Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Մայիս » 19 » Կիլիկյան հայկական պետության ռազմական պատմությունը մաս 1
    21:04
    Կիլիկյան հայկական պետության ռազմական պատմությունը մաս 1
    Իշխանապետության շրջան /մաս 1/

    Կիլիկյան Հայաստանի իշխանապետության հարյուրամյա պետությունը ընթացել է Բյուզանդիայի, Փոքր Ասիայի հյուսիսարևելյան մասում ձևավորված սելջուկների Իկոնայի սուլթանության, նաև խաչակրաց արշավանքների արդյունքում ձևավորված միջերկրածովային իշխանությունների դեմ ծանր և անզիջում  պայքարում: Օգտվելով Բյուզանդյայի և Իկոնիայի սուլթանության անհաշտ հակամարտությունից` Ռուբինյան իշխանները ազատագրեցին երկրի տարածքների մեծ մասը և իրենց շուրջը համախմբելով Կիլիկիայի հայկական իշխանական տները` ստեղծեցին հայկական հայկական անկախ իշխանապետություն: Ինքը` Ռուբինյանները, կոչվում էին իշխանյանց իշխան կամ մեծ իշխան: 

    Ռուբեն 1-ինը (1080-1095) բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի զգալի մասը և հիմնադրեց Կիլիկյան Հայկական իշխանապետությունը, որն ամրապնդեց նրա որդին`Կոնստանդին 1-ինը (1095-1100): Ազատագրելով Վահկա բերդը` Կոնստանդինը այն դարձրեց իր իշխանանիստ կենտրոնը:

    Առաջին խաչակրած արշավանքի (1096-1099) ընթացքում տեղաբնակ հայերը ամեն կերպ օժանդակում էին խաչակիրներին` համոզված լինելով, որ նրանաք եկել են այլադավաններից ազատագրելու արևելյան քրիստոնյաներին: Մինչդեռ շուտով խաչակիրները և Արևելքում  նրանց ստեղծած պետությունները դարձան Կիլիկյան Հայաստանի բացահայտ մրցակիցները` հայաբնակ տարածքների համար պայքարում:

    Կոնստանդինի որդի Թորոս 1-ը (1100-1129), շարունակելով Ռուբինյանների պայքարը բյուզանդացիների և սելջուկների դեմ, ազատագրեց Դաշտային Կիլիկիայի տարածքի զգալի մասը: 1104թ. բյուզանդական զորքերի դեմ տարածած հաղթանակի շնորհիվ ազատագրվեցին Սիս և Անազարբա քաղաքները: 

    1107թ. Բերդուսի ճակատամարտում Թորոս 1-ը Վասիլ իշխանի /մականունը` Գող/ զորքերի աջակցությոմբ ջախջախեց Կիլիկիա ներխուժած սելջուկների բանակը: Ահա թե ինչպես է նկարագրում այդ ճակատամարտը Մատթևոս Ուռհայեցին` իր "ժամանակագրության” մեջ. "Նրանք եկան անցան Մարաշ քաղաքի դաշտով և անհամար բազմությամբ հասան Գող Վասիլի տիրույթները, բերդուս կոչվող վայրը: Հայոց իշխան Վասիլը լսելով այդ մասին, հայկական զորքերի զորահավաք արեց որորնք արծվի կամ առյուծի կորյունի նման հասան այլազգիների վրա: Սաստիկ ու ահավոր ճակատամարտ տեղի ունեցավ, որտեղ հայերը մեծ հաղթանակ տարան, թուրքերին փախուստի մատնեցին, մեկ մարդու պես սրերով հալածեցին նրանց և մեծ ջարդ տվեցին, թուրքերից շատերին գերեցին ու խլեցին նրանց վերցված ողջ ավարն ու գերիներին: Հայոց իշխան Վասիլը և հայոց բովանդակ ազատագունդը մեծ հաղթանակով և ցնծությամբ եկան Վասիլ Քեսուն քաղաքը և գոհություն հայտնեցին Աստծուն, որ խայտառակ արեց Քրիստոսի խաչի թշնամիներին”:  
               
    Ապա Թորոս 1-ինը խստորեն պատժեց այն հույն իշխաններին, ովքեր նենգաբար սպանել էին հայոց Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին, և բռնագրավեց նրանց կալվածքները: Նրա եղբայրը` Լևոն 1-ինը (1129-1137), հաջողությամբ պայքարում էր ոչ միայն թուրք սելջուկների ու բյուզանդացիների, այլև նոր հակառակորդների` Երուսաղեմի թագավորության և Անտիոքի խաչակիր դքսության դեմ, որոնք փորձում էին տիրանալ Դաշտային Կիլիկիային:

    1137թ. բյուզանդական Կոմնենոս կայսեր բանակը, սելջուկ թուրքերի հետ դաշնակցած, ներխուժեց Կիլիկիա: Լևոնը իր զորքով ամրացավ Անազարբա բերդում և 35 օր հերոսաբար դիմադրում էր բերդը պաշարած թշնամու գրոհներին: Անզիջում կռիվը շարունակվեց անգամ այն ժամանակ, երբ թշնամուն հաջողվեց քանդել պարիսպները և ներխուժել ամրոց: Բյուզանդացիները գերեվարեցին Լևոն իշխանին ու նրա որդուն` Թորոսին: Կոստանդինապոլիս բանտում Լևոն իշխանը մահացավ, մինչդեռ Թորոսին հաջողվեց փաղչել գերությունից, վերադառնալ Կիլիկիա և իր եղբայրների հետ ազատագրել երկիրն ու վերականգնվել հայկական իշխանապետությանը: 

    Թորոս 2-րդը (1145- 1169), համախմբելով անջատ իշխաններին, կազմավորեց 30 հազարանոց մշտական բանակ, ամրապնդեց երկրի պաշտպանունակությունն ու միասնականությունը:

    1152թ. բյուզանդական խոշոր զորաբանակը Անդրոնիկոս Կոմնենոսի գլխավորությամբ ներխուժեց Կիլիկիա` այն վերջնականապես նվաճելու վճռականությամբ: Ըստ Մ. Ուռհայեցու` այդ էր վկայում բյուզանդացիների ինքնավստահ, ավելին` ամբարտավան վերաբերմունքը Թորոս իշխանի նկատմամբ. "Մեզ մոտ են այն շղթաները, որոնցով հորդ կապած տարանք, դրանցով քեզ էլ ենք կապելու և տանելու”: Սակայն նրանք չափազանց թանկ վճարեցին իրենց ամբարտավանության համար: Մսիս (Մամեստիայի) ճակատամարտում Թորոս 2-րդը անսպասելի գրոհով ջաղջախեց և փախուստի մատնեց թշնամուն: "Քաջ Թորոսը, - գրում է հայ պատմիչը,- չկարողացավ հանդուրժել այս ամբարտավանությունը ու հոխորտանքը. Գիշերով քանդեց Մսիս քաղաքի պարիսպը և արևի ծագելու հետ միասին, առնելով իր զինավորներին, նրանց դեմ պատերազմի դուրս եկավ, բախվեց նրանց և հաղթանակ տանելով, բոլորին տասներկու հազար հոգու փախուստի մատնեց: Նա ջարդ տվեց նրանց, սրի քաշեց, մի ակնթարթում բոլորի դիակները փռեց: Գերի վերցրին բազմաթիվ թուլամորթ հոռոմ զինվորների ու զինաթափ անելով, բաց թողեցին, ողբամ նրանց: Թորոսն իր հոր համար վրեժ առավ նրանցից, ով հայրենիքից բռնի տնով – տեղով նրան դուրս հանելով աքսորել էր”: 

    Բյուզանդական տարեգիր Նիկիտաս Քոնիասը ևս ստիպված էր խոստովանել, որ Անդրոնիկոսը "խայտառակ պարտություն” կրեց և ճողոպրեց Անտիոքի դքսություն:

    1155թ. հայկական զորքերը Ամանոսի լեռներում դարանակալելով` ջախջախեցին Բյուզանդիայի սադրանքով Կիլիկիա ներխուժած սելջուկյան զորոխումբը ապա մտան Իկոնիա և սուլթանությունը հաշտություն պարտադրեցին: 1156թ. բյուզանդական զորքերը նոր ծանր պարտություն կրեցին Կիլիկիայում. Տարսոն քաղաքի մոտ հայկական բանակը շրջապատեց և ջախջախեց Կալամանոս Կոմենոսի զորաբանակը: Հայկական պետության հետ հարկադրված հաշտություն կնքեց նաև Բյուզանդյան: Ավելին, կայսրը Թորոս իշխանին պատվեց "Պան Մեբաստոս” տիտղոսով:

    Թորոսի եղբայրը` Մլեհ իշխանը (1170-1175) բյուզանդացիներից ու խաչակիրներից վերջնականապես ազատագրեց Դաշտային Կիլիկիայի ափամերձ տարածքը: Ռազմական դաշինք կնքելով Հալեպի ամիրայության հետ` նա հաջող պատերազմներ մղեց Երուսաղեմի թագավորի և Անտիոքի դքսության դեմ, երկրից վտարեց անհնազանդ խաչակիր ասպետներին` բռնագրավելով նրանց հատկացված կալվածքները: Մլեհը բյուզանդացիներից ազատագրեց Տարսոնը, Ադանան և հարկադրեց կայսերին հաշտության մոր պատմագիր ստորագրել: 1173թ. Մլեհը իշխանապետության մայրաքաղաքը Վահկայից  տեղափոխվեց  Սիս, որը դարձավ Կիլիկյան Հայաստանի քաղաքական ու մշակույթային կենտրոնը:

    Դավադրության զոհ դարձած Մլեհին հաջորդած Ռուբեն 3-րդին (1175-1187) հաջողվեց հնազանդեցնել և միավորել գրեթե բոլոր հայ իշխաններին, բացի Լամբրոնի Հեթումյաններից: 
                     
    "Հայ Զինվոր”
    Վահան Մկրտչյան   
    Կատեգորիա: Ռազմական արվեստ | Դիտումներ: 1753 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: կիլիկիա, ռազմարվեստ | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com