Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Փետրվար » 20 » Հայկ և Բել մաս I
    11:49
    Հայկ և Բել մաս I
    Ավելի քան 4500 տարի առաջ հայ ժողովուրդը, Հայկ Նահապետի գլխավորությամբ, Խոշաբի ճակատամարտում տարավ իր պատմության թերևս ամենակարևոր հաղթանակներից մեկը: Վաղուց ժամանակն է փորձել տալու Մովսես Խորենացու «Հայոց պատմության» «Հայկ և Բել» վիպասքում հայոց ռազմարվեստի ու ռազմատեսական մտքի համակողմանի գնահատականը: Վիպասքը դարեր շարունակ նաև հսկայական դաստիարակչական նշանակություն է ունեցել ու կարող է 21-րդ դարի հայ երիտասարդությանը հայրենասիրության ոգով կրթելու անփոխարինելի հենասյուներից մեկը դառնալ:
     
    Եթե համառոտ ներկայացնենք վիպասքը, ապա ըստ Պատմահոր՝ հսկա աղեղնավոր Հայկը, չկամենալով ենթարկվել բոլորի վրա բռնանալ փորձող Տիտանյան Բելին, իր որդիների հետ հեռանում է հյուսիս: Բելը պատվիրակություն է ուղարկում Հայկի մոտ, առաջարկում վերադառնալ ու հնազանդվել իրեն, սակայն, վճռական մերժում ստանալով, մեծ բանակով արշավում է Հայկի դեմ: Հայկը հավաքում է իր որդիներին, թոռներին, «ուրիշ մարդկանց, որ իր ձեռքի տակ ուներ» ու շարժվում հակառակորդին ընդառաջ:

    Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Վարագ լեռան և Վանա լճի միջև գտնվող տարածքում, Խոշաբի աջ ափին՝ գետաբերանից քիչ հեռու։ Հայկի շարած սեպաձև (անկյունով առաջ) մարտակարգի կենտրոնը մխրճվում է Բելի զորքի մեջ: Այդ ժամանակ էլ Հայկն իր լայնալիճ աղեղը լարում ու եռաթև նետով գետնին է տապալում բռնակալին: Բելի խառնամբոխ բանակը, սարսափած, ցրվում է:

    Հոգևորական լինելով հանդերձ՝ Մովսես Խորենացին իրադարձությունները պատկերում է փորձառու զորավարի պես խոր և համակողմանիորեն: Պատերազմի նկարագրությամբ ու ռազմատեսական բնույթի առանձին հարցեր վեր հանելով՝ նա մեզ ռազմարվեստի պատմության ուսումնասիրության զգալի նյութ է տալիս։

    Օտար տիրապետությունից դժգոհ հասարակության տարբեր խավերը կորցրած անկախությունը վերականգնելու ուղիներ էին որոնում, ինչն արդիական էր դարձնում զինված պայքարի թեման: Սակայն Խորենացին կարծես չի աշխատում հիմնավորել անկախության ձեռքբերման կարևորությունը: Ուղղակի տրվում են անկախության առավելությունները՝ վերջնական եզրակացությունը ընթերցողին թողնելով:

    Հայկի առաջ չի ծառանում Բելի ուղարկած պատվիրակության պահանջների ընդունման կամ մերժման խնդիրը. նրա համար` անկախությունը բնական անհրաժեշտություն է: Զենքի ուժով Բելի հաստատած իշխանությունը («Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և բոլոր երկիրը գրավել») ևս մեկ հիմնավոր պատճառ է բռնապետի անօրինական իշխանությունը թոթափելու համար: Խորենացին ամեն կերպ աշխատում է շեշտել, որ Հայկն իր ազատության համար գիտակցված պայքարի է ելել և պատրաստ է ամեն զոհողության:

    Նախահարձակ գործողությունների մասին Խորենացին գրում է. «Տիտանյան Բելը… հետևակ զորքի մեծ բազմությամբ գալիս հասնում է հյուսիս, Արարադի երկիրը, Կադմոսի տան մոտ»:
    Նկատենք, որ հատուկ շեշտվում է, թե Բելի բանակը բաղկացած էր միայն «հետևակից», որը թեև «մեծ բազմություն» ուներ, սակայն հեծյալ զորամասեր չուներ: Դա այն դեպքում, երբ հետագայի պատերազմների մասին խոսելիս Խորենացին առիթը բաց չի թողնում գովերգելու իր կազմակերպվածությամբ ու շեշտակի գրոհներով ավելի քան մեկ հազարամյակ Առաջավոր Ասիայում հռչակված հայոց այրուձինկամ խոսելու մյուս երկրների հեծյալ զորամասերի մասին:

    Պատմահայրը համակրում է Հայկին ու բնավ չի ձգտում դա թաքցնել։ Այսուհանդերձ, Բելի զորքերի գնահատականներում Պատմահայրը օբյեկտիվ է ու չի թերագնահատում նրանց: Պատերազմի ընթացքի, ապա նաև ճակատամարտի նկարագրություններում Բելի զինվորներին նա հայտարարում է «հավերժական քաջեր», «երկնադեզ հասակով մրցող հսկաներ», «զորավոր մարդիկ» և այլն: Սակայն ընդգծվում է, որ ո՛չ «հսկաները», ո՛չ էլ նրանց «մեծ բազմությունը» Հայկի մոտ խուճապ չեն առաջացնում: Դա վերաբերում է նաև պատերազմի առաջին փուլին, չնայած Խորենացու մոտ կարդում ենք. «Կադմոսը փախուստ է տալիս Հայկի մոտ»:

    Անգամ ամենամեծ ցանկության դեպքում` «փախուստը» մարտատեսակ չի կարող լինել: Այդուհանդերձ, Խորենացին հենց այդ բառով է նկարագրել Կադմոսի հակաքայլերը: Բայց «փախուստը» պարտություն չի համարվում: Ավելին, վճռական ճակատամարտում նրան է վստահվում զորաթևերից մեկը: Հայկը կարո՞ղ էր վճռական ճակատամարտում մի ամբողջ զորաթև վստահել մեկին, ով մի քանի օր առաջ իր մեջքն էր ցույց տվել այն հակառակորդին, ում դեմ այժմ պետք է դուրս գար առճակատման: Իհարկե, ո՛չ:
     
    Կադմոսը գիտեր իր անելիքը: Այս դեպքում կարող ենք խոսել միայն կազմակերպված ու նախօրոք մտածված մարտավարական հնարքի՝ հաջող կազմակերպված ու նվազագույն կորուստներով իրականացված նահանջի մասին: Իսկ եթե այդպես է, ապա նկարագրվում է ռազմական գործողությունների մի տիպ, որը բնավ նման չէ մինչ այդ (5-րդ դարը) շուրջյոթ դար Հայաստանում ընդունված ռազմավարությանը: Նշենք նաև, որ Խորենացին մի հիշատակում էլ է անում. «(Պատերազմից հետո – հեղ.)Հայկը… իր Կադմոս թոռին շատ բան է պարգևում պատերազմի ավարից…»: Եթե Կադմոսի նահանջը իրոք «փախուստ» լիներ,պարգևները «շատ» չէին կարող լինել:

    Պատերազմի հետագա ընթացքի մասին կարդում ենք. «Բելը հանդուգն ու անճոռնի ամբոխի զորությամբ… շտապում էր հասնել Հայկի բնակության սահմանները, վստահ լինելով զորավոր մարդկանց սրտերի ու անձերի վրա»: Նշվում է, որ հարձակումը շարունակելու որոշումը Բելն ընդունել է՝ ելնելով իր զորքի քանակական առավելություններից և Հայկի կազմակերպչական բնույթի աշխատանքներն ավարտելուն խոչընդոտելու կամ, նախքան Հայկի ուժերի հետ միավորվելը, Կադմոսին ջախջախելու համար:

    Հայկն այդ ընթացքում արագորեն կատարում է զորահավաք և, Կադմոսին միանալուց հետո, շարժվում է հակառակորդին ընդառաջ: Կարող ենք արձանագրել, որ Խորենացին կարողանում է ըմբռնել և ճիշտ կերպով մեզ է ներկայացնում պատերազմում սկսված ռազմավարական բեկումը:

    Պատերազմի սկզբում` պաշտպանությունը պասիվ էր (առաջապահ ուժերը նահանջում էին), բայց նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո, հակառակորդին երկրի կենտրոնական նահանգներ ներխուժել թույլ չտալու համար, Հայկը որոշում է վճռական ճակատամարտում կանգնեցնել նրա առաջխաղացումը:

    Ակներև է, որ Հայկի գործողությունները համապատասխանում են իրավիճակին: «Ամբողջ ասպարեզներ» ընդառաջ գնալով ու ճակատամարտի համար հարմար վայր հասնելով՝ Հայկը սպասում է, որ հակառակորդն անցնի գետը: Փաստորեն, միայն այստեղ ենք տեսնում Բելի բանակը թերագնահատող արտահայտություն` «բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակ»: Հավանաբար խոսքը հակառակորդի հետ ընդհարման շտապող զորքի` որոշակիորեն խախտված երթային կամ նախամարտական կարգի մասին է: Խորենացին այս ձևով է նկարագրում Բելի զորքերի հախուռն գետանցումը: Բացառված չէ, որ ամբողջ բանակը միանգամից է անցել գետը: Այդ դեպքում հնարավոր է, որ գետանցումն իրոք անկանոն եղած լինի:

    Պատմահայրը նշում է, որ Հայկը, «տեսնելով պինդ սպառազինված Տիտանյանին և նրա աջ և ձախ կողմի ընտիր մարդկանց» (հակառակորդի մարտակարգի թույլ կողմերը հաշվի առնելով), մարտակարգի աջ թևը հանձնում է ավագ որդուն՝ Արամանյակին` «երկու եղբայրներով», ձախ թևը՝ Կադմոսին` «իր ուրիշ երկու որդիներով», և շեշտում` «որովհետև աղեղ և սուր գործածելու մեջ կորովի մարդիկ էին»: Հայկն իր վրա է վերցնում կենտրոնի անմիջական հրամանատարությունը, իսկ «մյուս բազմությունը» կանգնեցնում է հետևում՝ կազմելով սեպաձև մարտակարգ:

    Մարտավարության մի ամբողջ շարք հարցերի պարզաբանման համար կարևոր է թույլ թևերի ջախջախումից խուսափելու համար «աղեղ և սուր գործածելու մեջ կորովի» մարդկանց ընտրելու կանխամտածումը:

    Սրակիրները անմիջապես իրենց վրա էին վերցնելու թևային գրոհների կասեցումը, իսկ նետաձիգները, թևերի ուղղությամբ նետահարելով, խափանելու էին թևանցումների իրականացումը: Ընդ որում, գիտակցելով զորաթևերի հրամկազմի զոհվելու մեծ հավանականությունը՝ Հայկը և՛ Արամանյակին, և՛ Կադմոսին տեղակալներ (եղբայրներ) նշանակեց: Այս քայլը միանգամայն հասկանալի կլիներ, եթե Հայկը նշանակեր մեկական, այլ ոչ թե միանգամից երկուական տեղակալներ:

    Մարտից առաջ տեղակալի տեղակալ (մարտում հրամանատարի զոհ վելու դեպքում տեղակալի և մարտի ընթացքում հրամանատարությունը ստանձնած տեղակալի զոհվելու դեպքում՝ երկրորդ տեղակալի) նշանակելու սկզբունքը եվրոպական երկրներում սկսեց կիրառվել միայն 18-19-րդ դարերում և պայմանավորված էր հրետանու արագաձգության ու կրակի հզորության աճով:
     
    Հայոց բանակում հնագույն ժամանակներից կիրառվող այս սկզբունքի արդիականության մասին է վկայում նաև այն փաստը, որ նախօրոք երկրորդ (երրորդ) տեղակալի նշանակումն այսօր լայն տարածում է գտել գրեթե բոլոր երկրների բանակների մարտական կանոնագրքերում: Սա, մարտի նախապատրաստման խնդիրների տեսանկյունից ռազմատեսական մտքի զարգացման պատմության համար առանցքային նշանակություն ունեցող հարցերից մեկը լինելով, հետագա է՛լ ավելի խոր ուսումնասիրման կարիք ունի: 
    (շարումակելի)
    Սուրեն Մարտիկյան «21-ՐԴ ԴԱՐ» 
    Կատեգորիա: Զորավարներ/Հայդուկներ | Դիտումներ: 3337 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: հայկ նահապետ, պատմություն հայոց, բել | Ռեյտինգ: 5.0/1
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com