ նահանջեցին նաև հայերը: Գուրգենը ճանապարհին կորցրեց իր հարազատներին և ուրիշ փախստսկանների հետ փախավ Արևելյան Հայաստան: Այնտեղ ապրեց որբանոցում, հետո գտավ կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին: Տատը, որին նա շատ էր սիրում, մահացել էր գաղթի ճանապարհին: Հետագայում Մահարին սիրով ու հումորով տատի մասին պատմել է իր «Մանկություն» վիպակում: Որբանոցում ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ: Այստեղ էլ սկսվել է իր ստեղծագործագործական կյանքը: Որբանոցից հետո կյանքի հետագա թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում: Բոլոր ամեն ինչ կորցրած հազարավոր հայ երեխաների նման, դրանք դժվար էին Գուրգենի համար: Աղքատություն, սով, համաճարակներ. սրանք այդ տարիներին շատ տարածված էին Հայաստանում: Այս բոլորը Մահարին ներկայացրել է «Պատանեկություն» վիպակում: Նրան հռչակ բերեցին «Մանկություն» և «Պատանեկություն» ստեղծագործությունները: Սակայն հետագա առաջխաղացմանը խանգարեց 1936-ի աքսորը: Այդ ժամանակ աքսորում էին շատերին՝ այդ թվում նաև Գուրգեն Մահարուն: 1953-ին նա վերադարձավ Երևան և գրեց բազմաթիվ նոր ստեղծագործություններ՝ «Ծաղկած փշալարեր», որը աքսորի տարիների մասին, «Այրվող այգեստաններ» վեպը իր հայրենի Վանի մասին և շատ այլ ստեղծագործություններ: Գուրգեն Մահարին մահացավ 1969 թվականին: Գուրգեն Մահարին իր «Ինքնակենսագրություն» վեպը ավարտում է բնորոշ մի պատկերով. <…եթե այս րոպեին ներս մտներ ահեղ և ամենակարող Եհովան, նստեր իմ դիմաց, մի ծխախոտ վառեր և ասեր- Տալիս եմ քեզ երկրորդ կյանք, գծիր քո երկրորդ կյանքի ուղին օրորոցից մինչև գերեզման, ինչպես որ ցանկաս, և կկատարվի քո կամքը… ինչպե՞ս կուզեիր ապրել։ Ես նրան կպատասխանեի, առանց վարանելու. -Ճիշտ այնպես, ինչպես ապրեցի։>
    Կատեգորիա: Գրողներ | Դիտումներ: 2029 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: Մահարի, Գուրգեն | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com