Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Փետրվար » 10 » Հայկական ռազմական արվեստը - 19
    19:21
    Հայկական ռազմական արվեստը - 19
    Չնայած Ավարայրի ճակատամարտում հայերը ռազմական պարտություն կրեցին, սակայն 450—451 թվականների ապսաամբության քաղաքական և բարոյական նշանակությունը շատ մեծ էր։ Պարսիկ նվաճողները համոզվեցին, որ Հայաստանը և հայ ժողովրդին իրենց անսահմանափակ իշխանությանը ենթարկելը հեշտ գործ չէ։ Հայրենիքի անձնազոհ մարտիկները արյան գնով պաշտպանեցին հայրենի երկրի ներքին անկախությունը։ 
    Հենց այդ բարենպաստ պայմաններում է, որ պատանդում գտնվող վրաց Աշուշա բդեշխը վերադարձավ (455 թ.) հայրենիք իր հետ բերելով Հմայակ Մամիկոնյանի՝ պատանդում գտնվող որդիներին՝ Վահանին, Վասակին և Արտաշեսին:

    481 թվականին պարսից թագավոր Պերոզը հոների հետ հաշտություն կնքելուց հետո նորից փորձում է իրականացնել Հազկերտի ձեռնարկած քաղաքականությունը՝ Անդրկովկասի ժողովուրդների ներքին անկախությունը վերացնելու և պարսիկների հետ ձուլելու ուղղությամբ։ Այս անգամ ապստամբության դրոշը Սասանյան Պարսկաստանի դեմ առաջինը բարձրացնում է վրաց ժողովուրդը։ Ապստամբության հաջողության համար Վրաստանի Վախթանգ Գոգասար թագավորը դիմում է դաշնակից հայերի օգնությանը:

    Հայկական նախարարների զորքերն այդ ժամանակ գտնվում էին Շիրակում։ Ապստամբելու մասին ստանալով Գոգասարի գրությունը, նախարարները որոշում են ապստամբվել առաջնորդ ընտրելով Վահան Մամիկոնյանին։ Շիրակում գտնվող պարսից կայազորը փախչում և ապաստանում է Շիրակի Անի բերդում, իսկ այնտեղից էլ՝ Արտաշատ։ Ապստամբած հայ նախարարներն իրենց ջոկատներով հետապնդում են նրանց և շրջապատում Արտաշատը։ 
    Հայաստանի պարսիկ մարզպան Ատրվշնասպին և պարսիկ հազարապետին հաջողվում է Արտաշատից փախչել Ատրպատական։ Այնուհետև Սահակ Բագրատունին, Վահան Մամիկոնյանը և նրանց կողմնակից նախարարները փոխադրվում են Դվին, որտեղ կազմում են նոր կառավարություն։ Հայոց մարզպան է ընտրվում Սահակ Բագրատունին, իսկ սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը։

    Հաջորդ տարվա գարնանը Ատրվշնասպը Ատրպատականի մարզպանի և այնտեղ գտնվող գնդերի գլուխ անցած արշավում է Հայաստան։

    Հայերի զորքերի թիվը փոքր էր, և դա տարակուսանք է առաջացնում շատ նախարարների մոտ։ Սակայն համոզվելով, որ հաղթությունը չի բնորոշվում միայն զորքի բազմությամբ, որոշում են նրանց դեմ ուղարկել 400 մարդուց կազմած մի մարտական ջոկատ՝ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Բայց մինչև հայկական զորագունդը կհասներ Վարազկերտ գյուղը, 7000 մարդուց կազմված պարսկական զորքը արդեն գետն անցնում է և մտնում երկիրը։ Վասակը թշնամու ուժերը հետախուզելու համար իր առաջապահ ջոկատով գիշերով մտնում է Կռվակք գյուղը։

    Հաջորդ առավոտյան, անսպասելի կերպով Կռվակք են մտնում նաև պարսկական զորքերը։ Ծուղակից դուրս գալու նպատակով Վասակը դիմում է խորամանկության։ Նա իր ջոկատին կարգադրում է փոքր խմբերով աննկատելի հեռանալ գյուղից, իսկ ինքը Ատրվշնասպի ուշադրությունը գրավելու համար պատգամավորներ է ուղարկում նրա մոտ բանակցությունների։ Երբ հայկական զորաջոկատի բոլոր մարտիկները դուրս են գալիս Կռվակքից և հասնում Վարազկերտ, որտեղ գտնվում էին հայերի հիմնական ուժերը, Վասակը նստում է իր երիվարը և հեռանում գյուղից։

    Մարտը Ակոռի գյուղի մոտ։ Վարազկերտում Վահանը հրավիրում է ռազմական խորհուրդ և հայտնում, որ պարսկական զորքը չնայած մեծ է, բայց սարսափելի չէ։ Հաղթանակը ապահովելու նպատակով Վահանը առաջարկում է անցնել լեռնային պաշտպանության՝ նկատի ունենալով, որ եթե անհաջողության հանդիպեն, կարող կլինեն ապաստանել անառիկ լեռներում։ Այդ առաջարկությունը ընդունվում է, և հայկական զորագունդը գնում ու բանակ է դնում Արտաշատից 25 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Մասիս լեռան լանջին գտնվող Ակոռի գյուղի մոտ1։ Մանր կռիվներով նրանք այստեղ են քաշում նաև պարսկական զորքերին։ 
    Իր աշխարհագրական անառիկ դիրքով Ակոռի գյուղը ո՛չ միայն նպաստել է Վահանին լավ պաշտպանություն կազմակերպելու, այլև այն հարմար է եղել անհաջողության դեպքում դեպի Արտաշատ նահանջելու համար։

    Կռվի վայրն ընտրելուց հետո Վահանն իր զորագունդը բերում է մարտական կարգի։ Կենտրոնի հրամանատարությունը վերցնում է իր վրա՝ օգնական ունենալով Բաբկեն Սյունիին։ Աջ թևի ջոկատի հրամանատարությունը հանձնում է Գարջոյլ Մաղխազին, իսկ ձախինը՝ Գնունյանց Ատոմ և Առաստոմ եղբայրներին։ Անհրաժեշտության դեպքում աջ և ձախ թևերի զորաջոկատներին օգնություն ցույց տալու նպատակով, Շիրակի Ներսեհ Կամսարականի և նրա եղբայր Հրահատի հրամանատարությամբ գործող չորրորդ զորաջոկատը դասավորում է կենտրոնական զորաջոկատի թիկունքում, որտեղից հեշտ էր նկատվում ամբողջ զորքի մարտական գործողությունը։ Սկսվում է ճակատամարտը։ Շեշտակի հարձակվող հայ ռազմիկները ցիրուցան են անում պարսկական զորագունդը, որը խուճապահար սկսում է փախչել։ 
    Այդ ճակատամարտում սպանվում են պարսկական բանակի հրամանատար Ատրվշնասպը և ուրիշ շատ հրամանատարներ ու զինվորներ։

    Հաղթանակից հետո հայկական ջոկատը՝ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, Ակոռիից վերադառնում է Դվին:

    Ակոռիի ճակատամարտը հայերի ռազմական արվեստի պատմության փայլուն էջերից է և իր նման քիչ օրինակներ ունի։ Դա արդյունք էր հայ զինվորների անվեհերության ու քաջության, հայրենիքի ազատագրման գործին նրանց նվիրվածության, ռազմական զենքերի հմտորեն գործադրման, մարտական արվեստի նրանց լավ իմացության։

    Ակոռիի ճակատամարտի հաջող ելքը և հաղթանակը արդյունք էր նաև Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական այդ փոքրաթիվ զորաջոկատի հրամանատարների ռազմական արվեստին գիտակ լինելուն, մարտավարությունը ճիշտ ծրագրելուն և մարտի ընթացքում այդ ծրագրի հաջող կենսագործման։

    481 թվականի աշնանը Հայաստանի քաղաքական դրությունը բավականին ծանր էր։ Սպասվում էր, որ գարունը բացվելուն պես նոր պատերազմ է սկսվելու։ Հայ նախարարները դիմեցին հույների օգնությանր, բայց մերժում ստացան։ Փորձեցին օգնություն ստանալ Վրաստանից, սակայն մեծ արդյունք չունեցան, վրաց Վախթանգ թագավորը ուղարկեց 300 զինվոր (հոներից), սակայն ինչ-որ պատճառով նրանց ետ կանչեց։ Եվ այսպես, հայերը մնացին միայնակ։

    Վահանն աշխատեց համախմբել հայ նախարարներին։ Նա դիմեց Արծրունյաց, Անձևանց, Մոկաց ու Ռշտունյաց նախարարներին, որոնք կռիվներին չէին մասնակցում, և խնդրեց նրանց օգնությունը, վերջիններս խոստացան։

    «Ամբողջ 481 թվականի ամառն ու աշունը, ինչպես նաև 481-482 թվականների ձմեռը, անցնում է կազմակերպչական եռուզեռի մեջ»:

    482 թվականի գարնանը պարսկական զորքերը մտան Հեր և Զարևանդ գավառները։ Պարսից զորքերի ընդհանուր հրամանատարն էր Ատրներսեհ Փուշտիպան Սալարը։ Վահան Մամիկոնյանն անմիջապես գործի անցավ, նա 482 թ. ապրիլին, երեսունհազարանոց բանակով, որին միացել էր նաև վրացական օժանդակ զորամասը, դուրս գալով Դվինից, մի քանի օրից հետո հասավ Արտազ գավառը, մոտեցավ պարսկական բանակին և կանգ առավ Ներսեհապատ գյուղի մոտ՝ Ավարայրից ոչ հեռու։

    Փարպեցու տեղեկությունից երևում է, որ Վահանին հայտնի էր, որ պարսկական կողմից Ներսեհապատի ճակատամարտում մասնակցում է Կատշաց գունդը, որը կազմված էր տասն հազար մարդուց, իսկ դրանից երեք անգամից ավելի՝ պարսկական զորքերը։ Այսպիսով, երկու կողմից այս ճակատամարտին մասնակցել է 65-70 հազար մարդ։

    Գիշերը Վահանը սկսում է կարգավորել զորքը և մարտական կարգը։ Կենտրոնը մեծաքանակ հեծյալներով տալիս է Սահակ Բագրատունուն, աջ թևի զորամասերը՝ Բաշղ Վահևունուն, Բաբգեն Սյունիին, Ատոմ Գնունուն և Փափագ Պալունուն։ Ձախ կողմի հրամանատարությունը դնում է Կամսարական եղբայրների վրա։ Ընդհանուր հրամանատարությունը Վահանը վերցնում է իր վրա։

    Սպարապետ Վահանը նպատակ է ունեցել օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, աննկատելի կերպով մոտենալ թշնամուն և հանկարծակի հարձակվել նրա գնդերի վրա, խուճապի ու փախուստի մատնել և զրկել դիմադրությունից։ Սակայն այդ ծրագիրը չի հաջողվել իրականացնել, որովհետև պարսկական զորքն ինքն է անցել հարձակման։ 
    Պարսկական բանակի առաջին իսկ հարձակումից հայկական բանակի աջ թևը՝ Բաշղ Վահևունու հրամանատարությամբ, թուլանում է, մատնվում խուճապի և դիմում փախուստի։ Բանակի կազմալուծված կարգը վերականգնելու համար կենտրոնական գնդի հրամանատար մարզպան Սահակը իր զինվորներով օգնության է հասնում աջ թևի զորագնդերին։ Վահանը, տեսնելով, որ հայկական զորքը խուճապի է մատնվում, նախարար Կամսարականի հետ հարձակվում է թշնամու վրա, ջախջախում նախ մեկ թևը և ապա՝ մյուսը։ Նա իր հեծյալ գնդով թշնամու վրա հարձակվել է աջից, իսկ Կամսարական եղբայրները՝ ձախից։ Ճնշում գործելով թշնամու զորքերի աջ և ձախ թևերի վրա, հայկական գնդերը կոտրել են նրանց դիմադրությունը և փախուստի մատնել, իսկ հետ ուժգին հարված հասցնելով թշնամու զորքերի կենտրոնին ջախջախել թշնամուն։

    Այդ ճակատամարտից հետո, 482 թվականի գարնանը, հայկական զորագունդը հանգստանալու նպատակով գնում և ճամբար է դնում Ծաղկոտն լեռների Վարշակ կոչված աղբյուրների մոտ։ 
    Հայկական զորաբանակին, սակայն, վիճակված չէր հանգստանալ։ Այդ օրերին ժամանում է վրաց Վախթանգ թագավորի դեսպանը և հաղորդում, որ պարսկական շատ գնդեր մտել են Վրաստան և ավերում են երկիրը։ Նա օգնություն է խնդրում հայերից։

    Ճակատամարտ Ճարմանայի դաշտում։ Հայոց մարզպան Սահակը, սպարապետ Վահանը և նախարարները, դաշինքի մեջ լինելով վրացիների հետ, 482 թվականի ամառը մեծ զորաբանակով օգնության են մեկնում և բանակ դնում Ճարմանայի դաշտում։ Ըստ Վախթանգ թագավորի՝ Վահանին հայտնած տեղեկության, իրենց օգնության պետք է գային նաև հոները, բայց վերջիններս դրժում են իրենց խոստումը ու չեն գալիս:

    Չորս օրից հետո երևում են պարսկական զորքերը՝ Միհրանի գլխավորությամբ։ Հայ-վրացական բանակը ստիպված ընդունում է ճակատամարտը։ Աջ կողմում հայերն էին, իսկ ձախ կողմում՝ վրացական զորքը։ Վահանը կենտրոնական զորագնդի հրամանատարությունը վերցնում է իր վրա։

    Պարսկական և հայ-վրացական զորքերը պատրաստ էին ճակատամարտի։ Ճակատամարտի հենց սկզբում Վահանը, նրա եղբայր Վասակը և Կամսարական իշխանները ջարդում են իրենց դեմ կռվող պարսկական գունդը և փախուստի մատնում նրան։ 
    Ճակատի մյուս թևերում մարտը շարունակում է ավելի ուժեղանալ։ Ճակատամարտի թեժ պահին սպանվում են մարզպան Սահակ ասպետը, Վասակ Մամիկոնյանը, մի քանի այլ իշխաններ և շատ ռազմիկներ, ծանր վիրավորվում է Բաբկեկ Սյունին, գերի է ընկնում Հրահատ Կամսարականը, Յազդ անունով Սյունիքի մեկ այլ իշխան և շատ վրաց ազնվականներ։

    Պարսիկներն ակտիվանում են։ Հայերի և վրացիների շարքերում առաջանում է խուճապ, նրանք մեծ կորուստ են տալիս և պարտվում են։

    Այդպիսով, Ճարմանայի ճակատամարտը վերջացավ հայերի և վրացիների պարտությամբ, դա հետևանք էր այն բանի, որ, նախ, դաշնակից հոները, որոնց վրա մեծ հույս էին դրել հայերն ու վրացիները, օգնության չեկան։ Ապա՝ թշնամու համեմատությամբ հայ-վրացական զորքերի թիվը շատ փոքր էր։ Եվ, վերջապես, հայկական բանակը, որը մեծ ճանապարհ էր կտրել, բավականին հոգնած էր և ճակատամարտ տվեց անծանոթ վայրում: 
    Պարտությունից հետո Վահանը, Կամսարական երկու եղբայրները և մի քանի այլ նախարարներ՝ իրենց զորամասերով նահանջում են Տայք և բանակ դնում Մկնառինջ գյուղի մոտ։

    Հետապնդելով Վահանին, շուտով այնտեղ է հասնում պարսկական զորքը (Միհրանի գլխավորությամբ), որը կանգ է առնում Վահանի զորագնդի դիմաց Բասենի Դու գյուղում և Վահանին առաջարկում է անձնատուր լինել։ Վահանը կտրականապես մերժում է։ 
    Դեռ չէին ավարտվել Միհրանի և Վահանի միջև տեղի ունեցող բանակցությունները, երբ Միհրանը կանչվում է Պարսկաստան՝ հեփթաղների դեմ պատերազմի գնալու համար։ Մեկնելիս սա իր հետ տանում է գերած հայ իշխաններին։ Կամսարական Ներսեհը իր ջոկատով հետապնդում է նրան և ճանապարհին գերությունից ազատում է եղբորը՝ Հրահատին։

    Վահան Մամիկոնյանը, օգտվելով նպաստավոր պայմաններից, իր ջոկատով հեռանում է Արարատյան գավառ՝ սկզբում կանգ է առնում Վաղարշապատում, ապա տեղափոխվում Դվին։ Գարունը բացվելուն պես պարսից զորքերը Հազարավուխտի գլխավորությամբ, անցնում են Արաքսը և ապա պաշարում Դվինը։ 
    Վահանն իր փոքր ջոկատով ճեղքում է պաշարման օղակը, դուրս գալիս շրջապատումից և հեռանում։

    Վահան սպարապետը մարտերով նահանջում է պարսից հետապնդող զորքերից և ապաստանում Խաղտյաց սահմանի ամրոցներից մեկում։ Վահանի զորաջոկատին հետապնդող պարսկական զորքը հասնում է Ոքաղն գավառը և բանակ դնում Գյուղիկ ու Վարդաշեն գյուղերում։ Այստեղ պարսկական զորքը հարձակվում է հայկական զորաջոկատի վրա, բայց մեծ հաջողություն չի ունենում։ Պարսիկներին միայն հաջողվում է գերել Շիրակի տեր Ներսեհ Կամսարականին և նրա եղբայր Հրահատին՝ նրանց կանանց հետ:

    Չկարողանալով բռնել Վահանին, Հազարավուխտը իր ամբողջ զորքով անցնում է Բասեն և բանակ դնում Աղբերականց դաշտում, Դու գյուղի մոտ։

    Վահանը ամեն կերպ աշխատում է խուսափել պարսկական զորքերի հետ բաց դաշտում ընդհարվելուց և շարունակում է պարտիզանական պայքարը։ Նա կայծակնային հարվածներ է հասցնում թշնամուն։

    Վահան սպարապետը, իր մարտիկներով կամենալով անցնել Հաշտենի սահմանը, բանակ է դնում նրանից ոչ հեռու Ծաղիկ գյուղում։ Նախօրոք տեղեկանալով այդ մասին, պարսիկ զորավար Շապուհը հանկարծակի հարձակվում է Ծաղիկ գյուղի վրա։ Բայց Վահանը զգուշորեն դուրս գալով այդ գյուղից, տեղափոխվում է մի ուրիշ, ավելի անվնաս տեղ։ Նա Հասնում է Կարնո մոտ գտնվող Արծափի գյուղը։ Այդ գյուղի մոտ պարսիկները հարձակվում են հնձվորների վրա։ Տեսնելով այդ, Ներսեհ Կամսարականը և Մուշեղ Մամիկոնյանը միանում են հնձվորներին և ջարդում պարսկական ջոկատը։ Այստեղ նրանք սպանում են 72 պարսիկ զինվորի։ Այդ սխրագործության լուրն առնելով, Վահանն իր զորաջոկատով անցնում Արշարունյաց գավառի Երեզ գյուղը և կամենում այնտեղ հանգստանալ։

    Շապուհը իր զորքը մոտեցնում և բանակ է դնում Երեզ գյուղի մոտ։ Երեզցիները, միանալով Վահանի ջոկատին, գիշերը հարձակվում են թշնամու բանակատեղի վրա, խուճապի մատնում պարսից զորագունդը և խառնաշփոթության մեջ սկսում կոտորել նրանց։ 
    Այնուհետև Վահանը իր ջոկատով մեկնում է Շտեյ գյուղի կողմերում գիշերելու։ Սակայն մյուս օրն առավոտյան այդ գյուղն է մտնում պարսկական մի զորամաս։ Ստեղծվում է այնպիսի վիճակ, որ այլևս հնարավոր չէր հրաժարվել մարտից, ուստի Վահանն իր զորագունդը նախապատրաստում է ճակատամարտի։

    Սկսվում է մարտը։ Վահանի զորամասերը, թևանց կատարելով, սկսում են կոտորել թշնամուն։ Այդ կռիվներում սպանվում են Վահանի զինակիցներից ոմանք։ Աակայն Վահան Մամիկոնյանին հաջողվում է կռվից դուրս բերել իր զինվորների մեծ մասին։

    Շապուհի գործադրած բոլոր ջանքերր բռնելու Վահանին վերջանում են անհաջողությամբ։ Շապուհը դիմում է Պերոզ Արքային և հայտնում, որ Վահանը իր փոքրաթիվ զորամասով մեծ վնասներ է տալիս իրեն և որ չի հաջողվում բռնել նրան։

    484թ. հուլիսին պատերազմ է ծագում հեփթաղների և Պարսկաստանի միջև։ Ճակատամարտում պարսից բանակը ծանր կորուստներ է կրում, սպանվում է պարսից Պերոզ թագավորը։

    Բասենի գավառի Ալվար գյուղում բանակ դրած Շապուհը լուր է ստանում, որ հեփթաղների դեմ պատերազմում պարսկական զորքերը ծանր պարտություն են կրել սպանվել է Պերոզը։ Շապուհը իր զորագնդով կանչվում է Տիզբոն։ Օգտվելով ստեղծված վիճակից, Վահանը վերադառնում է Դվին։

    Պարսկական գահն է բարձրանում Պերոզի եղբայր Վաղարշը, վերջինս, ձգտելով վերականգնել Պարսկաստանի միասնությունը, ստիպված է լինում վերջ դնել Պերոզի վարած քաղաքականությանը։ Հաշտության բանակցությունների համար պատգամավորություն է ուղարկվում Հայաստան՝ Վշնասպդատ Նիխորի գլխավորությամբ։ Սա հասնում է Հեր գավառի Նվարսակ գյուղը և բանակցություններ է սկսում Վահանի հետ։

    Դաշնագիրը կնքելուց հետո Նիխորը Վահանին խնդրում է կազմել մի զորագունդ և օգնության հասնել Վաղարշին՝ Պերոզի որդի Զարեհի դեմ, որն ապստամբել էր։

    Վահանը կազմում է այդ զորագունդը և Գրիգոր Մամիկոնյանի գլխավորությամբ ուղարկում է Պարսկաստան։ 
    Հայաստանում սկսվում է խաղաղ շինարարական աշխատանքը։ Կարճ ժամանակամիջոցում վերականգնվում են պատերազմներից ավերված ավաններն ու գյուղերը։

    Վահան Մամիկոնյանի վարած Ակոռիի և Ներսեհապատի ճակատամարտերը, ինչպես և երկու տարի տևած պարտիզանական կռիվները փայլուն էջեր են հայերի ռազմական արվեստի պատմության մեջ։ Դրանք ցույց տվեցին, որ ճակատամարտի հաջողությունր կապված չէ միայն զորքի քանակից, այլև մեծ չափով պայմանավորված է նաև մարտ վարելու հմտությունից, հայրենիքի նկատմամբ նվիրվածությունից, զորքերի քաջությունից և տեղանքի պայմանները խելացի օգտագործելուց։


    Աղբյուրը:www.ayrudzi.info
    Կատեգորիա: Ռազմական արվեստ | Դիտումներ: 1000 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: արվեստ, ռազմական, զորք | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com