Հրանտ Իգնատի Մաթևոսյան (փետրվար 12, 1935, Թումանյանի շրջան, գյուղ Ահնիձոր - դեկտեմբերի 18, 2002, Երևան ) — հայ գրող, արձակագիր, կինոսցենարիստ:
Ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում: 1952 թվականից տեղափոխվել է Երևան: Աշխատել է. 1955-58-ին լինոտիպիստ` Երևանի N2 տպարանում, 1958-62-ին` սրբագրիչ "Սովետական գրականություն" ամսագրում և Գրական թերթում: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած "Ահնիձոր" ակնարկով: ՍՍՀՄ գրողների միության անդամ1964 թվականից: 1995-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը: Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, կիրգիզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով: Ունի դուստր և որդի: