Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հունվար » 7 » Հովհաննես Շիրազ
    03:16
    Հովհաննես Շիրազ
     
    Բանաստեղծություններ
    Հովհաննես Շիրազ (Օնիկ Կարապետյան) (Ապրիլ 27, 1915 - Մարտ 14, 1984) - հայ մեծանուն բանաստեղծ։

    Կենսագրություն

    Հովհաննես Շիրազը ծնվել է Գյումրիում (նախկինում՝ Կումայրի)։

    Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները։ Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և չտվածի համար:


    Կգար հայրս Շիրակի հովերի հետ, իրիկվա,

    Կշողշողար բահն ուսին, սարից ելնող լուսնի պես...


    Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ։ Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում:

    «Որբանոցից շատերն էին փախչում,― պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,― մեծ մասը դեպի շուկա, իսկ ես` դեպի Արփաչայի հովիտները` փնտրելու հայրիկիս բոստանը։ Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ․․․»:

    Անհանգիստ ու կրակոտ խառնվածքը, սակայն, փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան երեխաները: «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր»,- կանչելով թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ, միշտ ձախողակ ու անհաջող:

    Բայց ահա այդ ձախողակ օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան»։ Փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին։ Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու ... սեղմում կրծքին։ Այդ նրա մայրն էր` Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն։ Նա փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր։ Մոր խոսքը օրենք էր Օնիկի համար, իսկ նա խորհուրդ է տալիս` «Արհեստ սովորիր... արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»:

    Արհեստներով հարուստ քաղաք Գյումրիում Շիրազն սկզբում դառնում է կոշկակարի աշակերտ, ապա զբաղվում այլ արհեստներով, բայց ոչ մի զբաղմունք դուր չի գալիս նրան։ Դպրոցում էլ նա լավ սովորողներից չէր։ Միայն հայոց լեզուն էր, որ հարազատ էր նրան։ Այստեղ էլ երևում էր նրա բնածին տաղանդը։ Հասակակիցներից ստանալով «խելառ» մականունը, պատանին սկսում է անընդհատ հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել։ Գրում է ձեռքն ընկած պատառոտված թղթերի, ինչ-որ տեղից ճարած թղթե անձեռոցիկների վրա։ Այդ օրերին Գյումրիում իր գրական մայրամուտն էր ապրում Ատրպետը, որին էլ ապագա գրողը ծանոթացնում է իր բանաստեղծական գաղտնիքներին։ Ատրպետը դառնում է Շիրազի առաջին քննադատը և առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է շքեղ տվյալներով:

    1930 թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում։ Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ։ Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին։ Հեռու չէր նաև այդ օրը։ Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում:

    Հովհ. Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում:

    1984 թ., երբ այլևս չկար Շիրազը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը գրում է.

    «...Ամեն օր, նույն ժամին հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկներում` գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին։ Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ։ Այլևս չի երևալու ազգային ըղձասացի արծվենի կերպարանքը, այլևս բազմությունները չեն լսելու նրա կենդանի, սրամիտ, պատկերավոր խոսքը, այլևս Հովհաննես Շիրազը անցել է հավերժության գիրկը` անմահների համար սահմանված հավերժության օրենքով»:

    Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին։ Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր:
    Երբ գրկում եմ բալիկներիս,

    Ձեզ եմ գրկում հայ բալիկներ,

    Երբ գրկում եմ ձագուկներիս,

    Ձեզ եմ գրկում հայ գալիքներ:

    Կուզեմ դառնան տիեզերքիս
    Աստղերը ձեզ խաղալիքներ:

    Մահացել է Երևանում 1984 թ-ի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

    Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ:

    Ստեղծագործական աշխատանք

    Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ։ Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն:

    1935 թ. լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը` «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը։ Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները։ Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում։ Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար:

    Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։ Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 58 լեզուներով։ Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը` «Բիբլիական» պոեմը:

    Մեջբերումներ Շիրազի մասին

    ... Հովհաննես Շիրազը, որ երեկ անապաստան, «խուժանային» որբ տղեկ մը եղած է...այսօր, ըստ իս, Երևանի և ամբողջ աշխարհի բանաստեղծներուն մեջ ինքնուրույն տեղ մը գրավելու արժանի ներշնչյալ, հմայիչ քնարերգակ մըն է:

    Արշակ Չոպանյան


    Հ. Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է:

    Ավետիք Իսահակյան


    Շիրազը սփյուռքի մեջ ամենաժողովրդական և սիրված բանաստեղծն է, հուզիչ կապ է մեր և մեր հայրենիքի ժողովրդի մեջ, նրա ձայնը սփյուռքում սրտեր կգրավե... Տարբեր լարեր կան անոր քնարին վրա, թե՛ աշուղական, թե՛ քնարական, թե՛ փիլիսոփայական և նկարագրով էլ, որպես մարդ, նա հրաբխային բանաստեղծ է:

    Լևոն-Զավեն Սյուրմելյան


    Շիրազ մեծ տաղանդ մըն է։ Անիկա մեծ, մեծ անուն ունի և մենք շատ կգնահատենք անոր գոյություն... Շիրազ թանկագին հոգի մըն է, ես շատ կցանկանամ լուրեր առնել անոր գրություններե, լսել անոնք։ Ան տաղանդ է, մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալ:

    Վիլյամ Սարոյան


    Նրա մեջ բոցկլտում էր մաշտոցյան լեզվի կրակը, նրա երակներում հոսում էր Նարեկացու և Քուչակի արյունը, իսկ սրտի միջով անցնում էր Խաչատուր Աբովյանի վերքը։ Նա տիրապետում էր Սասունցի Դավթի ուժին, սակայն նրա պոեզիայում ծաղկում էր մոր ծաղիկը, որի անունը քնքշություն է։ Նրա քնարը պատվով կրում էր Կոմիտասի կարոտը և Մարտիրոս Սարյանի գույների հարմոնիան:

    Շիրազը ոչ միայն բանաստեղծական պատկերի անգերազանց վարպետ է, այլև բանաստեղծության գերազանց կառուցող-ճարտարապետ:

    Շիրազի ստեղծագործությունը ոչ թե պատմություն է կամ անցյալի հուշ, այլ բանաստեղծական գալիք, ուր թրթռում է պոեզիայի կենդանի ոգին, «աստվածային շունչը»:

    Սուրեն Աղաբաբյան


    Ապագայում ևս շիրազյան բանաստեղծությունը բազմաթիվ հիվանդ հոգիներ ու սրտեր կբուժի, ինչպես այսօր մենք մոռացված խոտեր ու ծաղիկներ ենք փնտրում` մեր հիվանդ մարմինը բուժելու համար։ Այն անթառամը, որ կա շիրազյան բանաստեղծության մեջ, սքանչելի բույր ունի և ապաքինող բաղադրություն:

    Ռազմիկ Դավոյան


    Նա, ժառանգելով իր ժողովրդի տաղանդի բանաստեղծական հատկանիշը, հասունացել է անյքան, լցվել է այնպես, ինչպես Արարատյան դաշտավայրի այն հարուստ վազը, որ հազվադեպ տեսակի է և իր արտասովոր ողկույզների նույնքան արտասովոր շողշողումներով ժպտում է ամեն անցորդի ու չի հարցնում նրա ով լինելը:

    Լևոն Բատիկյան

    Ֆիլմ

        * Հովհաննես Շիրազ 48 րոպե (2005) Սցենարի հեղինակ և ռեժիսոր Լևոն Մկրտչյան, օպերատոր Արմեն Միրաքյան, իսկ կինոնկարի կոմպոզիտորն է Սարգիս Ալաջաջյանը:

    Հրատարակված գրքերը


    • Առակս զինչ ցուցանե.- Եր., Սովետ. գրող, 1978.- 64 էջ:
    • Սիամանթո և Խաջեզարե.- Եր., Սովետ. գրող. 1979.-120 էջ:
    • Հուշարձան մայրիկիս.- Եր., Սովետ. գրող, 1980.- 270 էջ:
    • Երկերի ժողովածու։ 5 հատորով.- Եր.։ Սովետ. գրող, 1981-1986.
    • Արշալույսի խորաններ։ Բ-եր.- Եր.։ Սովետ. գրող, 1988.- 78 էջ.
    • Հայոց Դանթեականը։ Պոեմ։ Հայ կոտորածների հավերժասուգին.- Եր.։ Նաիրի, 1991.- 349 էջ:
    • Հովհ.Շիրազի թարգմանությունները։ (Ժողովածուն ընդգրկում է բանաստեղծի տարբեր տարիներին կատարած թարգմանությունները).-Եր.։ Սովետ. գրող, 1983.- 52 էջ:

    Գրականություն Շիրազի մասին

        * Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորում զետեղված է «Հովհաննես Շիրազ» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
        * Գուրգեն Մահարի, Սուրեն Աղաբաբյան, Հրանտ Թամրազյան, Մկրտիչ Սարգսյան, Հովհաննես Շիրազի մասին, Ե., «Հայաստան», 1974, 104 էջ։
        * Սուրեն Աղաբաբյան, Հովհաննես Շիրազ (գրական էտյուդներ), Ե., «Սովետական գրող», 1984, 84 էջ։
        * Բատիկյան Լ. Հովհաննես Շիրազի մայրականը.Եր.։ Սովետ. գրող, 1976.-102 էջ:
        * Բարսեղյան Խ.- Շիրազ։ (Հուշ նովելներ).- Եր.։ Արևիկ, 1990.264 էջ:
        * Գրիգորյան Ա. Պատումներ Շիրազի կյանքից.Եր.։ Սով. գրող, 1987.- 232 էջ:
        * Աբաջյան Վ. Հավերժության ուղևորը.- Սովետ. Հայաստան, 1984, 25 դեկտ.:
        * Աբգարյան Գ. «Երազիս մեջ սիբիր էի աքսորված»։ (Շիրազի ստեղծ. մասին).- Գրքերի աշխարհ, 1991, 5 հուլիսի:
        * Ադալյան Ն. Վսեմ անուն.- Գրական թերթ, 1984, 28 դեկտ.:
        * Մարո Ալազան, Հուշեր Հովհ. Շիրազի մասին.- Գրքերի աշխարհ, 1991, N 10 - 12:
        * Աղաբաբյան Ս. «...Գիրս մնա հիշատակող».- Հայրենիքի ձայն, 1984, 26 դեկտ.:
        * Աղավնի Մեծ մի մանուկ.- Գրական թերթ, 1984, 21 դեկտ.:
        * Բատիկյան Լ. Նա բարձր էր գնահատում խոսքը.Սովետ. դպրոց, 1984, 27 դեկտ.:
        * Բարսեղյան Խ. Հովհաննես Շիրազ - 75.- Խորհրդային Հայաստան, 1990, 22 մայիսի:
        * Գասպարյան Դ. «Ես պոետների արքան ջահել...».Կուլտ. լուս. աշխատանք, 1986, N 7,8, էջ 47-52:
        * Գյոդակյան Ս. Բանաստեղծի պատգամը.- Պիոներ կանչ, 1984, 26 դեկտ.:
        * Դավթյան Վ. Նա պիտի մեզ հետ լիներ.- Գրական թերթ, 1990, 18 մայիսի:
        * Դավոյան Ռ. Հովհաննես Շիրազ.- Գարուն, 1988, նո 9, էջ 75-84:
        * Էմին Գ. Անմահության ճամփորդը.- Սովետ. դպրոց, 1984, 22 մարտի:
        * Կարճիկյան Հ. Հայոց հանճարի նորագույն թռիչքը։ («Հայոց դանթեականը»-ը պոեմի մասին).- Երեկոյան Երևան, 1990, 25 մայիսի:
        * Հակոբյան Վ. Բարև, Շիրազ.- Արցախ, 1990, նո 3-4, 45-50:
        * Մանուկյան Ս. Աստղիկ Շիրազ։ (Բանաստղծի աղջկա հուշերը հոր մասին).- Ավանգարդ, 1991, 4 հունվարի:
        * Մակարյան Ա., Հովհ. Շիրազի լիրիկայի հիմնական գծերը, Ե., Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1968, 61 էջ։
        * Մուրադյան Ս. Շիրազը իմ կյանքում։ (Հուշեր).Ավանգարդ, 1992, 11 փետրվարի:
        * Պալյան Ա. Քնարի թագը գլխին։ (Հովհ. Շիրազի մասին).- Առագաստ, 1992, նո 16:

    Շիրազի զավակները

        * Արա Շիրազ, քանդակագործ,
        * Սիփան Շիրազ, բանաստեղծ, /վաղամեռիկ/
        * Անի Շիրազ,
        * Մասիս Շիրազ,
        * Սիս Շիրազ,
        * Նեմրութ Շիրազ,
        * Տարոն Շիրազ,
        * Կարին Շիրազ
        * Աստղիկ Շիրազ։

    Կատեգորիա: Գրողներ | Դիտումներ: 2860 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: Հովհաննես, Շիրազ | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com