Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Փետրվար » 10 » Հայկական ռազմական արվեստը - 20
    19:14
    Հայկական ռազմական արվեստը - 20
    Վահան Մամիկոնյանի մահից հետո, պարսկական արքունիքը որոշ ժամանակ Հայաստանի մարզպան էր նշանակում դարձյալ հայերից (Վարդ Պատրիկ, Մժեժ Գնունի), սակայն Խոսրով Նուշիրվան արքան վերստին վերականգնում է պարսից մարզպաններ նշանակելու կարգը և ցանկանում է մեկընդմիշտ լուծել հայկական հարցը՝ Հայաստանը Պարսկաստանի հետ ձուլելու միջոցով։ 
    Դրությունը մխիթարական չէր նաև Արևմտյան Հայաստանում։ Բյուզանդիայի Հուստինիանոս կայսրը ձգտում էր ոչնչացնել հայ նախարարների ռազմական ինքնուրույնությունը և սեփական զորք ունենալու ժառանգական իրավունքը։ Նա պահանջում էր, որ «հայերը ամեն բանում հետևեն հռոմեական օրենքներին»։

    Արևմտյան Հայաստանը այս դաժան քաղաքականությանը պատասխանեց 548 թվականի ապստամբությամբ, որի պարագլուխներն էին, ըստ Պրոկոպիոս Կեսարացու, հայ իշխան Հովհաննես Արշակունին և նրա որդի Արտավանը։ Ապստամբներն սպանում են բյուգանդական պրոկոնսուլ Ակակիոսին և ապստամբությունը ճնշելու համար այնտեղ ուղարկված Սիտտա զորավարին։ Դրանից հետո Հուստինիանոսը նոր զորք է ուղարկում զորավար Բուզայի գլխավորությամբ, որին հաջողվում է ճնշել ապստամբությունը։

    Ռազմական արվեստի տեսակետից ուշագրավ դեպքեր այդ ժամանակաշրջանում եղել են Արևելյան Հայաստանում։ Նուշիրվանի հրամանով պարսիկ մարզպան Սուրենը 2000-անոց հեծելազորով գալիս է Հայաստան և ավելի ուժեղացնում զանազան ճնշումները, բռնությունները, կրոնական հետապնդումները։ Հայ ժողովրդի մեջ առաջանում է մեծ դժգոհություն։ Ժողովուրդը զենք է վերցնում և ապստամբում։

    Այդ ապստամբությունը (571 թ.) գլխավորում է Վասակ Մամիկոնյանի որդի Վարդանը (կրտսեր), որն իր շուրջն է համախմբում հայրենասեր նախարարների զինված ուժերը (10 հազար մարդ) և պատրաստվում պատերազմի։

    Նուշիրավանը մարզպան Սուրենին տալիս է 15-հազարանոց բանակ և կարգադրում է բնաջնջել հայերին այդ հանդգնության համար։ Մարզպանն այդ զորքի գլուխն անցած մտանում է Դվին։ Իսկ այդ ժամանակ Վարդանի ապստամբ զորքերի թիվն արդեն հասել էր 20 հազար մարդու։ Օգտվելով իր զորքի թվական գերակշռությունից, Վարդանը Արտաշատից շարժվում է և հանկարծակի հարձակվում Դվինի վրա։ Այստեղ նա կոտորում է պարսից զորքին ու մոգերին, սպանվում է նաև Սուրենը։ 
    Զայրացած Խոսրովը Հայաստան է ուղարկում քսան հազար մարդուց կազմած նոր բանակ՝ Միհրան Միհրևանդակի գլխավորությամբ, այդ բանակի կազմում կային մեծ թվով փղեր։ Պարսից այդ զորքը բանակ է դնում Խաղամախու դաշտում1։ Այդ վայրում էլ տեղի է ունենում ճակատամարտը։ Երբ Վարդանը լուր է ստանում Խոսրովի նոր բանակի Հայաստան արշավելու մասին, ինքն էլ հավաքում է հայոց բոլոր զորքը և կարգադրում հետախուզել ու դիտել ամեն կողմ, տեսնելու, թե պարսիկները ո՞ր ճանապարհով են գալիս։ Հետախույզները հաղորդում են, որ թշնամի բանակը հասել է Խաղամախու դաշտը և այնտեղ բանակ դրել։ Այդ լսելով, նա իր զորքը բաժանում է երեք գնդի։ Մեկին պատվիրում է պատրաստ լինել և դարան մտնել, երբ պատերազմը սաստկանա, հանկարծակի հարձակվել պարսիկների վրա։ Երկրորդ գնդին կարգադրում է հարձակվել թշնամու վրա ձախից, իսկ ինքը, վերցնելով երրորդ գունդը, արշավում է աջից։ Եվ արեգակը ծագելուն պես, երբ պարսկական զորքը պատրաստվում էր ճակատամարտի, Վարդանը հանկարծակի հարձակվում է նրանց վրա։ Այդ նույն ժամանակ թշնամու զորքի վրա գրոհ սկսում է նաև հայերի երկրորդ՝ ձախակողմյան զորագունդը, և պարսկական բանակում մեծ խուճապ առաջացնում։ Հայկական զորքը սկսում է ուժգին հարվածներ հասցնել թշնամուն և ետ մղել նրան։ Բայց պարսկական բանակը կռվում է և հարձակվում Վարդանի զորագնդի վրա։ Տեղի է ունենում մեծ կոտորած։ Դա աշխուժացնում է պարսից զորքին, որն սկսում է ուժգնորեն հարվածել հայերին։ Սակայն Վարդանը իր զորքով անցնում է պարսկական զորքի թիկունքր և, կոտորելով շատերին, խուճապի մատնում նրանց։ Մինչ թշնամին այդ շփոթության մեջ էր, վրա է հասնում դարան մտած հայկական գունդը։ Պարսիկները խուճապահար փախչում են։

    Այդ ճակատամարտում հաղթում են հայերը, նրանք խլում են պարսից զորքի բոլոր փղերը։ Պարտված Միհրանը մի խումբ մարդկանցով հազիվ կարողանում է փախչել և ազատվել: 
    Խաղմախու դաշտի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը, հմտորեն օգտագործելով տեղանքը՝ Խոսրովի անտառը և Ջրվեժի սարերի հարավային լանջերի գերիշխող դիրքը Դվինի դաշտի վրա, շատ հարմար կերպով դասավորում է իր ուժերը։ Այստեղ հարկ է նշել, որ հայ զորավարներից Վարդանն այդ ճակատամարտում ճկուն կերպով և հմտորեն կիրառում է մարտավարության հետևյալ եղանակները.

    1. Թևանցելով հակառակորդին աջից և ձախից, գրավել թշնամու ուժերի ուշադրությունը, որպեսզի թշնամու մարտական կարգի առջևում դարան մտած գունդը հանկարծակի գրոհի անցնի։

    2. Օգտագործելով տեղանքը, հակառակորդին հարվածել թիկունքից, թշնամու ուժերը օղակի մեջ վերցնել թևերից, թիկունքից և առջևից։

    Մարտավարության մեջ, կարելի է ասել, Վարդան կրտսերը գերազանցել է իր նախնիներին։

    Խոսրով Նուշիրվանը նոր արշավանք է կազմակերպում դեպի Հայաստան։ Վարդանն ի վիճակի չլինելով դիմադրել, իր ընտանիքով հեռանում է Բյուզանդական Հայաստան։ Վարդանին հետապնդելու նպատակով Նուշիրվանն իր զորքն Արտազի և Բագրևանդի վրայով շարժում է դեպի Կարին ու Մելիտինե և բանակ դնում բյուզանդական ու հայկական զորքերի դիմաց։

    Նախապատրաստվելով մարտի, հաջորդ օրը հակառակորդները դիմում են գրոհի։ Տեղի է ունենում կատաղի ճակատամարտ։ Պարսկական զորքը պարտություն է կրում և դիմում խուճապահար փախուստի։

    Անծանոթ լինելով տեղանքին և անցուղիներին, պարսկական զորքը սեղմվում է Եփրատ գետին և թափվում ջուրր։ Քչերին է հաջողվում փախչել ու ազատվել։ Խոսրով արքան իր շքախմբով մեծ դժվարությամբ անցնում է գետը և ազատվում գերի ընկնելուց։ 
    Հայկական և բյուզանդական զորագնդերը վերցնում են խոշոր ավար և մեծ թվով գերիներ, այդ թվում նաև Խոսրովի թագուհուն։ Այս բոլորից հետո Վարդանն իր զորագնդով ծառայության է մտնում բյուգանդական բանակում և դառնում նրա զորավարներից մեկը։

    571—579 թվականներին Պարսկաստանի դեմ Վարդան Մամիկոնյանի գլխավորած ապստամբությունը՝ ազատագրելու Հայաստանը, Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև երկարատև պատերազմի շարժառիթներից մեկն է դառնում, որը տևում է 571 թվականից մինչև 591 թվականը։ Այղ կռվում, ինչպես նաև 604-619 թվականների պատերազմներում, բյուգանդական բանակում զգալի տոկոս են կազմել հայկական զորագնդերն ու հայ հրամանատարները։ Վերջիններիս թվին էին պատկանում բյուզանդական Հայաստանի քաջարի սպարապետ Հովհան Պատրիկը, Սիրիայի սպարապետ Ներսեհը, հայկական զորքերի սպարապետներ Վարդան և Մուշեղ Մամիկոնյանները։

    Սեբեոսը միջանկյալ տեղեկություն է հաղորդում 589 թվականին Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ պարսկական ապստամբ զորավար Վահրամ (Բահրամ ) Չոբինի դեմ հայերի վարած կռվի մասին։ Ըստ այդ տեղեկության, Խոսրովը, ապստամբած Չոբինից պարտություն կրելով, փախչում ապաստանում է Բյուզանդիայում՝ հավատարմության երդում տալով Մորիկ կայսրին, և խոստանում որոշ տերիտորիաներ զիջել նրան։ Նա ստանում է մի զորաբանակ և ետ վերադառնում Պարսկաստան՝ կռվելու իր ախոյանի դեմ։ Այդ զորաբանակի մեջ էին Հովհան Պատրիկը և սպարապետ Ներսեհը՝ իրենց զորքերով։ Հայոց աշխարհի այղ զորքերը գլխավորում էր սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը։ Նրանց հետ էին նաև Խոսրովի քեռիները՝ Վնգոն և Վստամը, ութ հազարի հասնող հեծյալներով։ 
    Արշավի նախօրեին Մուշեղ Մամիկոնյանը Վահրամ Չոբինից ստանում է մի նամակ, որով վերջինս պահանջում է խախտել դաշինքը և անցնել իր կողմը, դրա դիմաց խոստանալով վերականգնել հայոց թագավորությունը, հայերին վերադարձնել իրենց նախնիներին պատկանող բոլոր հողերը։ Մուշեղը մերժում է այդ պահանջը։ 589 թվականին Ատրպատականում տեղի ունեցած ճակատամարտում Չոբինը ծանր պարտություն է կրում և հազիվ ազատվում գերի րնկնելուց։ Շուտով կայսեր խնդրանքով Մուշեղը մեկնում է Բյուզանդիա և այնտեղից այլևս հայրենիք չի վերադառնում։

    591 թվականին Խոսրով արքան ու Մորիկ կայսրը վերջնական համաձայնության են գալիս և երրորդ անգամ իրար միջև բաժանում Հայաստանը։ Դրանից հետո մինչև Մորիկ կայսեր մահը (602 թ.) Հայաստանն ապրեց խաղաղ վիճակ։ Մորիկի մահվանից հետո բյուզանդական նոր կայսր Փոկասը վերսկսում է պատերազմը Պարսկաստանի դեմ, որը 602 թվականից շարունակվում է մինչև 627 թվականը։

    Այդ պատերազմների տարիներին Մամիկոնյանների նախարարական տան գլուխն էր կանգնած Մուշեղ Մամիկոնյանի որդի Վահանը, որը հայտնի է «Գայլ» մականունով։ Անհրաժեշտ ենք համարում փոքր-ինչ կանգ առնել Վահանի տված այն ճակատամարտերի վրա, որոնք քիչ թե շատ նշանակություն ունեն ռազմավարական և մարտավարական արվեստի տեսակետից, հիմք ընդունելով Հովհան Մամիկոնյանի «Պատմութիւն Տարոնոյ» աշխատությունը։

    Խոսրով արքան զորքով Հայաստան է ուղարկում իր զորավար Վախթանգին։ Սա գալիս է Ապահունյաց աշխարհը, այնտեղ թողնելով իր զինվորական կայազորը, մնացած զորքերով անցնում է Տարոնի Ձյունակերտ ավանը։

    Վահանն իր մարդկանց միջոցով ուսումնասիրում է Վախթանգի բանակը, նրա շարժումը և նախապատրաստվում հարձակման։ Ըստ Հովհան Մամիկոնյանի տեղեկության, Վահանն իր տրամադրության տակ ուներ մի հսկա բանակ, որից 8000 հոգի անձամբ վերցնում է ինքը, իր որդի Սմբատին հանձնում է 10000, Հաշտենեց իշխանին՝ 600, Արջու իշխանին 1000, Ողնուտի իշխանին՝ 5000, Պալունյաց իշխանին՝ 2200 զինվոր:

    Վախթանգին հնազանդվելու պահանջը Վահանը խստորեն մերժում է։ Դրանից զայրացած Վախթանգը Վահանի դեմ է ուղարկում 6000 մարդուց կազմված մի զորագունդ՝ Ռահան զորավարի ղեկավարությամբ։ Տեղեկանալով այդ մասին, Վահանը և իր որդի Սմբատը գիշերը տարբեր ուղիներով դուրս են գալիս Ռահանի զորագնդի դեմ։ Եվ այն պահին, երբ պարսկական զորագունդը բաց դաշտում հանգստանում էր, անսպասելիորեն վրա են հասնում Սմբատի ու Վահանի զորագնդերը և սկսում կոտորել Ռահանի զինվորներին։

    Այս կոտորածը ավելի է զայրացնում Վախթանգին։ Նա Վահանի դեմ է ուղարկում 8000 մարդուց կազմված մի նոր զորագունդ՝ զորավար Ասուրի գլխավորությամբ, որը բանակում է Մեղեայ գետի ափին և Վահանից պահանջում անձնատուր լինել։

    Վահանը, չենթարկվելով դրան, իր բանակը բաժանում է երկու գնդերի և հանձնարարում դարանակալել պարսից արշավող զորքի աջ և ձախ կողմերում, իսկ իր որդի Սմբատին խնդիր տալիս՝ գաղտնի ճանապարհով անցնել թշնամու թիկունքը։ Վահանը 6000 ռազմիկներով կտրում է պարսկական զորքի ճանապարհը և թշնամու վրա հարձակվում ճակատից։ Այդ ժամանակ, նախօրոք կազմված ծրագրով, ճանապարհի աջ և ձախ կողմերում դարան մտած զորագնդերը խաբուսիկ փախուստի են դիմում։ Ասուրը տեսնելով այդ, իր զորքերին հրամայում է հարձակվել Վահանի վրա։ Սակայն թիկունքում գտնվող Սմբատի ջոկատն առանց հապաղելու գրոհում է Ասուրի վրա թիկունքից։ Հենց այդ ժամանակ էլ աջ և ձախ թևերի հայոց գնդերը ետ են դառնում, շրջապատում թշնամու բանակը և կոտորում։ Պարսիկ զինվորներից սպանվում են երեք հազար հոգի, այդ թվում՝ նաև զորավար Ասուրը։ Այս դեպքը տեղի է ունեցել 606 թվականին։ Դրանից հետո Վահանը վերադառնում է Մուշ, հիվանդանում և այդտեղ էլ մահանում։

