Www.ARMhistory.do.am
Բարև Հյուր!
Դուք կարող եք:
Մուտք գործել Կամ Գրանցվել
Նավարկություն
Գլխավոր Հայոց պատմություն Հայեր Ֆորում Գրքեր Նկարներ Հետաքրքրաշարժ Հայկական ֆիլմեր Հայկական մուլտֆիլմեր Օնլայն խաղեր Ձեր կարծիքը մեր մասին Կայքեր Կինոթատրոն Հետադարձ կապ
Բաժիններ
Գրողներ [51]
Զորավարներ/Հայդուկներ [17]
Պատմիչներ [3]
Փիլիսոփաներ [3]
Թագավորներ [7]
Թագավորական տներ [7]
Արվեստի ասպարեզ [20]
Ճակատամարտեր [6]
Հեթանոս աստվածներ [7]
Ռազմական արվեստ [24]
Ազգային [16]
Էություն [4]
Միացեք քննարկումներին
  • Աֆորիզմներ (151)
  • Գրքեր (14)
  • Վեբ ծրագրավորում (14)
  • Հարցեր և պատասխաններ (13)
  • Անեկդոտներ (13)
  • Հայաստանին (13)
  • Քառյակներ (11)
  • Որ ժամանակաշրջանում է Հայաստանը եղել հզոր (11)
  • Հայոց լեզու (10)
  • Անձնական մտքեր,խոսքեր (9)
  • Հին Հունաստան (9)
  • Հեղինակային (8)
  • Ուսանողական կայք տնտեսագետների համար (7)
  • hayoc ekexecu patmutyun (6)
  • Վեբ կայքերի պատրաստում (6)
  • Գլխավոր » 2011 » Հուլիս » 20 » Մաֆիոզ կաթողիկոսը
    16:43
    Մաֆիոզ կաթողիկոսը
    Նախօրեին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հրապարակեց 1996 թվականից UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված X դարի Սանահինի վանական համալիրի ներկայիս վիճակի մասին տեղեկատվությունը, լուսանկարներն և տեսանյութերը, որոնք բողոքի մեծ ալիք բարձրացրին Facebook սոցիալական ցանցում: 

    Ինչպես հաղորդվել էր երեկ, 15 ամիս առաջ ՀՀ վարչապետի խոստումը հուսադրել, էր, թե ուր որ է՝ Սանահինը կփրկվի, սակայն սպասումները չարդարացան: Սրբատեղին այսօր կործանման եզրին է, նրա վանքերի ու մատուռների տանիքներին աճած թփերն ու ծառերը անտառ են հիշեցնում, ողջ տանիքը ծորում է:

    Բարձրացված խնդիրը Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության նախագահ, պատմաբան Սամվել Կարապետյանը հասցրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ստացել սենսացիոն պատասխան: Ինչպես հայտնել է Կարապետյանն ArmInfo գործակալությանը տված հարցազրույցում, նա առաջարկել է Գարեգին Բ-ին նոր եկեղեցիների կառուցման համար նախատեսված միջոցների թեկուզ մի մասն ուղղորդել Սանահինի խնդրի լուծմանը: Ի պատասխան՝ Կաթողիկոսը հայտարարել է, որ որևէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ: 

    «Պաշտամունքային կառույցները տրամաբանորեն ամենից առաջ պետք է մտահոգեին Եկեղեցուն: Էլ չեմ խոսում պետական կառույցների մասին, որոնք պետք է շահագրգռված լինեն, որպեսզի եկեղեցիների տանիքին ծառեր չաճեն»,- ասել է Կարապետյանն իր հարցազրույցում:

    «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հիրավի ցավ է ապրում, ընդ որում, ավելի շատ ոչ թե Սանահինի վանական համալիրի ողբալի վիճակի պատճառով, այլ այն բանի գիտակցումից, թե ո՞ւմ վրա էր դեռ նախօրեին հույս դրել սրբատեղին փրկելու հարցում:

    Հիրավի, Կաթողիկոսն ի՞նչ գործ ունի սարերում հազարամյա պատմություն ունեցող, UNESCO-ի կողմից Համաշխարհային մշակութային ժառանգություն ճանաչված եկեղեցիների հետ: Նա գործ ունի միայն Երևանի կենտրոնում կառուցվող իր ապագա նստավայրի հետ: Եվ թող եկեղեցու սպասավորներն այլևս չզարմանան հասարակության մեջ իրենց առաջնորդի վարկանիշի խայտառակ ցածր լինելու հանգամանքից, ինչպես նաև թող այլևս երբեք չբողոքեն աղանդներից, քանզի հենց իրե՛նք են պարարտ հող ստեղծել դրանց ծաղկման համար: Սանահինի փրկության մասին հարցի պատասխանը դրա վառ ապացույցն է:

    «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն։
    Կատեգորիա: Ազգային | Դիտումներ: 1455 | Ավելացրել է: armhistory | Պիտակներ: կեղծիք, մաֆիա, աթողիկոս, մաֆիոզ | Ռեյտինգ: 0.0/0
    Մեկնաբանությունների քանակը: 0

    Օգնեք կայքին տարածեք այս նյութը:
    Մեկնաբանելու համար պետք է գրանցվել կայքում
    [ Գրանցվել | Մուտք գործել ]
    Հայկական տոմար
    Ancient Armenian Calendar
    Armenian history
    История Армении
    Մարզեր
    Արմավիրի մարզ Արարատի մարզ Արագածոտնի մարզ Արցախ Գեղարքունիքի մարզ Լոռու մարզ Կոտայքի մարզ Շիրակի մարզ Սյունիքի մարզ Վայոց Ձորի մարզ Տավուշի մարզ
    Հայաստան
    Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ Արագած Արալեռ Արարատ (Մասիս) լեռը Արտանիշ Արփա Որոտան Գառնու ձոր Գեղամա լեռներ Դեբեդ Դիլիջանի արգելոց Թարթառ Խոսրովի անտառ Սևան Հատիս
    Հիշիր
    Current Position
    Новости Карабаха
    Армянский исторический портал
    KillDim.com