Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Մայիս » 19 » Կիլիկյան հայկական պետության ռազմական պատմությունը մաս 2
    21:05
    Կիլիկյան հայկական պետության ռազմական պատմությունը մաս 2
    Իշխանապետության շրջան /մաս 2/

    Երկրի մասնատվածությունը իսպառ վերեցնալուց և կենտրոնացված իշխանություն ստեղծելու համար Ռուբեն 3-րդը փորձեց գրավել Լամբրոնը, սակայն Հեթումյանները օգնություն խնդրեցին Անտիոքի դուքս Բոհեմունդից: 1185թ. վերջինս խաբելությամբ ձերբակալեց Անտիոք ժամանած Ռուբեն իշխանին և խոշոր ուժերով ներխուժեց Դաշտային Կիլիկիա: Սակայն Ռուբենի եղբայրը` Լևոն իշխանը, ջախջախեց խաչակիրների զորքերը և դուրս շպրտեց երկրի սահմաններից: Եղբորը գերությունից ազատելու համար Լևոնը հարկադրված զիջեց Ադանան (ի դեպ` կարճատև ժամանակով): 

    Ռուբեն 3-րդը շուտով հրաժարվեց իշխանությունից հօգուտ իր եղբոյր` Լևոն իշխանի: "Իշխանությունը, - Կիրակոս Գանձակցու վկայությոմբ, - վերցրեց քաջ ու պատերազմող Լևոնը: Սա, հենց որ տիրեց, անմիջապես ընդարձակեց իր տերության սահմանները: Նա պատերազմեց շրջակա ազգերի հետ և քաջությամբ հաղթեց, ըստ իր անունի` առյուծաբար, որովհետև Լևոն առյուծ է նշանակում”: Այսպիսով, երկրի կառավարման ղեկը ստանձնեց հայ խոշորագույն քաղաքական ու ռազմական գործիչներից մեկը` Կիլիկյան Հայաստանի ապագա թագավոր Լևոն իշխանը, որի Սմբատ Սպարապետը բնութագրել է որպես "այր իմաստուն և հանճարեղ, ձիավարժ հմուտ և ի զինորությունս քաջասիրտ և արիագոյն յամենայն գործ բարութեան ի մարդկայինսն` արագ և զուարթերես”: 

    Լևոն 2-րդի կառավարման իշխանապետական շրջանը (1187-1198) նշանավորվում է արտաքին թշնամիների դեմ տարած մի շարք փայլուն հաղթանակներով, երկրի պաշտպանականության ամրապնդմանմբ և միջազգային հեղինակության անշեղ աճով: 1178թ. նրա զորքերը Ռավին դաշտում ոչնչացրին Իկոնիայից ներխուժած թուրքմեն հրոսակախումբը և ազատագրեցին Պռականա ամրոցն ու շրջակա հայաբնակ շրջանները: Ապա նա հնարամիտ մարտավարությամբ ջախջախեց Իկոնիային աջակող Հալեպի սուլթանի զորքը` վերջինիս հարկադրելով դառնալ վասալ: "Երբ սուլթան անվանված թուրք ու մահմեդական բռնալաները տեսան նրա հաջողությունը, - գրում է Կրիակոս Գանձակեցին, - Հալեպի ու Դամասկոսի իշխող Սուլթանը անհրմար զորքով ու զենքով եկավ նրա վրա: Իշխանանց իշխան Լևոնը, լսելով այլազգիի իր վրա գալու մասին, աճապարեց հավաքեց իր զորքերը ու հանկարծակի հարձակվեց նրանց վրա: Եվ մեծամեծ հարվածներով ջարդեց նրանց: Այն սուլթանը, որ խրախտանքով գալիս էր նրա դեմ, փախավ ու նրանցից մազապուրծ եղավ: Իսկ Լևոնը նրա վրա հարկեր դնելով` հարկատու դարձրեց: Նրա այս քաջագործությունը արաբական շրջակա ազգերը տեսնելով` սարսափում էին նրանցից ու հարկ էին տալիս: Այսպես նա տիրեց բոլարին”:

    Մեծ Լևոն իշխանին, ապա նաև Կիլիկիայի հայոց առաջին թագավորի օրոք հայոց բանակը բազում հաղթական մարտեր է մղել: Ընդ որում, այդ մարտերում բանակը առաջնորդել է ինքը` քաջարի և անվեհեր Լևոն արքան` իրեն դրսևորելով իբրև հմուտ, ավելին`անչափ հնարամիտ զորավար, որը իր քողարկաված և լիովին անսպասելի իր գործողություններով շատ հաճախ անակնկալի է բերել և ջախջախել թշնամուն: Այդպիսի մի ուշագրավ դեպք է հիշատակում Կիրակոս Գանձակեցին. "Եղավ մի ժամանակ, երբ Հալեպի կողմերի տիրող սուլթանը զատկի օրերին զորաժողով արեց նրա /Կիլիկիան Հայստանի/ վրա հարձակվելու և այդպիսի պատգամ ուղարկեց Լևոն արքային. "Եթե հնազանդվելով հարկատու չլինես ինձ, իմ բազմաթիվ զորքերով քո երկրի բոլոր բնակիչներին` մորը մանկան մոտ սրածելով կոչնչացնեմ և ձեր այդ տոնը ձեզ համար սգի կվերածեմ”: Եվ ինքը իր բազմաթիվ զորքերը առավ ու բանակեց նրա սահմանների մոտ, սպասում էր պատգամի պատասխանի գալստյանը:

    Եվ երբ Լևոնը իմացավ պատգամի գալու և զորաժողովի մասին, հրամայեց շրջանցել պատգամաբերներին երկիր այլ կողմում այն պատրվակով, որպես արքան այնտեղ է: Իսկ ինքը շտապ հավաքեց իր զորքերը և այլ կողմով հարձակվեց նրանց վրա: Եվ անսպասելի ժամանկ ընկավ նրանց վրա, ահավոր հարվածներ հասցրեց նրանց. սուլթանը մազապուրծ փախավ:

    Լևոնը առնելով այլազգիների բանակի ավարը նրանց վրաններով հանդերձ ու բոլոր գերիներին եկավ բական զարկեց իր երկրում գետի ափին ու հրամայեց իր զորքերին այլազգիների վրանները խփել և յուրաքանչյուրի դրոշը կանգնեցնել իրենց վրանների առջև. ապա հրամայեց պատգամաբերների կանչել:  Եվ երբ եկան տեսան իրենց զորքերի վրանները և յուրաքանրյուրի գնդի դրոշանները, մեծ զարմացանքով հիացան, որովհետև կատավածը չգիտեին: Իսկ երբ իմացան, ընկան թագավորի ոտքերը ու խնդրեցին իրենց անձերի փրկությանը: Իսկ արքան մարդասիրաբար վարվեց նրանց հետ, կյանք շնորհեց նրանց և ուղարկեց նրանց տիրոջ մոտ: Արքայից պահնջվող այս նույն հարկը հավելյայ չափով դրեց սուլթանի վրա և այլազգիներին հարկատու դարձրեց”:

    Սրանով, սակայն հարավ- արևելքից Կիլիկյան Հայստանին սպառնացող վտանգը չվերացավ: Եգիպտոսի սուլթան նշանավոր Սալահ ադ Դին իրեն ենթարկելով Դամասկոսի և Հալեպի ամիրայությունները, ապա նաև գրավելով և կործանելով Երուսաղեմի խաչակրաց թագավորությունը, սկսեց լրջորեն սպառնալ Կիլիկյան իշխանությունը: 1188թ. սուլթանի զորաբանակը Ռոստոմ ամիրայի գլխավորությամբ Ամանոսյան լեռների կիրճերով ներխուժեց Կիլիկյա, սակայն Լևոնը անսպասելի հարվածով անակնկալի բերեց թշնամու զորքերի "անհամար բազմությանը” և ոչնչոցրեց նրանց զորապետին` դրանով իսկ վճռելով մարտի ելքը. Խուճապի մատնված թշնամին գլխապատառ ճողոպրեց երկրի սահմաններից: 

    Սուլթան Սալահ ադ Դինը իր իշխանության հնազանդելու վերջնագիր ներկայացրեց Լևոն 2-րդին`հակառակ դեպքում սպառնալով հիմնահատակ կործանել Կիլիկիան: Հայոց իշխանի պատասխանը առավել քան կտրական էր. "Ասա սուլթանին, թե ես երկիր չունեմ քեզ տալու, բայց եթե գաս իմ երկրի վրա քեզ կտամ երկսայրի ըմպելիք, ինչպես քո հավատակցին` Ռոստոմին”:

    Լևոն 2-րդի այս պատասխանից գազազած սուլթանը բազմահազարանոց բանակով արշավանք կազմակերպեց Կիլիկյան Հայաստանի վրա, որը սակայն, ձախողվեց. կես ճանապարհին սուլթանը հանակարծամահ եղավ:

    Լևոն 2-րդը հմտորեն օգտագործեց 1189թ. սկսած խաչակրաց երրորդ արշավանքը: Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի գլխավորած խաչակիրների Սելևկիա քաղաքում դիմավորեց հայ պատվիրակությունը` Ներսես Լամբրոնացու գլխավորությամբ: Խաչակիրները ջախջախեցին Իկոնիայի սելջուկյան բանակը, սակայն Եգիպտոսի սուլթանության դեմ նրանց արշավանքը անահջող ելք ունեցավ: Ավելին, կայսեր Ֆրիդրիխ Շիկամորուսը ջրահեղ եղավ Կիլիկիայի Սելևկիա հորդահոս գետում: Իսկ ահա գահաժառանգ Հայնրիխ 6-րդը խոստացավ Լևոն 2-րդին ճանաչել Հայոց թագավոր:
          
    Վահան Մկրտչյան 
    "Հայ Զինվոր”                  
    Կատեգորիա: Ռազմական արվեստ | Դիտումներ: 1396 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: ռազմարվեստ, կիլիկիա | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com