    607 թվականին Վախթանգը 20000 զորքի գլուխ անցած նորից արշավում է Հայաստան։ Սմբատը, հավաքելով 9000 կորովի մարտիկներ, նրանցից 5000-ը թողնելով Մահու ագարակ կոչվող վայրում, ինքը 4000-ի գլուխ անցած մեկնում է Վախթանգի դեմ կռվելու։ Սմբատի դեմ Վախթանգը դուրս է բերում 9000 մարդուց կազմված մի զորագունդ։ Սմբատը, քաջալերելով իր զինվորներին և ամեն մեկին տալով ջահ, հրամայում է աղմուկ-աղաղակով գիշերը հարձակվել պարսիկների վրա։ Տեղի է ունենում մեծ ջարդ։ 9000-անոց պարսկական զորագնդից մնում է միայն 200 հոգի: 
    Այնուհետև Սմբատն իր բանակով հեռանում է հանգստանալու։ Վախթանգի հետապնդող զորամասերը շուտով հասնում են նրան։ Տեղի է ունենում վճռական ճակատամարտ։ Այդ ճակատամարտում Սմբատն իր զորքը բաժանում է ինը գնդերի։ Երկու հազար մարդուց կազմված մի գունդ դարան է մտնում Վախթանգի զորքի թիկունքում, 1500 մարդուց կազմված երկու գնդերից մեկը դիրքեր է գրավում թշնամու աջ, իսկ մյուսը՝ ձախ թևում։ Մնացած վեց գնդերը մնում են պահեստում՝ թշնամուց աննկատելի վայրում։ Դրանից հետո Սմբատը գրոհում է հակառակորդի վրա իր վրա վերցնելով պարսկական բանակի հարվածը։ Այստեղ Սմբատը համառ գրոհով ցանկանում է ճզմել իրեն շրջապատող պարսկական զորքը, ճեղքել շրջապատման օղակը և բարձրանալ մոտիկ բլուրը, ըստ երևույթին հաշվի առնելով, որ այնտեղից հեշտ կլինի ղեկավարել մարտը։ Վախթանգը կարծում է, որ Սմբատի զորքը փոքրաթիվ է, ուստի ոչ միայն չի լարում իր ուժերը հայերի համառ դիմադրությունը ջարդելու համար, այլև անուշադրության է մատնում, հաշվի չի առնում հակառակորդից սպասվող վտանգը։ Օգտվելով դրանից, դարան մտած հայկական զորագունդը հանկարծակի հարձակվում է պարսիկների վրա և կոտորում նրանց։ Ազատվում են միայն թիկունքում մնացած չորս հարյուր ջորեպահները և ձիապահները։ 
    Հովհան Մամիկոնյանի այս տեղեկության մեջ կան ռազմական արվեստին վերաբերող ուշագրավ վկայություններ։ Սմբատը հայոց զորավարներից առաջինն էր, որն իր 20000-անոց զորքը բաժանելով ինը գնդերի՝ միայն երեքն է քաշում ճակատամարտի մեջ, իսկ մնացած վեց գնդերը, որոնք կազմում էին զորքի գլխավոր ուժերը, պահում է վճռական գրոհի համար։ Բաժանելով զորքին ավելի փոքր գնդերի, քան այդ կատարվում էր մինչ այդ, Սմբատը նրանց առաջ տարբեր մարտական խնդիրներ է դնում։ Հենց դրանով էլ Սմբատը արմատական փոփոխություն է մտցնում հայերի ռազմական արվեստի մարտավարական պրակտիկայի մեջ։ 
    Այնուհետև, VII դարի կեսերին, Հայաստանն ընկավ խալիֆայության գերիշխանության տակ։ Ազատասեր հայ ժողովուրդը հանդես եկավ ազատագրական բուռն պայքարով՝ իր ազատության և անկախության համար։ Ազատագրական այդ շարժումների ռազմավարության արվեստը հատուկ ուսումնասիրության առարկա է։
    Աղբյուրը: www.ayrudzi.info
    Կատեգորիա: Ռազմական արվեստ | Դիտումներ: 953 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: Հայկական ռազմական արվեստ | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com