Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Փետրվար » 11 » Հայ-Թուրքական պատերազմներ մաս I
    22:44
    Հայ-Թուրքական պատերազմներ մաս I
    «Ճակատագիրը Թուրքիային գլորում է արևմուտքից արևելք: Մենք պետք է տարածվենք արևելքում: Այնտեղ մեր արյունն է, մեր կրոնը, մեր լեզուն: Դա տարերային ձգողություն է: Մեր եղբայրները Ադրբեջանում են Դաղստանում: Մենք պետք է ճանապարհ հարթենք դեպի նրանց: Եվ դուք, հայե´ր, մի կանգնեք մեր ճանապարհին»,- սա Վեհիբ փաշայի խոստովանությունն է դեռևս 1918թ. Բաթումի բանկցությունների ընթացքում: ՀՀ-ի երկամայ գոյության ընթացքում, ինչ խոսք, նրա և Թուրքիայի փոխհարաբերությունները բնավ էլ բարակամական չդարձան, սակայն դրանք առանձնապես սրվեցին այն բանից հետո, երբ Քեմալակն Թուրքիան սերտ կապեր հաստատեց Խորհրդային Ռուսաստանի հետ: Ներկայանալով իբրև բոլշեվիկյան առաջին պետության բարեկամ և միջազգային իմպերիալիզմի դեմ պայքարի ջատագով ` Թուրքիան այնքան մերձացավ Խորհրդային Ռուսաստանի հետ, որ  «համաշխարհային հեղափոխության» մեջ իր դերակտարության համար բոլշեվիկյան առաջնորդներից ստացավ խոշոր ֆինանասկան և ռազմական աջակցություն: Հեղափոխության մեջ իր դերակատարությունը Թուրքիան ձևակերպում էր շատ հստակ. «Թուրքական կառավարությունը իր վրա է վերցնում իմպերիալիստական Հայստանի դեմ ռազմական գործողությունները և հանձն է առնում հարկադրել Ադրբեջանի հանրապետությանը` մտնելու խորհրդային պետության կազմը»: Եվ երբ 11-իդ Կարմիր բանակը ներխուժեց Անդրկովկաս, և Ադրբեջանը մեկ գիշերում խորհրդայնացավ, մեր երկրի վրա սև ամպեր կուտակվեցին: Միանգամայն պարզ էր, որ Ադրբեջանը իր հերթին փորձելու էր արդեն խորհրդային բանակի օգնությամբ իրականության դարձնել իր բուն նպատակը` Արցախը, Զանգեզուրն ու Նախիջևանը  զավթելու շնորհիվ մեկընդմիշտ միավորել «Կարմիր Անատոլիայի» հետ:

    Այսպիսով մեր տարածաշրջանում Խորհրդայն Ռուսաստանի գործընկերները դարձան «եղբայրական» Ադրբեջանմը և Թուրքիան, որոնց աջակցությամբ համաշխարհային հեղափոխության ալիքը պետք է տարածվեր Արևլքում: Այդ բանի գլխավոր խոչընդոտը մեր երկիրն էր, և, որպես առաջին քայլ, Թուրքիան պատրաստվում  էր կործանել «Իմպերիալիստական» Հայաստանը: Սա լիովին համապատասխանում էր Թուրքիայի ու Ադրբեջանի ազգային շահերին, այլ խոսքով` համաթուրքական նկրտումներին: Աներկբա էր, որ Թուրքիան կփորձեր լավագույնս օգտագործել տարածաշրջանում ստեղծված բարենպաստ իրավիճակը` իր ճանապարհին կանգնած հայկական «խոչընդոտը» մեկընդմիշտ վերացնելու համար: Ճիշտ է, Թուրքիան այդ ընթացքում ծանր մարտեր էր մղում արևմուտքում` հունական ու ֆրանսիական զորքերի դեմ, այդուհանդերձ, առավել կարևորում էր Արևելյան ճակատը, քանի որ, ըստ թուրք պատմաբան Ջևդեթի` «այնտեղ հաջողությունը նշանակում էր ոչնչացնել հայկական բանակը և հայկական պետությունը, որը թարախապալարի նման շարունակում է մանալ մեր երկրի մարմնի վրա»:

    Այդ ընթացքում ՀՀ-ն ևս փորձում էր կարգավորել իր հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ, ինչը, հարկ էր նշել, առանձնակի արդյունքի չհանգեցրեց: Այդ է վկայում  թեկուզև այն փաստը, որ Լ. Շանթի և Բ. Լեգրանի ստորագրած հաշտության համաձայնագրին այդպես էլ չհաջոդեց երկու երկրների միջև լիարժեք պայմանագրի վավաերացումը: Ահագնացող վտանգը կանխելու նպատակով Հայստանը նաև դիվանագիտական ճանապարհով փորձում էր հակակշիռ ստեղծել արևմուտքում, սակայն այդտեղ ևս նրա բոլոր ճիգերն ապարդյուն անցան: Սա, ինչպես խոստովանում է Հովհ. Քաջազնունին, հետևանք էր երկրի ղեկավարության` քաղաքական զարգացումների ընթացքը «նախատեսելու ընդունակության» իսպառ բացակայություն. «Չենք հասկացել դժվարությունների մեծությունը, արհամարհել ենք հակառակ ուժերը և թեթևամտության աստիճանի անփույթ ենք եղել մեզ սպառնացող վտանգների հանդեպ»: Արդյունքում` մեր երկիրը աստիճանաբար հայտնվեց երկու խոշոր տերությունների մամլիչի տակ` «սալի և զնդանի» արանքում:

    Թուրքական զորքերի բացահայտ ոտնձգությունները, որ սկսվել էին դեռևս 1920թ. ամռանը` Օլթիի շրջանում, ավելի սաստկացան աշնան սկզբին: Հայկակն բանակի սպարապետի շտաբի հաղորդագրության համաձայն `սեպտեմբերին 9-ին և 10-ին փոխհրաձգություն տեղի ունեցավ Օլթիի և Սարիղամիշի դիրքերի միջև, թուրքական սավառնակները երկու անգամ խախտեցին մեր սահմանը: Միաժամանակ Սուրմալուի ճակատում երկօրյա բախումների արդյունքում հայ ռազմիկները գրավեցին Կողբ գյուղը և աղահանքերը: Այս միջադեպերին հաջորդեցին առավել լուրջ բախումներ սահմանային զորքերի միջև. «Սեպտեմբերի 13-ին թուրքական խոշոր ուժերը անսպասելի հարձակվեցին Սարիղամիշի հայ զորամսի ձախ թևի վրա, ճեղքեցին ճակատը և գրավեցին 4-րդ մարտկոցի 2 լեռնային թնդանոթը: Տեղի ունեցավ կատաղի կռիվ հայկական 4-րդ գնդի և թուրքերի միջև: Տաք և արյունահեղ կռիվերով մեր զորամասերը նահանջեցին և սեպտեմբերի 14-ին առավոտյան ամրացան Բեգլի – Ահմեդի դիրքերում: Ստիպված եղավ նահանջել և Կաղզվանի զորամսը /5-րդ գունդ/ և գրավել Բեռնյի դիրքերը: Հեռացավ և Կաղզվանի ազգաբնակչությունը: Կարսի ճակատը ստացավ հետևյալ պատկերը. Ղարախաչ լեռ -Նոր Դելիմի և Բեգլի Ահմեդի միջև գտնվող բարձունքը – Բեռնա գյուղ – Աղադավա լեռ»:

    Պարբերեբար կրկնվող սահմանախախտումները Թուրքիան պատճառաբանում էր Բրեստ - Լիտովսկի պայմանագրի պահանջներով, ըստ, որի` Թուրքիային էին անցնում Կարսի մարզն ու Բաթումը, չնայած դեռևս 1918թ. Նոյեմբերին Խորհրդային Ռուսաստանը չեղյալ էր հայտարարել վերոհիշյալ պայմանագիրը:

    Պատերազմի սպառնալիքը ահագնանում էր օրեցօր: Ադրբեջանի հավանությանն ու փոխօգնությանը գումարվեց Խորհրդային  Ռուսաստանի բացահայտ աջակցությունը: Իրեն ապահովագրելով մեր մյուս հարևանի` Վրաստանի չեզոքության հավաստիացումներով` Թուրքիան խոշոր ուժեր կուտակեց ՀՀ-ի սահմանի մոտ և լիովին պատրաստ էր պատերազմի սանձազերծմանը: Առկա էր նաև պատերազմի «հիմնավոր» շարժառիթը` հանդես գալ հայաստանաբնակ մահմեդականների ոտնահարված իրավունքների պաշտպանի դերում:

    Մինչդեռ պատրա՞ստ էր արդյոք Հայաստանը դիմագրավելու այդ ժամառժամ ահագնացող վտանգը: ՀՀ զինված ուժերի վերաբերյալ ամփոփ տեղեկություն է տալիս ռազմական նախարար Ռ. Տեր- Մինասյանի տեղեկագիրը:

    «Հայաստանը ունի չորս ճակատ, բոլորն էլ պատերազմական վիճակում. Կարս-Ալեքսանդրապոլի, Սուրմալուի, Նախիջևանի և Դիլիջան – Ղազախի:

    Կարս- Ալեքսանդրապոլի ճակատում կանգնած են հետևյալ զորամսերը. /խոսքը վերաբերում է կանոնովոր զորքերի և, հատկապես, հետևակ զորքերին/: Այդտեղ են առաջին գունդը /Մազանյան/- 1500 սվին, 4-րդ գունդը /Միրիմանյան/ - 2000 սվին, 5-րդ գունդը /Շաղուբադյան/- 700 սվին, 6-րդ գնդի մի գումարտակ -700 սվին, 7-րդ գնդի մի գումարտակ /Իշխանյան - Գնդունի/- 800 սվին և 8-րդ գունդը /Տ. Բաղդասարյան/ - 1500 սվին, ընդամենը 7.200 սվին: Բացի դրանից` կան նաև Սմբատի խմբերը:

    Սուրմալուի ճակատում /Դրոյի մոտ/ կան` 9-րդ գունդը – 2000 սվին, 8-րդ գունդը /մի գումարտակ/-1000 սվին և 7-րդ գունդը /մի գումարտակ/ 700 սվին, Ղարաբաղի առանձին զորամասը / Կ. Թարախանյան/ - 800 սվին, ընդհամենը` 4500 սվին և փոքրիկ եզդիական զորամաս:

    Նախիջևանի ուղղությամբ կանգնած են` 3-րդ գունդը – 2000 սվին, 2-րդ գունդը /երկու գումարտակ/ - 1000 սվին, ընդամենը 3000 սվին:

    Դիլիջան –Ղազախի ճակատում գտնվում է 6-րդ գունդը /Մանիևի/ - 2000սվին:

    Այս թվերի մեջ չեն մտնում հեծելազորը, հրետանին և հատուկ նպատակ ունեցող մասերը, ինչպես սակրավորներն ու հեռագրական ջոկատները:

    Այսպիսով, բոլոր չորս ուղղությունների վրա մենք ունենք ընդամենը 16.700 սվին, բացի դրանից, Զանգեզուրում գտնվում է 800 սվին, ուրեմն` վերոհիշյալի հետ 17. 500սվին: Երևանում` պահեստում, մնում է 10 –րդ գունդը /Հալապյանի/ - 1500 սվին, ընդամենը, ուրեմն` 19.000 սվին: Ընդունելով և մյուս տեսակի զենքերը` 6000 հոգի, ուրեմն գործող բանակում կանոնավոր մարտական ուժեր կան 25.000 հոգի:

    Ավելացնելով դրանց վրա նաև թիկունքում ծառայողներին, բեռնակիրներին, կառապաններին, սպայակույտը, առողջապահական սպասավորներին` ընդհնուր թիվ 30 տոկոսը, կստանանք բանակի ամբողջ կազմը 34.000 հոգի, խմբերի հետ միասին մոտ 40.000 հոգի»:

    Վերջին թիվը, ինչ խոսք, տվյալ ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերի անձնակազմի առավելագույն թվաքանակն էր, մինչդեռ գործող բանկում զինծառայողների թիվը 25-30 հազար էր: Ընդ որում` աշնանային բերքահավքի եռուն շրջանն էր, և զինվորների գերակշռող մասը հրամանատարության թույլատվությամբ վերադարձել էր տուն` գյուղատնտեսական աշխատանքներին աջակցելու: «Թուրքերի ընդհանուր հարձակումը հանկարծակիի բերեց հայկական բարձր հրամանատարությանը: Ամբողջ ճակատի  վրա` Սուրմալուից մինչև Օլթի, պատերազմը սկսվելուց առաջ հայկական ուժերի թիվը վեց հազարը չէր անցնում, որից շուրջ 2500-ը` Սուրմալուում, մնացածը` Կարսի ճակատի վրա»:

    Իսկ Թուրքիան Հայաստանի սահմանի մոտ կենտրոնացրել էր Քյուզիմ Կարաբեքիր փաշայի գլխավորած 15-րդ զորաբանակի 3-րդ, 9-րդ, 12-րդ, 34-րդ դիվիզյաները, որոնց միացան նաև Անատոլյաում տեղակայված այլ զորամասեր, ինչպես նաև քրդական բազմահազարանոց հրոսակախմբեր: Այդպիսով, Հայաստանի դեմ պատերազմի պատրաստ զորքերի ընդհանուր թվաքանակը ավելի քան 60 հազար էր:

    Վահան Մկրտչյան

    «Հայ Զինվոր»    
    Կատեգորիա: Ճակատամարտեր | Դիտումներ: 1161 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: հայ-թուրքական պատերազմներ | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com